Էդվարդ Դոյզի
Էդվարդ Դոյզի անգլ.՝ Edward Adelbert Doisy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1893[1][2][3][…] Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1986[1][2][3][…] (92 տարեկան) Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, բժիշկ, համալսարանի պրոֆեսոր և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Սենթ Լուիսի համալսարան |
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Գիտական ղեկավար | Օտտո Ֆոլին |
Պարգևներ | Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[5][6] և Վիլարդ Գիբսի պարգև |
Edward Adelbert Doisy Վիքիպահեստում |
Էդվարդ Ադելբերդ Դոյզի, (նոյեմբերի 13, 1893[1][2][3][…], Hume, Էդգար շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 23, 1986[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[7]), ամերիկացի կենսաքիմիկ: 1943 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Հենրիկ Դամի հետ վիտամին K-ն հայտնաբերելու համար: K վիտամինն իր անունը ստացել է կոագուլյացիա բառից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոյզին ծնվել է Հյումում՝ Իլինոյսում, 1893 թվականի նոյեմբերի 13-ին: Բակալավրի աստիճան ստացել է 1914 թվականին, մագիստրոսինը՝ 1916 թվականին Իլինոյսի համալսարանում՝ Ուրբանա Շամպեյնում: 1920 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Հարվարդի համալսարանում[7]:
1919 թվականին ընդունվել է աշխատանքի Վաշինգտոնի համալսարանի (Սենտ Լուիսում) կենսաքիմիայի ֆակուլտետում և հենց այստեղ էլ ստացել դոցենտի աստիճան: 1923 թվականին Էդվարդ Դոյզին որպես պրոֆեսոր և կենսաքիմիայի ամբիոնի նախագահ աշխատել է Սենտ Լուիսի համալսարանում: Նա այդ ամբիոնի պրոֆեսորն ու վարիչն էր մինչև 1965 թվականին թոշակի անցնելը։ Հետագայում ամբիոնն անվանափոխվել է և այժմ կոչվում է Է.Ա. Դոյզիի անվան կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոն:
1940 թվականին որպես բժիշկ դասախոսել է Չիկագոյի համալսարանում[8]:
1930 թվականին Դոյզին մրցակցության մեջ է եղել Ադոլֆ Բուտենանդի հետ էստրոնի հայտնաբերման ժամանակ: Նրանք միմյանցից անկախ հայտնաբերել են նյութը[7], բայց միայն Բուտենանդն է արժանացել Նոբելյան մրցանակի:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/doisy.html
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1943 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 7,0 7,1 7,2 «Edward A. Doisy - Biographical»։ Nobel Foundation։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
- ↑ «Our Nobel Laureates»։ University of Chicago Medical Center։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zetterström Rolf (June 2006)։ «H. C. P. Dam (1895–1976) and E. A. Doisy (1893–1986): the discovery of antihaemorrhagic vitamin and its impact on neonatal health»։ Acta Paediatr. (Norway) 95 (6): 642–4։ ISSN 0803-5253։ PMID 16754542։ doi:10.1080/08035250600719739
- Fitch C D (May 1988)։ «In memoriam: Edward A. Doisy, Ph. D»։ J. Clin. Endocrinol. Metab. (UNITED STATES) 66 (5): 1094–5։ ISSN 0021-972X։ PMID 3283162
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1986 մահեր
- Սենտ Լուիս քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ