Էդուարդու Սոուտու դե Մոուրա
Էդուարդու Սոուտու դե Մոուրա պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1952[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Պորտու[4] |
Կրթություն | Պորտուի համալսարան |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Փարիզի համալսարան և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Estádio Municipal de Braga? |
Պարգևներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Eduardo Souto de Moura Վիքիպահեստում |
Էդուարդու Սոուտու դե Մոուրա (պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura, հուլիսի 25, 1952[1][2][3], Պորտու[4]), պորտուգալացի ճարտարապետ։ 2011 թվականին արժանացել է Պրիցկերի[7] և 2013 թվականին՝ Վոլֆի մրցանակներին[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդու Սոուտու դե Մոուրան ծնվել է 1952 թվականին՝ Պորտու քաղաքում։ Ճարտարապետություն է սովորել Պորտուի համալսարանի գեղարվեստի դպրոցում` 1980 թվականին ստանալով վկայական։ 1974-1979 թվականներին աշխատել է պորտուգալացի հայտնի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի գրասենյակում, ում աղջկա հետ հետագայում ամուսնացել է։ 1981-1990 թվականներին դասավանդել է իր ալմա մատերում։
Եղել է ճարտարապետության բնագավառում ամենահեղինակավոր Պրիցկերի մրցանակի ժյուրիի անդամ։ Մոուրան հայտնել է այն տեսակետը, որ ճարտարապետն իր աշխատանքներում կարող է համատեղել այնպիսի հակադիր հասկացություններ, ինչպիսիք են հզորությունն ու զսպվածությունը, խրոխտությունն ու քնքշությունը։ Մորուայի նախագծերից են Պորտուգալիայի Բրագա քաղաքի մարզադաշտը` կառուցված ժայռի վրա, Պաուլա Ռեգոյի թանգարանը` «Պատմության տունը», որի բաղկացուցիչ մասերն են երկու բուրգերը։
Հայտնի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրագա մունիսիպալ - մարզադաշտ Բրագա քաղաքում (2003)
- Պորտու քաղաքի մետրոպոլիտեն (2004)
- Սերպենտայն պատկերասրահ Լոնդոնում (Ալվարու Սիզայի հետ համատեղ աշխատանք) (2005)
- Պաուլա Ռեգոյի թանգարան (2010-2011)
- Դիակիզարան Կորտրեյկում, Բելգիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավեյրուի համալսարանի երկրաբանական ֆակուլտետ
-
Բուրգո Էմպրենդիմենտո, Պորտու
-
Պորտուգալիայի տաղավարը Էքսպո-98-ին
-
Տրինդադե կայարան, Պորտուի մետրոպոլիտեն
-
Բրագա մունիսիպալ - մարզադաշտ Բրագայում
-
Սերպենտայն պատկերասրահ, Լոնդոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119224895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ https://wolffund.org.il/eduardo-souto-de-mouro/
- ↑ Bloomberg. "Portugal's Eduardo Souto de Moura wins 2011 Pritzker Architecture Prize". Retrieved 28 March 2011.
- ↑ "Award – Eduardo Sousa de Moura a Wolf Prize Laureate". Portuguese American Journal. 3 January 2013. Retrieved 3 January 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդու Սոուտու դե Մոուրա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պորտուի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Պորտուգալացի ճարտարապետներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Պորտուգալացի արվեստագետներ