Զելանդիա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելանդիա (այլ կիրառումներ)
Զելանդիա
Տեսակկղզի
Երկիր Դանիա[1]
Մասն էԴանիա
Երկարություն132 կմ
Լայնություն116 կմ
Մակերես7031,3 կմ²[2]
Բնակչություն2 302 074 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Զելանդիա (դան․՝ Sjælland [ˈɕɛˌlænˀ]), Բալթիկ ծովի և Դանիայի ամենամեծ կղզին, Դանիայի թագավորության կազմում երրորդը Գրենլանդիայից և Դիսկոյից հետո։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 2,302,074[3], բնակչության խտությունը՝ 303,021 մարդ/կմ²։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելանդիան Դանիայում

Կղզին գտնվում է Կատեգատ նեղուցի և Բալթիկ ծովի միջև։ Շվեդիայից բաժանվում է Էրեսուն նեղուցով, իսկ Ֆյուն կղզուց Մեծ Բելտ նեղուցով։ Զելանդիայի մակերեսը կազմում է 7031 կմ²։ Ափերը նիմնականում ցածրադիր են, խիստ կտրտված են ֆյորդերով և ծովածոցերով (Իսե-ֆյորդ, Սայերյո-Բուգտ և այլն)։

Զելանդիայի վրա գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում նաև Դանիայի ամենամեծ լիճը՝ Արեսյոն։ Կղզու վրա գտնվող Սուս-Աա գետի երկարությունն է 82 կմ։ Դեռևս XX դարի սկզբում կղզին ծածկված էր հիանալի հաճարենու և կաղնու անտառներով, սակայն այժմ այս անտառների մակերեսը խիստ պակասել է։ Զելանդիայի արևելյան ափին և մոտ գտնվող Ամագեր կղզու վրա է գտնվում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։

Ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը առաջացել է դանիական Sæl (փոկ) և land (երկիր) բառերից, քանի որ Զելանդիայի ափերին բնակվում էին մեծ քանակությամբ փոկեր։ Ժամանակակից գրառումով կղզու անվանման Sjæl մասը նշանակում է ոգի, այնպես, որ Զելանդիան կարելի է անվանել ոգու երկիր։

Կարևոր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելանդիա (կղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681