Զավեն Սարգսյան
Զավեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 24, 2020[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀՊՃՀ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Աշխատավայր | Սերգեյ Փարաջանովի թանգարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Zaven Sargsyan Վիքիպահեստում |
Զավեն Անդրանիկի[2] Սարգսյան (հունիսի 2, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2020[1], Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն (1992-2020), եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը[3]։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1984):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։
Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ։ 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։
1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։
1992 թվականից մինչև կյանքի վերջին օրերը ղեկավարել է Սերգեյ Փարաջանովի թանգարանը[3]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում[4] և այլ երկրներում[3]։
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Զավեն Սարգսյանը
- ↑ «Ըստ ԿԸՀ-ի ընտրողների ռեգիստրի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Զավեն Սարգսյանն zarkfoundation.com կայքում».
- ↑ Բելգրադում բացվել է Զավեն Սարգսյանի ցուցահանդեսը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Սարգսյան» հոդվածին։ |