Զավեն Կոշտոյան
Զավեն Կոշտոյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1940 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 1, 2016 (75 տարեկան) |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Բարձրաքանդակ «Գուսան Շերամ» |
Պարգևներ | |
Zaven Koshtoyan Վիքիպահեստում |
Զավեն Աղասու Կոշտոյան (հոկտեմբերի 7, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2016, Գյումրի, Հայաստան[1]), հայ նկարիչ, քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1992)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1955 թվականներին սովորել է Ս. Դ. Մերկուրովի անվան Գյումրու նկարչական դպրոցում ։ 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1995-1997 թվականներին եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչ։ 1997 թվականից դասավանդել է ԵԳԱ Գյումրու մասնաճյուղում[2]։
1977 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1990 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2006 թվականին՝ Գյումրու «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2008 թվականին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով մրցույթում երկրորդ մրցանակին, 2011 թվականին՝ «Թեքեյան» մշակութային միության «Բաբկեն և Անահիտ Մկրյան» առաջին մրցանակին։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Կոշտոյանի գործերին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը։
- «Ալեքսանդր Պուշկին», 1974, բարձրաքանդակ, բրոնզ, Գյումրի
- «Ավետիք Իսահակյան», 1975, բարձրաքանդակ, բրոնզ, Գյումրի
- «Երաժշտություն», 1978, տուֆ, Գյումրի
- «Ալեք Մանուկյան», 1995, բարձրաքանդակ, բրոնզ, Գյումրի
- «Շերամ» բարձրաքանդակ, 1983, Շերամի անվան երաժշտական դպրոցի ճակատամասը, տուֆ, Գյումրի
- «Խաչքար», 1988, «Սումգաիթի զոհերի հիշատակին» Սայաթ Նովա փողոցի պուրակում տուֆ, Գյումրի
- «Լույս», ֆելզիտ, 2002, Գյումրի
- «Քըրք Քըրքորյան», կարմիր բազալտ, 2004, Գյումրի
- «Խաչքար», 1995, տուֆ, Լոս Անջելես
- «Ե. Չարենց», 2012, կիսանդրի, Գյումրու քաղաքային զբոսայգում, բազալտ։
- «Գյումրի», 2013, Քանդակագործության միջազգային Սիմպոզիում, Գյումրի
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Գյումրիում (1973, 1988)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ա. Ս. Պուշկինի հարթաքանդակը Հաղթանակի պուրակում (բազալտ), 1974
-
«Երաժշտություն», տուֆ, Գյումրի, 1978,
-
«Խաչքար», «Սումգաիթի զոհերի հիշատակին», Գյումրի, 1988
-
«Երկրաշարժի զոհերի հիշատակին», հուշարձան Սուրբ Հակոբ Մծբինեցի եկեղեցու բակում (ֆելզիտ), 2002
-
«Գյումրի», Քանդակագործության միջազգային սիմպոզիում, Գյումրի, 2013
-
«Ե. Չարենց» կիսանդրին Գյումրու քաղաքային զբոսայգում, 2012
-
«Շերամ» բարձրաքանդակ, Շերամի անվան երաժշտական դպրոցի ճակատային մասի վրա, 1983
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 2016 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Հայ քանդակագործներ