Զավեն Կոշտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Կոշտոյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1940(1940-10-07)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 1, 2016(2016-07-01) (75 տարեկան)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներԲարձրաքանդակ «Գուսան Շերամ»
Պարգևներ
 Zaven Koshtoyan Վիքիպահեստում

Զավեն Աղասու Կոշտոյան (հոկտեմբերի 7, 1940(1940-10-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2016(2016-07-01), Գյումրի, Հայաստան[1]), հայ նկարիչ, քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1992

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1955 թվականներին սովորել է Ս. Դ. Մերկուրովի անվան Գյումրու նկարչական դպրոցում ։ 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1995-1997 թվականներին եղել է Շիրակի մարզպետարանի գլխավոր նկարիչ։ 1997 թվականից դասավանդել է ԵԳԱ Գյումրու մասնաճյուղում[2]։ 

1977 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1990 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2006 թվականին՝ Գյումրու «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2008 թվականին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված «Հայաստանը և հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով մրցույթում երկրորդ մրցանակին, 2011 թվականին՝ «Թեքեյան» մշակութային միության «Բաբկեն և Անահիտ Մկրյան» առաջին մրցանակին։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Կոշտոյանի գործերին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Գյումրիում (1973, 1988

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.