Զայիդ իբն Սուլթան ալ-Նահյան
Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-նահյան (մայիսի 6, 1918, Աբու Դաբի, Պայմանագրային Օման, British protectorate, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] - նոյեմբերի 2, 2004[3][4][5], Աբու Դաբի, ԱՄԷ), 14-րդ ղեկավարը ալ-Նահյանների տոհմից, որը ղեկավարում է Աբու Դաբիի Էմիրությունը արդեն ավելի քան 250 տարի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ աղբյուրներ պնդում են, որ նա ծնվել է 1918 թվականին, որոշներն էլ 1916-ին (այդ ժամանակ բեդվինները չէին ֆիքսում երեխաների ծննդյան օրերը) Ալ-Ային քաղաքում։
1966 թվականին Շեյխ Զաիդը դարձավ Աբու Դաբիի նահանգի էմիրը։ Նույն տարվա դեկտեմբերին 6 նահանգներ (1972 թվականի փետրվարին նրանց միացավ Ռաս ալ-Խայմայի Էմիրությունը) միացան և հայտարարեցին նոր ֆեդերացիայի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ստեղծման մասին, ընտրելով նրան նախագահ։ Այս փաստը հաստատեց ֆեդերացիայում Աբու Դաբիի դերը, որպես ամենամեծ, ամենաշատ բնակեցված, ամենահարուստ էմիրություն։ Մեծ է Շեյխ Զաիդի ներդրումը յուրահատուկ պետության ձևավորման մեջ։
Շեյխ Զաիդը զբաղեցնում էր ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերընտրվեց 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։
Ֆորբս հանդեսը գնահատել է նրա անձնական կարողությունը, որին հիմա ժառանգել է նրա ավագ որդին Խալիֆա իբն Զաիդ Ալ-նահայանը, կարողությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Մահացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում։
Իր երկարատև կյանքի ընթացքում Շեյխ Զաիդը մեծացրել է 19 որդիներ, որոնք ներկայումս գրավում են բարձր պետական պաշտոններ կամ ունեն անձնական բիզնես։ Արևմտյան աղբյուրներից հայտնի է դարձել, որը Շեյխ Զաիդը ամուսնացած է եղել 9 անգամ, սակայն միաժամանակ չի եղել 4 կնոջից ավել, հակառակ պարագայում դա դեմ է իսլամական օրենքներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 Sheikh Zayed bin Sultan Al-Nahyan // The Daily Telegraph / C. Evans — London: 2004. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 4,0 4,1 4,2 Sheikh Zayed bin Sultan al-Nahyan (բրիտ․ անգլ.) // The Independent — Britain: 2004. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ https://web.archive.org/web/20150118121019/http://www.v1.sahistory.org.za/pages/artsmediaculture/culture%20&%20heritage/national-orders/1995.htm
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://api.parliament.uk/historic-hansard/written-answers/1989/mar/14/british-honours-and-orders-of-chivalry
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայիդ իբն Սուլթան ալ-Նահյան» հոդվածին։ |
|