Երվանդ Շահազիզ
Երվանդ Շահազիզ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1856 կամ 1856[1] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 12, 1951[2] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1879) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1944) |
Մասնագիտություն | գրականագետ և պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Երվանդ Հովակիմի Շահազիզ (Շահազիզյան, հունվարի 13, 1856 կամ 1856[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1951[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946)։
Բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879 թ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-1882 թթ.՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882-1917 թթ.՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-1921 թթ.՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-1919 թթ. խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922 թ. հրավիրվել է Երևան, մասնակցել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ[3]։ 1938 թվականից՝ գիտաշխատող գրականության ինստիտուտում (1944 թվականից՝ Մանուկ Աբեղյանի անվան)[4]։
Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջեվանցիք» (1903), «Պատմական պատկերներ» (1903) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931) աշխատությունը[5]։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան Խաչատուր Աբովյանի», 1940-1948), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932), Ռաֆայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ է Շահազիզի «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք» աշխատությունը[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Նախիջևանի ուսումնարանական գործի անցեալը, Նոր Նախիջևան։ տպ. Ա. Զամինեանի եւ Վահան Քիրլեանի , 1894։
- Մկրտիչ Յովսէփեան էմին, Թիֆլիս, 1900։
- Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը, Թիֆլիս, 1901[7]։
- Պատմական պատկերներ, Թիֆլիս։ Տպարան Տ.Մ. Ռօտինեանցի, 1903[8]։
- Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի աղցմիքը, Թիֆլիս։ տպ. Ա. Քութաթելաձեի, 1903։
- Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք, Թիֆլիս։ Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1903[9]։
- Տէր-Գաբրիել Պատկանեանց, Թիֆլիս, 1910։
- Հին Յերևանը, Երևան, Պետհրատ, 1931[10][11]։
- Դիվան Միքայել Նալբանդյանի։ [Կյանքն ու գործունեությունը], Երևան, Մելքոնյան ֆոնդի հրատ., 1932:
- Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան։ Արմֆան, 1940։
- Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944[12]:
- Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:
- Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948:
- Հիշողություններ և դիմաստվերներ։ [Հուշեր հայ ականավոր գրողների, արվեստագետների և մշակույթի գործիչների մասին], Շահազիզ, Երվանդ, Սիմոնյան, Պարգևուհի, Հակոբյան, Պիոն Հովսեփի, Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980:
- Աշտարակի պատմությունը ։ Հնագիտական-պատմական տեսություն, Երևան։ Հայաստան, 1987։
- Հին Երևանը, Երևան։ Մուղնի, Գասպրինտ, 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=13041
- ↑ echmiadzin.asj-oa.am (PDF) http://echmiadzin.asj-oa.am/235/1/1946-1(35).pdf. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007թ.:
- ↑ Երվանդ Շահազիզ. «Հին Երևանը»
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Շահազիզ, Երվանդ"'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը
- ↑ «Պատմական պատկերներ» (PDF).
- ↑ Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք
- ↑ «Հին Յերևանը» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երեվանը. Մուղնի Հրատարակչություն. ISBN 9789994133017.
- ↑ Շահազիզ, Երվանդ (1944). Սմբատ Շահազիզի կենսագրությունը. ՀՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Շահազիզ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 417)։ |