Երկու պոչեր (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Վիկտոր Ազեև |
Սցենարիստ | Վասիլի Ռովենսկի |
Հնչյունավորում | Սերգեյ Բուրունով և Լինա Իվանովա |
Պրոդյուսեր | Q112989511? |
Երաժշտություն | Իվան Ուրյուպին |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 92 րոպե |
Թվական | մայիսի 30, 2018 |
Երկու պոչեր, Վիկտոր Ազեևի և Նատալի Նիլովայի ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ ստեղծված «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից[1] «Ֆիլմերի ֆոնդի» պետական ֆինանսական աջակցությամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալակտիկաներից մեկում ոչնչանում է մի մոլորակ։ Այդ մոլորակի բնակիչները տիեզերական օդաչուների հետախուզական ջոկատ են ուղարկում` էներգիայի դարավոր աղբյուր որոնելու, որը կարող է փրկել նրանց քաղաքակրթությունը։ Աղբյուրի գտնվելու կոնկրետ վայրը հայտնի չէ, բայց կան տվյալներ, որ այն գտնվում է արեգակնային համակարգի մոլորակներից մեկի վրա։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը ժամանում է մեր արեգակնային համակարգ, որտեղ նրանց դիմավորում են չարացած սկրետչերները՝ տիեզերական ծովահենները, որոնք հետապնդում են օդաչուներին և Երկիր մոլորակի ուղեծրի վրա կրակոցով վնասում են նրանց թռչող ափսեն, որից հետո հետախույզների խումբը վթարի է ենթարկվում Երկիր մոլորակի վրա։
Երկիր մոլորակի կղզիներից մեկի վրա ապրում է Բոբ կուղբը, որն իր մոտ ապաստան է տվել անտուն Մաքս կատվին։ Կատուն համակված է հայտնի ու հռչակավոր դառնալու ցանկությամբ։ Բոբն ու Մաքսը պատահաբար գտնում են տիեզերական էներգիայի աղբյուրը, բայց չգիտեն նրա նշանակությունը։ Այդ կղզու վրա է ընկնում այլմոլորակայինների հետախուզական ջոկատի թռչող ափսեն և օգնություն է խնդրում կատվից և կուղբից։ Նրանց հետևից Երկիր մոլորակ են գալիս սկրետչերները և ստրկության վաճառելու համար գերի են վերցնում այլմոլորակայիններին, կուղբին և մի շարք այլ կենդանիների։ Կատուն փախչում է գերությունից և որոշում ազատել իր ընկերներին։ Նա գլխի է ընկնում տիեզերական էներգիայի աղբյուրի հնարավորությունների մասին և նրա միջոցով պայքար է ծավալում սկրետչերների դեմ։ Բռնված կենդանիների օգնությամբ նա հաղթանակ է տանում և ազատում է բոլոր գերիներին։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը էներգիայի տիեզերական աղբյուրով և գերված սկրետչերների հետ վերադառնում է իրենց մոլորակ։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուղբ Բոբ — լուրջ, խելացի և համարձակ կուղբ։ Նա արագ որոշումներ է կայացնում դժվար իրավիճակներում, ինչը նրան օգնում է դուրս գալ Մաքս կատվի ստեղծած ցանկացած խնդիրներից։
Կատու Մաքս — երիտասարդ, դրական և կյանքով լի արկածախնդիր։ Կատվի լավագույն ընկեր Կուղբ Բոբը Մաքսին անընդհատ օգնում է հաղթահարել բոլոր վտանգները։ Կատուն երազում է փառքի մասին և կարծում է, որ բոլորն էլ այդպես են անում։
Զակա, Զիկ և Զուկ — երիտասարդ, մեծամիտ, պահանջկոտ և շատ շատախոս այլմոլորակայիններ։ Նրանք սիրում են վիճաբանել միմյանց հետ՝ առանց միմյանց զիջելու։ Նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվել Երկրի վրա։
Սկետչերներ — ծույլ, անխիղճ և վրիժառու։ Նրանք ժամանցային Մոլորակի վրա՝ Տիեզերական կենդանաբանական այգում, որսում են եզակի կենդանիներ։ Նրանք հարվածելով վայր են գցում Զակայի, Զիկի, Զուկի տիեզերանավը և թռչում են դեպի Երկիր որպեսզի բռնեն փոքրիկ այլմոլորակայինների և կենդանիների Երկրից։
Տղա Վասյա — հետաքրքրասեր տղա, որի անունից պատմվում է այս ողջ պատմությունը։ Նա արձակուրդներին եկել է տատիկի մոտ և ակամայից մասնակցում է գլխավոր հերոսների արկածներին։
Ագռավ — չար թռչուն, որը սիրում է ծիծաղել ուրիշների դժբախտության վրա, բայց միևնույն ժամանակ ինքն է անընդհատ ընկնում անախորժությունների մեջ։
Վիկ և Նիկ — հիմար և ագահ ուֆոլոգներ։ Երազում են գտնել և բռնել այմոլորակայիններին, որպեսզի հարստանան։
Ձայները հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Բուրունով — Կատու
- Դիոմիդ Վինոգրադով — Կուղբ
- Լինա Իվանովա — Տղա Վասյա
- Դիոմիդ Վինոգրադով — Արջ
- Դանիել Շեբլանով — Ուֆոլոգ Նիկ
- Դիոմիդ Վինոգրադով — Ուֆոլոգ Վիկ
- Իրինա Կիրեևա — Զակա, Զիկ և Զուկ
- Դիոմիդ Վինոգրադով — Սկետչերներ
- Դիոմիդ Վինոգրադով — Կենդանիներ
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչած երաժշտական ստեղծագործություններ․
- «Պիտերի երկայնքով» — ռուսական ժողովրդական երգ
- «Կալինկա-Մալինկա» — երգի հեղինակ՝ Իվան Պետրովիչ Լարիոնով
- «Ամենալավ օրը» — երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Լև Շապիրո
- «Վալենկաներ» — երաժշտությունը և խոսքերը ժողովրդական են
- «Երկնաքար» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
- «Կատվի շքերթ» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
- «Նրանք դեռ կվերադառնան» — երգի հեղինակ՝ Կոնստատին Շուստարյով
- «Jingle Bells» — երգի հեղինակ՝ Ջեյմս Լորդ Պերպոնտ
- «’O sole mio» — երաժշտության հեղինակ՝ Էդուարդ դի Կապուա, խոսքերի հեղինակ՝ Ջովանի Կապուրո
- «Վալկիրիայի թռիչքը» — երաժշտության հեղինակ՝ Ռիխարդ Վագներ
- «Կապույտ Դանուբ» — երաժշտության հեղինակ՝ Յոհան Շտրաուս
- «Վիեննական վալս» — երաժշտության խոսքեր՝ Յոհան Շտրաուս
- «Մենդելսոնի քայլերթ» — երաժշտության հեղինակ՝ Ֆելիքս Մենդելսոն
- «Տոկատ և ֆուգա ռե մինոր» (Toccata et Fugue en ré mineur) — երաժշտության հեղինակ՝ Յոհան Սեբաստիան Բախ
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստեղծվել է «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից «Ֆիլմերի ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ[2]։ Ֆիլմի ստեղծումը սկսվել է 2015 թվականի հունիսին, իսկ միջազգային վարձույթի նախագիծը տրվել է 2018 թվականի մայիսին։ Ֆիլմի համար մշակվել է 23 գործող անձ, մոտ 350 օբյեկտ և 15 տեղանք։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հանդիսավոր պրիմերային ցուցադրությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 29-ին[3], այն Ռուսաստանում լայն վարձույթի է տրվել 2018 թվականի մայիսի 31-ին[4]։ 2017 թվականին Կաննի կինոշուկայում ֆիլմի կրկնօրինակները վաճառվել են աշխարհի ավելի քան 50 երկրի[5]։
Առաջին հանգստի օրերին ֆիլմը հավաքել է 44,6 միլիոն ռուբլի[6]՝ մտնելով պրիմերային հանգստի օրերի ռուսական վարձույթի լավագույն ֆիլմերի հնգյակի մեջ։
Ռուսաստանում վարձույթով տրվելու ողջ ընթացքում ֆիլմը հավաքել է ավելի քան 100 000 միլիոն ռուբլի[7], նաև դարձել է դրամարկղային հիթ Լեհաստանում և Լատինական Ամերիկայի երկրներում[8]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների դրական արձագանքը։
Մեծահասակներին և դեռահասներին «Երկու պոչեր» ֆիլմը կթվա հասարակ և ոչ գրավիչ, բայց ամենափոքր հանդիսատեսին պատկերը կարող է զվարճացնել։ - Բորիս Իվանով, Фильм.ру
|
«Երկու պոչերում» կան շատ ուշագրավ տարրեր, որոնք թվարկելու դեպքում, ֆիլմի մասին տպավորություն է ստեղծվում որպես բավականին ոչ վատ պատկերի։ - Վերոնիկա Սկուրիխինա, Киноафиша.info
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Официальный сайт ООО «Лицензионные бренды»
- ↑ Проекты иных кинокомпаний, утвержденные Попечительским советом Фонда кино
- ↑ Премьера мультфильма «Два Хвоста» студии «Лицензионные бренды»
- ↑ Пушистая банда: в российский прокат выходит отечественный мультфильм «Два хвоста»
- ↑ «Recreation Media согласилась продавать права на «Два хвоста»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Газета.Ru» представляет обзор российского бокс-офиса за прошедшие выходные
- ↑ Итоги кинопроката ЕАИС
- ↑ Российский мультфильм «Два хвоста» стал кассовым хитом в Польше и странах Латинской Америки
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Два хвоста». Интервью с Сергеем Буруновым
- Бобр и кот спешат на помощь / Интервью с Василием Ровенским
- Роман Борисевич: В кино самодеятельности быть не должно
- Борис Иванов — Рецензия на мультфильм «Два хвоста» // Фильм.ру
- Елена Громова — Хвост всему голова // Киноафиша.info
- Кассовые сборы «Два хвоста»
- Роман Борисевич: «У Российской анимации большой кредит доверия на зарубежных рынках»
- Канны 2018: Проекты Made in Russia пользуются спросом по всему миру
- В Российском павильоне состоялась презентация новых российских проектов готовых для копродукции
- Режиссёр Нилова Наталья // Аниматор.ру
- «Два хвоста» (англ) на сайте Internet Movie Database