Երեքը կղզում
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Հնչյունավորում | Լյուդմիլա Գնիլովա, Նիկոլայ Կարաչենցով, Արմեն Ջիգարխանյան, Tatyana Shatilova? և Անատոլի Պապանով |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1036 s |
Թվական | 1986 |
«Երեքը կղզում» (ռուս.՝ «Трое на острове»), խորհրդային անիմացիոն ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Վիտալի Գուբարևի համանուն վեպի հիման վրա և պատմում է Բորյա անունով տղայի մասին, որը հայտնվել է ծովահենների կղզում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորյան դասերը սովորելու փոխարեն կարդում է գիրք ծովահենների մասին։ Նա վերցնում է թաշկինակը թութակի վանդակի վրայից, թափահարում այն և բացականչում․ «Այ թե հայտնվեի անմարդաբնակ կղզում»։ Պատի հայելին մեծանում է և բացվում անմիջապես դեպի արևադարձային կղզի՝ իրականացնելով Բորյայի ցանկությունը։ Բավականին արագ Բորյան բացահայտում է թաշկինակի կախարդական հատկությունները և իր մոտ կանչում ընկերներին՝ Յուրային և Միլային։ Կղզու վրա գեղեցկություն է տիրում։ Բայց շուտով խութերի վրա կործանվում է ծովահենների նավը։ Կապիտան Կարմրահեր շունը և նավաստիներ Կատվի ատամը և Միաչքանին ափ են դուրս գալիս, և տղաները ստիպված են փախչել նրանցից։ Ի վերջո, իր ընտանի թութակ Ծեր Ֆլինտի օգնությամբ (նա էլ է մտնում բնակարանից կղզի) Բորյան վերադարձնում է իրեն ծովահենների կողմից գողացված կախարդական թաշկինակը, թափահարում այն և հայտնվում է տանը։ Դռան զանգը հնչում է։ Նրա ընկերները՝ Յուրան և Միլան, եկել են դասերը միասին սովորելու։ Եվ Բորյան կրկին ծածկում է թութակի վանդակը։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Հենրիխ Սապգիր |
Կինոռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Բեմադրող նկարիչներ | Տատյանա Զվորիկինա, Վալենտին Կուշներև |
Կինոօպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Կոմպոզիտոր | Եվգենի Պտիչկին |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Տատյանա Պոմերանցևա, Մարինա Ռոգովա, Մարինա Ոսկանյանց, Անտոնինա Ալյոշինա, Հովսեփ Կուրոյան, Նատալյա Բոգոմոլովա, Վալենտին Կուշներյով |
Ռեժիսորի օգնական | Զ. Պլեխանովա |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Նկարիչներ | Ալլա Գորևա, Իննա Զարուբա, Իրինա Սվետլիցա |
Դերերը հնչյունավորել են | Տատյանա Շատիլովա - Բորյա, Լյուդմիլա Գնիլովա - Միլա, Նադեժդա Պոդյապոլսկայա - Յուրա, Արմեն Ջիգարխանյան - կապիտան Կարմրահեր շուն, Նիկոլայ Կարաչենցով - ծովահեն Կատվի ատամ, Անատոլի Պապանով - ծովահեն Միաչքանի |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Նկարահանող խմբի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Twic Lyrec հրատարակչությունը ձայներիզներով թողարկել է Ալեքսանդր Պոժարովի տեքստով աուդիոհեքիաթ համանուն մուլտֆիլմի հիման վրա։
Թողարկում տեսաերիզով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է «Արկածների աշխարհ» («Սոյուզմուլտֆիլմ», տեղայնացնող՝ «Союз») մուլտֆիլմերի հավաքածուում DVD-ով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երեքը կղզում» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երեքը կղզում» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Губарев Виталий Королевство кривых зеркал. — Эксмо, 2010. — 512 с. — ISBN 5-699-17179-7, 978-5-699-42150-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трое на острове մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|