Երեքը կղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեքը կղզում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր
ՀնչյունավորումԼյուդմիլա Գնիլովա, Նիկոլայ Կարաչենցով, Արմեն Ջիգարխանյան, Tatyana Shatilova? և Անատոլի Պապանով
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1036 վայրկյան
Թվական1986

«Երեքը կղզում» (ռուս.՝ «Трое на острове»), խորհրդային անիմացիոն ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Վիտալի Գուբարևի համանուն վեպի հիման վրա և պատմում է Բորյա անունով տղայի մասին, որը հայտնվել է ծովահենների կղզում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորյան դասերը սովորելու փոխարեն կարդում է գիրք ծովահենների մասին։ Նա վերցնում է թաշկինակը թութակի վանդակի վրայից, թափահարում այն և բացականչում․ «Այ թե հայտնվեի անմարդաբնակ կղզում»։ Պատի հայելին մեծանում է և բացվում անմիջապես դեպի արևադարձային կղզի՝ իրականացնելով Բորյայի ցանկությունը։ Բավականին արագ Բորյան բացահայտում է թաշկինակի կախարդական հատկությունները և իր մոտ կանչում ընկերներին՝ Յուրային և Միլային։ Կղզու վրա գեղեցկություն է տիրում։ Բայց շուտով խութերի վրա կործանվում է  ծովահենների նավը։ Կապիտան Կարմրահեր շունը և  նավաստիներ Կատվի ատամը և Միաչքանին ափ են դուրս գալիս, և տղաները ստիպված են փախչել նրանցից։ Ի վերջո, իր ընտանի թութակ Ծեր Ֆլինտի օգնությամբ (նա էլ է մտնում բնակարանից կղզի) Բորյան վերադարձնում է իրեն ծովահենների կողմից գողացված կախարդական թաշկինակը, թափահարում այն և հայտնվում է տանը։ Դռան զանգը հնչում է։ Նրա ընկերները՝ Յուրան և Միլան, եկել են դասերը միասին սովորելու։ Եվ Բորյան կրկին ծածկում է թութակի վանդակը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Հենրիխ Սապգիր
Կինոռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչներ Տատյանա Զվորիկինա, Վալենտին Կուշներև
Կինոօպերատոր Քաբուլ Ռասուլով
Կոմպոզիտոր Եվգենի Պտիչկին
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Տատյանա Պոմերանցևա, Մարինա Ռոգովա, Մարինա Ոսկանյանց, Անտոնինա Ալյոշինա, Հովսեփ Կուրոյան, Նատալյա Բոգոմոլովա, Վալենտին Կուշներյով
Ռեժիսորի օգնական Զ. Պլեխանովա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Նկարիչներ Ալլա Գորևա, Իննա Զարուբա, Իրինա Սվետլիցա
Դերերը հնչյունավորել են Տատյանա Շատիլովա - Բորյա, Լյուդմիլա Գնիլովա - Միլա, Նադեժդա Պոդյապոլսկայա - Յուրա, Արմեն Ջիգարխանյան - կապիտան Կարմրահեր շուն, Նիկոլայ Կարաչենցով - ծովահեն Կատվի ատամ, Անատոլի Պապանով - ծովահեն Միաչքանի
Խմբագիր Տատյանա Պապորովա
Նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Twic Lyrec հրատարակչությունը ձայներիզներով թողարկել է Ալեքսանդր Պոժարովի տեքստով աուդիոհեքիաթ համանուն մուլտֆիլմի հիման վրա։

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է «Արկածների աշխարհ» («Սոյուզմուլտֆիլմ», տեղայնացնող՝ «Союз») մուլտֆիլմերի հավաքածուում DVD-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Губарев Виталий Королевство кривых зеркал. — Эксмо, 2010. — 512 с. — ISBN 5-699-17179-7, 978-5-699-42150-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]