Եվրոպական հեպարդ
Եվրոպական հեպարդ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Acinonyx pardinensis)
| ||||||||||||||||
|
Եվրոպական հեպարդ, (լատին․՝ Acinonyx pardinensis) կատվազգիների ընտանիքի նախկինում գոյություն ունեցած գիշատիչ։ Նախկինում տարածված է եղել ողջ Եվրասիայում,այնուհետև մասսայական ոչնչացումների պատճառով պահպանվել է միայն Եվրոպայի որոշ հատվածներում։ Որոշ տվյալների համաձայն, եվրոպական հեպարդները գոյություն են ունեցել մեզանից դեռևս 3 միլիոն տարի առաջ։
Մեծ թվով Եվրոպական հեպարդի մնացորդներ հայտնաբերվել են այժմյան Ֆրանսիայի տարածքում՝ Սաինթ-Վալլերի հովտում։ Պահպանվել է նաև Ռոն գետի հովտում (եղել են մոտ 2 միլիոն տարի առաջ)։
Կենդանիների մնացորդներ հայտնաբերվել են նաև այժմյան Գերմանիայի տարածքում։ Նաև այս կենդանիներին պատկերել են ժայռապատկերների վրա քարանձավներում։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական հեպարդները իրենց չափսերով շատ ավելի մեծ են, քան ներկայիս Աֆրիկայի տարածքում հանդիպող առյուծները, հեպարդները և ընձառյուծները։ Ունեն բավականին երկար վերջույթներ։
Մարմնի երկարութոյւնը հասնում է 130-150 սմ, իսկ պոչի երկարութոյւնը 70-95 սմ։ Եվրոպական հեպարդը կշռում է 60-90 կգ։ Սակայն այս հեպարդները որոշակի նմանություններ ունեն ներկայիս Աֆրիկայի հեպարդների հետ։
Ունենալով այնպիսի հզոր ատամներ, ինչպիսին է Եվրոպական հեպարդի ատամները, կարելի է ենթադրել որ այս կենդանիները հաջողությամբ որսացել են ոչ միայն կճղակավորների, այլ նաև ավելի խոշոր կենդանիների՝ ձիերի, այծքաղների և գոմեշների։ Հիմնականում բնակվում են տափաստաններում։
Այս առանձնյակների մոտ առավել զարգացած են մկանները։ Ունենալով զարգացած մկաններ, այս կատվազգիները կարողանում են հեշտությամբ ցատկել, սողալ և շատ արագ վազել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Turner, Alan (1997). Big Cats and their Fossil Relatives. Columbia University Press. ISBN 0-231-10229-1.
- Jouranal of Paleontology и «The Big Cats and Their Fossil Relatives», (авторы։ Mauricio Anton, Alan Turner, and F. Clark. Howell). (Columbia University Press, 2000)
- Kurtén B. 1968. The Giant Cheetah, Acinonyx pardinensis. In: Pleistocene Mammals of Europe. Chicago, Illinois: Aldine Publishing Company; p 88-90.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հեպարդ» հոդվածին։ |
|