Եվգենյա Լանգ
Եվգենյա Լանգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1890 կամ 1890[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1973 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Եվգենյա Ալեքսանդրովնա Լանգ (Լանգ-Արոնսբերգ, ռուս.՝ Евге́ния Алекса́ндровна Ланг, Ланг-Аронсберг, մայիսի 23, 1890 կամ 1890[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), շոտլանդական ծագմամբ ռուս և խորհրդային նկարչուհի, որը հիմնավորվել է Ռուսական կայսրությունում Պետրոս I-ի օրոք։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1962)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոսկվացի հայտնի գրավաճառ Ալեքսանդր Իվանովիչ Լանգի ընտանիքում։ Վալերի Բրյուսովի հեռավոր զարմուհին է, վաղ տարիքից հակում է ունեցել դեպի արվեստը։
Նկարել սովորել է նկարիչ Վասիլի Նիկիտիչ Մեշկովի մոտ։ Ավարտել է վարժարանը և Կանանց բարձրագույն դասընթացների պատմական ֆակուլտետը։ 1911-1918 թվականներին մտերիմ է եղել Դեյվիդ Բուրլյուկի և Վլադիմիր Մայակովսկու հետ։ Նրանց հետ զբաղվել է գեղանկարչությամբ և ոգեշնչել է նրանց սովորելու Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։
1919 թվականից ապրել է Գերմանիայում, իսկ 1922-1924 թվականներին սովորել է Դրեզդենի նկարչության ակադեմիայում։ Աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Ցուցադրվել է փարիզյան սալոններում և մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։ Ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու դիմանկարը, որի հետ հանդիպել է նրա՝ Փարիզ գալստյան ժամանակ։
1950 թվականին նա արժանացել է Մոնակոյի բիենալեի գեղանկարչության գրանպրիին։
1962 թվականին վերադարձել է ԽՍՀՄ, Մոսկվա, ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ 1963 թվականին Եվգենյա Լանգն ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու և նրա քրոջ՝ Լյուդմիլա Մայակովսկայայի դիմանկարները[2][3]։
Եվգենյա Լանգը հանդիսանում է Մոսկվայում և արտասահմանում անցկացրած տարիների մասին հուշերի հեղինակ, որոնք կապված են Վլադիմիր Մայակովսկու վերաբերյալ հուշերի հետ և որոնց մեծ մասը գտնվում են Վ. Մայակովսկու թանգարանի, Գրականության ու արվեստի ռուսական պետական արխիվի, Գրականության պետական թանգարանի հավաքածուներում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Искусство и архитектура русского зарубежья. Ланг (Ланг-Аронсберг) Евгения Александровна
- ↑ Людмила Маяковская. Альбом-каталог. // Департамент культуры г. Москвы; сост. А. П. Аксенкин. — Москва: ГУК Гос. музей В. В. Маяковского, 2010. — 240 с. ISBN 978-5-94577-052-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А1 1/818 Справочник СХ СССР Москва, 1973 г.
- Е. А. Ланг. Воспоминания о Владимире Маяковском и моей молодости. ГЛМ, Ф.242. Оп.1. Д.7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|