Եվգենյա Լանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենյա Լանգ
Lang-Aronsberg.gif
Ծնվել էմայիսի 23, 1890(1890-05-23)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբեր 1973 (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր

Եվգենյա Ալեքսանդրովնա Լանգ (Լանգ-Արոնսբերգ, ռուս.՝ Евге́ния Алекса́ндровна Ланг, Ланг-Аронсберг, մայիսի 23, 1890(1890-05-23), Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբեր 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), շոտլանդական ծագմամբ ռուս և խորհրդային նկարչուհի, որը հիմնավորվել է Ռուսական կայսրությունում Պետրոս I-ի օրոք։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1962)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոսկվացի հայտնի գրավաճառ Ալեքսանդր Իվանովիչ Լանգի ընտանիքում։ Վալերի Բրյուսովի հեռավոր զարմուհին է, վաղ տարիքից հակում է ունեցել դեպի արվեստը։

Նկարել սովորել է նկարիչ Վասիլի Նիկիտիչ Մեշկովի մոտ։ Ավարտել է վարժարանը և Կանանց բարձրագույն դասընթացների պատմական ֆակուլտետը։ 1911-1918 թվականներին մտերիմ է եղել Դեյվիդ Բուրլյուկի և Վլադիմիր Մայակովսկու հետ։ Նրանց հետ զբաղվել է գեղանկարչությամբ և ոգեշնչել է նրանց սովորելու Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։

1919 թվականից ապրել է Գերմանիայում, իսկ 1922-1924 թվականներին սովորել է Դրեզդենի նկարչության ակադեմիայում։ Աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Ցուցադրվել է փարիզյան սալոններում և մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։ Ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու դիմանկարը, որի հետ հանդիպել է նրա՝ Փարիզ գալստյան ժամանակ։

1950 թվականին նա արժանացել է Մոնակոյի բիենալեի գեղանկարչության գրանպրիին։

1962 թվականին վերադարձել է ԽՍՀՄ, Մոսկվա, ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ 1963 թվականին Եվգենյա Լանգն ստեղծել է Վլադիմիր Մայակովսկու և նրա քրոջ՝ Լյուդմիլա Մայակովսկայայի դիմանկարները[1][2]։

Եվգենյա Լանգը հանդիսանում է Մոսկվայում և արտասահմանում անցկացրած տարիների մասին հուշերի հեղինակ, որոնք կապված են Վլադիմիր Մայակովսկու վերաբերյալ հուշերի հետ և որոնց մեծ մասը գտնվում են Վ. Մայակովսկու թանգարանի, Գրականության ու արվեստի ռուսական պետական արխիվի, Գրականության պետական թանգարանի հավաքածուներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Искусство и архитектура русского зарубежья. Ланг (Ланг-Аронсберг) Евгения Александровна
  2. Людмила Маяковская. Альбом-каталог. // Департамент культуры г. Москвы; сост. А. П. Аксенкин. — Москва: ГУК Гос. музей В. В. Маяковского, 2010. — 240 с. ISBN 978-5-94577-052-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А1 1/818 Справочник СХ СССР Москва, 1973 г.
  • Е. А. Ланг. Воспоминания о Владимире Маяковском и моей молодости. ГЛМ, Ф.242. Оп.1. Д.7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]