Արաբերեն լեզվի եմենական բարբառ կամ եմենական արաբերեն (արաբ․՝ اللهجة اليمنية), արաբերեն լեզվի խոսակցական բարբառ, որը տարածված է ամբողջ Եմենում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում, Սոմալիում[1] և Ջիբութիում[2]։ Սովորաբար եմենական արաբերենը համարվում է բավականին պահպանողական բարբառ, քանի որ դասական լեզվի համեմատ այն ունի բազմաթիվ առանձնահատկություններ (ի տարբերություն արաբերեն լեզվի մյուս դիալեկտների)։
Եմենական արաբերենը կարելի է բաժանել մի քանի հիմնական ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ բառապաշարը և հնչյունաբանությունը։ Այդ խմբերից առավել կարևոր են հյուսիսեմենական (տարածված է Սանաայում), հարավեմենական և հադրամական բարբառները։ Եմենական արաբերենն օգտագործվում է առօրյա հաղորդակցման մեջ և չունի պաշտոնական կարգավիճակ։ Եմենի պաշտոնական լեզուն ժամանակակից գրական արաբերենն է, որն կիրառելի է պաշտոնական փոխշփման, կրթության, առևտրի և լրատվության մեջ։
Արաբերեն լեզվի եմենական բարբառի լեզվակիրների ընդհանուր քանակը կազմում է շուրջ 15,1 միլիոն մարդ։