Թունիսյան արաբերեն
- Այս հոդվածը արաբերեն լեզվի թունիսյան բարբառի մասին է։ Ընդհանրական լեզվի մասին տեղեկությունների համար այցելեք այստեղ
Թունիսյան արաբերեն تونسي | |
---|---|
Տեսակ | բարբառ, լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Մաղրեբիի արաբերեն |
Երկրներ | Թունիս Ալժիր |
Շրջաններ | Մաղրիբ |
Խոսողների քանակ | 11 600 000 մարդ (2019)[1] |
Լեզվակիրների թիվը | 11,2 միլիոն մարդ |
Դասակարգում | Աֆրո-ասիական |
Գրերի համակարգ | արաբերենի այբուբեն լատիներենի այբուբեն |
IETF | aeb |
ISO 639-1 | aeb |
ISO 639-3 | aeb |
Tunisian Arabic dialects Վիքիպահեստում |
Թունիսյան արաբերեն կամ արաբերեն լեզվի թունիսյան բարբառ (արաբ․՝ تونسي, արտասանությունը՝ [ˈtuːnsi]), մաղրիբյան արաբերենի բարբառներից մեկը, որով խոսում են Հյուսիսային Աֆրիկայի երկու երկրներում՝ Թունիսում և Ալժիրի հյուսիսարևելյան փոքրիկ հատվածում։
Պաշտոնական կարգավիճակ ունի միայն Թունիսի Հանրապետությունում։ Ամբողջ աշխարհում կան 11 206 900 թունիսյան արաբերենի լեզվակիրներ, որոնցից 10,8 միլիոնը ապրում է Թունիսում[2]։
Թունիսյան արաբերենը համարվում է Թունիսի բնակչության ճնշող մեծամասնության մայրենի լեզուն։ Ըստ լեզվակիրների քանակի՝ Թունիսում այս լեզվին հաջորդում է ֆրանսերենը (Ֆրանսերենով խոսում են հիմնականում Թունիսի հարավային հատվածում)։
Մարոկկոյի, Ալժիրի, Մավրիտանիայի և Լիբիայի արաբերենների հետ միասին մտնում է արաբերենի մաղրիբյան բարբառի կազմի մեջ՝ ըստ լեզվական դասակարգման։ Գրական թունիսյան արաբերենը օգտագործվում է երկրի մամուլում և գրականության մեջ[3]։
Գրականության մեջ թունիսյան արաբերենը առաջին անգամ օգտագործել է արաբ դրամատուրգ և գրող Ալի ադ-Ջուաջին (1909-1949)` «հանգած լապտեր» (արաբ․՝ فانوس منقرضة) աշխատության մեջ[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ «Arabic, Tunisian Spoken» (անգլերեն). Ethnologue.
- ↑ И. О. Абрамова, О. В. Левин, К. М. Труевцев, Н. Н. Фоменко Тунисская Республика. Справочник. — Наука, 1993. — С. 21. — 445 с.
- ↑ Э. А. Ализаде Литература Туниса. — Наука, 1993. — С. 46. — 240 с. — (История национальных литератур стран Магриба). — ISBN 9785020177406
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. Н. Завадовский Тунисский диалект арабского языка. — Наука, 1979. — 106 с. — (Языки народов Азии и Африки).
- Ю. Н. Завадовский Арабские диалекты Магриба. — Изд-во восточной лит-ры, 1962. — 131 с. — (Языки зарубежного Востока и Африки).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունիսյան արաբերեն» հոդվածին։ |