Եմենական արաբերեն
Արաբերեն լեզվի եմենական բարբառ կամ եմենական արաբերեն (արաբ․՝ اللهجة اليمنية), արաբերեն լեզվի խոսակցական բարբառ, որը տարածված է ամբողջ Եմենում, ինչպես նաև հարավ-արևմուտքում, Սոմալիում[1] և Ջիբութիում[2]։ Սովորաբար եմենական արաբերենը համարվում է բավականին պահպանողական բարբառ, քանի որ դասական լեզվի համեմատ այն ունի բազմաթիվ առանձնահատկություններ (ի տարբերություն արաբերեն լեզվի մյուս դիալեկտների)։ Եմենական արաբերենը կարելի է բաժանել մի քանի հիմնական ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ բառապաշարը և հնչյունաբանությունը։ Այդ խմբերից առավել կարևոր են հյուսիսեմենական (տարածված է Սանաայում), հարավեմենական և հադրամական բարբառները։ Եմենական արաբերենն օգտագործվում է առօրյա հաղորդակցման մեջ և չունի պաշտոնական կարգավիճակ։ Եմենի պաշտոնական լեզուն ժամանակակից գրական արաբերենն է, որն կիրառելի է պաշտոնական փոխշփման, կրթության, առևտրի և լրատվության մեջ։ Արաբերեն լեզվի եմենական բարբառի լեզվակիրների ընդհանուր քանակը կազմում է շուրջ 15,1 միլիոն մարդ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dalby, Andrew Dictionary of Languages: The Definitive Reference to More Than 400 Languages. — Bloomsbury Pub Ltd., 1999. — P. 25. — ISBN 0231115687
- ↑ «Languages of Djibouti». Ethnologue. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каримов А.У. Йеменский диалект арабского языка: Автореф. канд. дис.. — М., 1973.
- Heiner Walther Jemenitisch-Arabisch Wort für Wort. — Reise Know-How Verlag. — ISBN 3-89416-312-7
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմենական արաբերեն» հոդվածին։ |