Jump to content

Ելենայի առևանգումը (Տինտորետտոյի կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենայի առևանգումը
տեսակգեղանկար
նկարիչՏինտորետտո
տարի1570 և 1570[1]
բարձրություն186 սանտիմետր[1]
լայնություն307 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Ելենայի առևանգումը», ուշ Վերածննդի Վենետիկի գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչ Տինտորետտոյի կտավ։ Հայտնի է նաև «Քրիստոնյաների կռիվը թուրքերի հետ» անունով։

Նկարում պատկերված է Պարիսի կողմից Հեղինե Չքնաղի առևանգման առասպելը, որի գործողությունը փոխադրվել է 16-րդ դարի՝ նկարիչին ժամանակակից Եվրոպա։ Թերևս շարժառիթը հանդիսացել է 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրաիկոս ծովածոցի մոտ տեղի ունեցած Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սուրբ Լիգայի համատեղ ուժերը, որոնք ընդգրկում էին Իսպանիան, Վենետիկի հանրապետությունը, Հռոմի պապի զորքերը, Ջենովան, Սիցիլիան, Նեապոլը, Սավոյան, Տոսկանան և Պարման, ջախջախել են Օսմանյան կայսրության նավատորմը։ Լեպանտոյի ճակատամարտը լայնորեն լուսաբանվել է, և Տինտորեստտոն, անկասկած, ծանոթ է եղել այդ ծովային ճակատամարտի թեմայով աշխատանքներին։

«Ելենայի առևանգումը» ռազմածովային մարտերի թեմայով Տինտորետտոյի միակ նկարը չէ։ 1579–80 թվականներին նա նկարել է ծովամարտերի վառ տեսարաններով ութ կտավից բաղկացած այսպես կոչված «Գոնզագայի ցիկլը», սակայն «Ելենայի առևանգում» նկարում է, որ նկարչի տաղանդն առավելագույնս է դրսևորվել։ Տինտորետտոն ուժեղացրել է տեսարանի դրամատիկ ազդեցությունը առաջին պլանի կոնտուրային լուսավորության և արևով լցված ֆոնի միջոցով, որտեղ մարդիկ և ձիերը տարրալուծվում են՝ վերածվելով ուրվագծերի նախշի։ Կատարվածի դինամիկականությունն ընդգծվում է առջևի խմբի կերպարների պայծառ գույներով, ինչպես նաև նրանց դիրքերով և ժեստերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]