Jump to content

Ելենա Կոստյուչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կոստյուչենկո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1987(1987-09-25) (37 տարեկան)
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգրող, լրագրող և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Elena Kostyuchenko Վիքիպահեստում

Ելենա Գենադիևնա Կոստյուչենկո (ռուս.՝ Еле́на Генна́дьевна Костюче́нко, սեպտեմբերի 25, 1987(1987-09-25), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա գազետա» լրատվական գործակալության հատուկ թղթակից, ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։

Կարիերան լրագրության բնագավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոստյուչենկոն լրագրության իր կարիերան սկսել է դպրոցի բարձր դասարաններում։ Առաջին հրապարակումները եղել են Յարոսլավլի տարածաշրջանային «Северный край» թերթում։ Նրա խոսքերով, այդ պահին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Աննա Պոլիտկովսկայայի հոդվածները, որոնց տպավորությունն այնքան ուժեղ է եղել, որ Ելենան որոշել է հետագայում աշխատանքի տեղավորվել «Նովայա գազետա»-ում[5]։

2004 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2005 թվականին աշխատանքի է անցել «Նովայա գազետա»-ում` որպես հատուկ թղթակից։ Նախընտրել է հետաքննող լրագրությամբ զբաղվել։ Մանրամասն գրել է Կուշչևսկայա ստանիցայում տեղի ունեցած մասսայական սպանությունների և Pussy Riot գործի մասին[5]։

2008 թվականին նա փորձել է ներթափանցել «Роза Мира» անձնական աճի դասընթացների կազմակերպության մեջ։ Կոստյուչենկոն, առանց «Նովայա գազետայի» խմբագրությունը նախազգուշացնելու, հետաքննություն է սկսել ֆոտոմոդել Ռուսլանա Կորշունովայի ինքնասպանության դեպքի առթիվ, ով նախկինում այցելել է այդ դասընթացներին։ Դա հանգեցրել է անկանխատեսելի հետևանքների, լրագրողի համար ավարտվել է ծանր դեպրեսիայի և նևրոզների կլինիկայում հոսպիտալացումով, և նյութը չի հրապարակվել։ 2019 թվականի մայիսին Կոստյուչենկոն այդ մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում[6][7]։

Ելենա Կոստյուչենկոն առաջին լրագրողն է, ով ճեղքել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տեղեկատվական շրջափակումը[8][9][10][11]։

Փոքրիկ փխրուն աղջիկը Ելենա Կոստյուչենկոն ծայրահեղ լրագրող է։ Կուշչևկայից մաֆիոզները, Խիմկիում ծեծը, փողոցային մարմնավաճառները նրա թեմաներն են։
- Ալեքսանդր Լիտոյ, «РБК daily» թերթ[12]

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կոստյուչենկոն լուսաբանել է Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում իրենց հարազատներին կորցրած վեց կանանց չարտոնված ցույցը և նույն օրը տեղի ունեցած դատավարությունը (նրանք մեղավոր ճանաչվեցին վարչական իրավախախտումների համար)։ Կոստյուչենկոյի «Նոր Անտիգոնե» վավերագրական պիեսը, որը բաղկացած է հանդիպումների արձանագրությունների դրվագներից, իր իսկ տեքստից և Սոֆոկլեսի «Անտիգոնայից» ինտերմեդիայից, բեմադրել է Ելենա Գրեմինան 2017 թվականին Teatre.doc-ում[13][14]։

ԼԳԲՏ շարժման մասնակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոստյուչենկոն լեսբուհի է։ 2011 թվականին, նախքան գեյ-շքերթին մասնակցելը, նա հրապարակել է կոչ հասարակություն` «Ինչու եմ այսօր գնում գեյ-շքերթի» խորագրի ներքո[15], որտեղ կտրուկ է խոսել հոմոֆոբիայի, գեյերի և լեսբուհիների խտրականության դեմ և պահանջել հավասարություն սեռական փոքրամասնությունների համար։ Այս հաղորդագրությունը ստացել է ավելի քան 10 հազար մեկնաբանություն, ինչը ռեկորդ է եղել ինտերնետի ռուսական հատվածի համար։ Մայիսի 28-ին ակցիայի ընթացքում Ուղղափառ ակտիվիստներից մեկը (Ռոման Լիսունով[16]) հարձակվել է Ելենայի վրա և հարվածել նրա դեմքին։ Այդ դեպքից հետո նա հոսպիտալացվել է ուղեղի ցնցման կասկածով, բայց հիվանդանոցում ախտորոշվել է բարոտրավմա[17]։

Ելենա Կոստյուչենկոյի նախաձեռնությամբ 2012-2013 թվականներին չորս անգամ անցկացվել է «Համբույրի օր» ակցիան Պետական դումայի պատերի մոտ, բոլոր դեպքերում ցույցերը համընկել են Ռուսաստանի խորհրդարանի կողմից «համասեռամոլության քարոզչությունը» արգելող օրինագծի (վերջին ընթերցմամբ՝ «անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանում») քննարկման հետ[18]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պայմանականորեն ավելորդները» (2014),
  • «Մենք պետք է ապրենք այստեղ» (2015)։
  • «Աստիճան դեպի հաջողություն» երիտասարդ լրագրողների մրցույթի 2-րդ աստիճանի մրցանակ (2007)[19],
  • Գերդտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակ (2013)։ Առաջադրել էին, Corpus-ի, Նորվեգական Հելսինկյան կոմիտեի և Human Rights House Foundation- ի լրագրող Իլյա Կրիգերին[20],
  • Ազատության մրցանակ (2013) - Ղազախստանի Մանգիստաուի շրջանում բողոքի ցույցերը լուսաբանելու համար[8],
  • Անդրեյ Սախարովի անվան մրցանակ՝ «Լրագրության համար, որպես արարք» (2015)[21],
  • Ահմեդնաբի Ահմեդնաբիևի անվան մրցանակ, 2-րդ տեղ (2015) - «Բեսլանի երազները» ռեպորտաժի համար[22],
  • Բաց Ռուսաստանի «Մասնագիտությունը՝ լրագրող» մրցանակ «Ռեպորտաժ» անվանակարգում (2016) - «Ճահիճների աստվածները ոչ մեկին չեն թողնի» ռեպորտաժի համար[23],
  • «Խմբագրական խորհրդի» մրցանակ (Իրինա Գորդիենկոյի և Ելենա Միլաշինայի հետ միասին) (2017) - «Չեչնիայում գեյերի հետապնդումների և սպանությունների վերաբերյալ հրապարակումների շարքի համար»[24],
  • «Կամերտոն» մրցանակ (2020)[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://harriman.columbia.edu/person/elena-kostyuchenko/
  2. https://www.webcitation.org/6HILJwsYQ?url=http://rus.azattyq.org/content/kazakhstan-laureats-of-liberty-award/25003426.html
  3. https://www.webcitation.org/6HCtvHK6s?url=http://www.zeit-stiftung.de/home/index.php?id=876
  4. https://web.archive.org/web/20140905054727/http://www.novayagazeta.ru/society/35348.html
  5. 5,0 5,1 Елена Костюченко — «Русский Журнал» публикует выступление Елены Костюченко, которое состоялось 17 июля 2011 года (2011 թ․ նոյեմբերի 7). «У нас некорректная профессия». Проблемное поле. «Русский журнал». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  6. «Журналистка „Новой газеты“ рассказала о том, как под видом тренингов личностного роста скрываются секты», Snob, 19.05.2019.
  7. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  8. 8,0 8,1 Казис Тогузбаев (2013 թ․ մայիսի 31). «Оппозиционной премией «Свобода» отмечены и живые, и мертвые». Политика. Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  9. Елена Костюченко — Как и почему люди, создающие богатство Казахстана, оказались под пулями ОМОНа (2011 թ․ դեկտեմբերի 23). «Жанаозен — нефтяная река». Политика. «Новая газета», № 144. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  10. Елена Костюченко — Специальный корреспондент «Новой» Елена Костюченко передаёт из взбунтовавшейся казахстанской степи (2011 թ․ դեկտեմբերի 20). «Жанаозен». Политика. «Новая газета», № 143. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  11. Денис Билунов — Елена Костюченко, очевидец трагических событий в Казахстане, рассказывает о своих впечатлениях (2011 թ․ դեկտեմբերի 28). ««Параллельно» на СОТВ.РФ 28.12.2011 Событие недели». Екатерина СОТВ. Youtube. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  12. Александр Литой (2013 թ․ մայիսի 27). «Сексуальная реконструкция: гей-парад в Москве не состоялся». Общество. Газета «РБК daily». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  13. Костюченко, Е., Дьякова, Е. (2017 թ․ հունվարի 24). «Беслан — дыра в ткани мира. Она расползается». Новая газета. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Хитров, А. (2017 թ․ հունվարի 23). «Драма с молоточком». The New Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  15. Елена Костюченко (2011 թ․ մայիսի 28). «Почему я сегодня иду на гей-парад». Блог Елены Костюченко (mirrov-breath.livejournal.com). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  16. Виктор Анатольевич Шендерович (2012 թ․ մարտի 6). «Опасность для общества». Право автора. Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  17. «Спецкор «Новой газеты» останется в больнице на несколько дней после нападения на гей-прайде». Новости. Газета.Ru. 2011 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  18. Дмитрий Зыков, Грани.ру — Акция «День поцелуев—4» 11 июня 2013 года (2013 թ․ հունիսի 11). «Разгон акции против гомофобного закона». Грани-ТВ (GraniRu). Youtube. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  19. «Взяли новую ступень». Общество. «Новая газета», № 41 — Наградной отдел. 2007 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  20. «Preisträger 2013». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  21. Елена Костюченко стала лауреатом премии Сахарова «Журналистика как поступок»(ռուս.) // Новая газета : газета. —М., 2015.
  22. "Кавказский узел" объявил лауреатов премии имени Ахмеднабиева за 2016 год // Радио Свобода : радио. — 2016.
  23. В Таллине вручили премию Открытой России «Профессия — журналист» // Khodorkovsky.ru. — 2016. Архивировано из первоисточника 2 հունվարի 2017.
  24. ЕЛЕНА КОСТЮЧЕНКО: ««ВЫ ЕГО УБЬЕТЕ ИЛИ МЫ ЕГО УБЬЕМ. ВЫБИРАЙТЕ, ЧТО ЛУЧШЕ» МОНОЛОГ ГОМОСЕКСУАЛА, СБЕЖАВШЕГО ИЗ ЧЕЧНИ» // Премия «Редколлегия». — 2017.
  25. ««Жизнь бесценна. Правда бессмертна»». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կոստյուչենկո» հոդվածին։