Դևոն Աոկի
Դևոն Աոկի անգլ.՝ Devon Aoki | |
---|---|
Դևոն Աոկի, 2008 թվական | |
Հասակը | 168 սանտիմետր[1] |
Ծնվել է | 1982 թվական օգոստոսի 10 |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | The American School in London? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հպատակություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Դևոն Էդվենա Աոկի Devon Edwenna Aoki |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2003 - 2009 թվականներ |
Ընտրանի | «Մեղքերի քաղաքը», «Կրկնակի ֆորսաժ» |
Ծնողներ | հայր՝ Հիրոակի Աոկի |
Ամուսին(ներ) | Ջեյմս Բեյլի |
Երեխա(ներ) | Ջեյմս Հանտեր Բեյլի-կրտսեր (2011 թվական, հունիսի 10), Ալեսանդրա Լինվիլ Բեյլի (2013 թվական, փետրվարի 12) |
devon-aoki.com | |
Դևոն Աոկի՝ Վիքիպահեստ | |
Դևոն Էդվենա Աոկի (անգլ.՝ Devon Edwenna Aoki, օգոստոսի 10, 1982, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Դևոն Աոկին աշխարհում ամենաոչբարձրահասակ սուպերմոդելն է (168 սանտիմետր)։ Կինոյում իր նորամուտային դերը Դևոնը խաղացել է «Գերդաստանի մահը» («Death of a Dynasty», 2003 թվական) ֆիլմում։ Նրա ամենահայտնի աշխատանքը համր մարդասպան Միհոյի դերն է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաքը» («Sin City», 2005 թվական) ֆիլմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոն Աոկիի երակներում հոսում է ճապոնական, գերմանակն և բրիտանական արյուն, նա ծնվել է ճապոնական ռեստորանների ցանցի տեր Ռոկի Աոկի Հիրաոկիի (անգլ.՝ Rocky Aoki Hiroaki, ճապ.՝ 青木 広彰) ընտանիքում, Նյու Յորքում, որտեղ և ապրել է 9 տարի։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մալիբու, Կալիֆորնիա նահանգ, իսկ ևս երկու տարի անց՝ Լոնդոն։ Դևոնն ունի 5 եղբայր և քույր։ Եղբայրներից մեկն է հանդիսանում հայտնի դի-ջեյ Սթիվ Աոկին։
Մոդելի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մոդելի կարիերան սկսում է արագընթաց զարգանալ «Storm Model Management» գործակալության հետ պայմանագիր ստորագրելուց հետո, որը ներկայացնում է նաև Քեյթ Մոսին և Եվա Հերցիգովաին։ 165 սանտիմետր հասակի, լրջորեն փքված շրթունքների և պեպեններով զարդարված խստաբարո դեմքի պատճառով մասնագետները նրան կնքում են «պանկ-նիմֆուհի» անունով, իսկ նրանից հետո, երբ նրան տեսնում են հարթակի վրա, նրան անվանում են 1990-ական թվականների լավագույն մոդելներից մեկը։
Ավելի ուշ Դևոնի վրա ուշադրություն է դարձնում Էլլեն ֆոն Ունվերտը, ով նրան նկարահանում է Duran Duran խմբի հոլովակում և լուսանկարում է «I-D Magazine» նորաձև ամսագրի շապիկի համար։ Դևոնի մոտ հայտնվում են նույն երկրպագուները, ինչ Քեյթ Մոսի՝ մեծ մասամբ դեռահասներ։ Նա արագորեն դառնում է սիրելի մոդելներից մեկը ոչ միայն Էլլեն ֆոն Ունվերտի համար, այլ նաև լուսանկարիչ Մարիո Սորենտիի, ինչպես նաև ընդգրկվում է «Visionaireа»-ի մեջ, որը ներկայացնում է ավանգարդային լուսանկարների հավաքածու։
Կարիերա կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ էկրանին Դևոն Աոմին նորամուտում է «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») ֆիլմում։ Բացի դրանից նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մեղքերի քաղաքը», «DOA. Կենդանի կամ մահացած» («DOA: Dead or Alive»), «Պատերազմ»(«War»), «Լրտեսուհիներ» («D.E.B.S.»)։ 2008 թվականին նրա մասնակցությամբ թողարկվում է «Մուտանտների քրոնիկներ» («Mutant Chronicles»)։
Նկարահանվել է «The Killers» խմբի հոլովակում՝ «Bones»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսից Դևոնը ամուսնացած է Ջեյմս Բեյլի հետ[2]։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի Ջեյմս Հանտեր Բեյլի-կրտսեր (ծնվել է 10.06.2011)[3] և դուստր Ալեսանդրա Լինվիլ Բեյլի (ծնվել է 12.02.2013)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2003 | Գերդաստանի մահը | Death of a Dynasty | Պիկասսո |
2003 | Կրկնակի ֆորսաժ | 2 Fast 2 Furious | Սուկի |
2004 | Լրտեսուհիներ | D.E.B.S. | Դոմինիկ |
2005 | Մեղքերի քաղաքը | Sin City | Միհո |
2006 | Կրակ ընկերների վրա | Friendly Fire | ջրահարս |
2006 | DOA. Կենդանի կամ մահացած | DOA: Dead or Alive | Կասումի |
2007 | Պատերազմ | War | Կայրա |
2008 | Մուտանտների քրոնիկներ | The Mutant Chronicles | Վալերի Դյուվալ |
2009 | Ռոզենկրացը և Հիլդենշտերնը հարություն են առել | Rosencrantz and Guildenstern Are Undead | Աննա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Devon Aoki» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Sarah Michaud. «Devon Aoki Is Engaged and Expecting» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Supermodel and Actress Devon Aoki Welcomes a Baby Boy!» (անգլերեն). Us Weekly. 2011 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոն Աոկի» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ