Դևիդ Նիվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Նիվեն
անգլ.՝ David Niven
Ծնվել էմարտի 1, 1910(1910-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 29, 1983(1983-07-29)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՇատո-դ'Օ[5]
ԳերեզմանՎո
ԿրթությունԹագավորական ռազմական ուսումնարան, Ստոու, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Հեզերդաունի նախապատրաստական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, ռազմական գործիչ, թատրոնի դերասան, ինքնակենսագիր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ William Edward Graham Niven?[3], մայր՝ Henriette Julia Degacher?[3]
Ամուսին(ներ)Primula Rollo? և Hjördis Genberg?
Համատեղ ապրող(ներ)Margaret Campbell, Duchess of Argyll?
Երեխա(ներ)David Niven, Jr.?[3], James Niven?[3], Kristina Niven? և Fiona Niven?
Պարգևներ և մրցանակներ

Ջեյմս Դևիդ Գրեմ Նիվեն (անգլ.՝ James David Graham Niven, մարտի 1, 1910(1910-03-01)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 29, 1983(1983-07-29)[1][2][3][…], Շատո-դ'Օ[5]), բրիտանացի կինոդերասան, ծագումով շոտլանդացի։ Կես դար շարունակ աշխատել է Հոլիվուդում՝ մասնագիտանալով թիթեռ-փողկապով և մերակում վարդով բրիտանացի ջենթլմենների դերերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիվենը ծնվել է Առաջին համաշխարհային պատերազմի ապագա հերոսի ընտանիքում[6]։ 1930-ական թվականների սկզբին պրոդյուսեր Սեմյուել Գոլդվինի հրավերով ժամանել Է Հոլիվուդ, որտեղ սկզբնապես բնակություն է հաստատել իր ընկեր Էրոլ Ֆլինի մոտ։ Նա էպիզոդիկ դերերում հայտնվել է այնպիսի դասական ժապավեններում, ինչպիսիք են «Ապստամբություն Բաունտիի վրա»-ն (1935) «Թեթև հեծելազորի հարձակումը» (1936)։ Այդպես էլ չսպասելով գլխավոր դերերին՝ Նիվենը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերադառնում է բրիտանական բանակ և մտնում կազմավորվող ուժերի կազմի մեջ (որտեղ նրա հանձնակատարն էր Պիտեր Ուստինովը)։ Ակնակերրի ուսումնական կենտրոնում անցնում է կոմանդոսի պատրաստման ամբողջական կուրս՝ իր ընկեր Ռոբերտ Լեյկոկի ղեկավարությամբ։ Պատերազմը ավարտել է կապի սպայի կոչումով, պատերազմի ընթացքում հասցրել է նկարահանվել երկու ֆիլմերում։ Պատերազմից վերադառնալուց հետո ամուսնացել է և սկսել է ստանալ առաջատար դերերի առաջարկները՝ Եպիսկոպոսի կինը (1947) և «Երկնագույն լուսինը » (1953) կինոնկարներում։ 1956 թվականին խաղացել է Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջ ութսուն օրում» վեպի էկրանավորման մեջ՝ կերտելով Ֆիլեաս Ֆոգգի դերը, իսկ 1959 թվականին «Օսկար» Է ստացել «Առանձին սեղանների շուրջ» ֆիլմում գլխավոր դերի համար, թեև նրա հերոսի՝ էկրանին երևալու ընդհանուր ժամանակը 16 րոպեից պակաս է եղել։ Նիվենը շարունակում էր նկարահանվել 1960-ական և 1970-ական թվականներին՝ «Վարդագույն հովազը» հայտնի կատակերգությունում (1963) խաղալով հմայիչ անտագոնիստ Սըր Չարլզ Լիթոնի դերը, ինչպես նաև Ջեյմս Բոնդի դերը ոչ լիցենզավորված «Ռոյալ կազինո» (1967) ֆիլմում։ Նրա մի քանի ինքնակենսագրական գրքերը դարձել են բեսթսելեր (օրինակ՝ The Moon’s a Balloon): Մահացել է 73 տարեկանում՝ հազվադեպ հանդիպող հիվանդությունից՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1932 ֆ Ահա հարսը գալիս է There Goes the Bride անունը չի նշվում
1933 ֆ Ճակատագրի աչքերը Eyes of Fate անունը չի նշվում
1934 ֆ Կլեոպատրա Cleopatra ծառա, անունը չի նշվում
1935 ֆ Առանց ափսոսանքի Without Regret Բիլի Գեյջ
1935 ֆ Բարբարոսների ափը Barbary Coast անունը չի նշվում
1935 ֆ Գրիչը գլխարկի մեջ A Feather in Her Hat Լեո Կարթրայթ
1935 ֆ Ապստամբություն Բաունտիի վրա Mutiny on the Bounty անունը չի նշվում
1935 ֆ Շռայլութուն Splendor Կլենսի Լորիմոր
1936 ֆ Ռոզ Մարի Rose-Marie Տեդի
1936 ֆ Պալմ Սպրինգս Palm Springs Ջորջ Բրիթել
1936 ֆ Դոդսվորտ Dodsworth կապիտան Լոկհերթ
1936 ֆ Շնորհակալություն, Ջիվս Thank You, Jeeves! Բետրի Բուստեր
1936 ֆ Թեթև հեծելազորի հարձակումը The Charge of the Light Brigade կապիտան Ջեյմս Ռենդալ
1936 ֆ Սիրելի թշնամի Beloved Enemy կապիտան Ջերալդ Պրեստոն
1937 ֆ Մենք մեր պահերն ունենք We Have Our Moments Ջո Գիլինգ
1937 ֆ Զենդայի գերին The Prisoner of Zenda կապիտան Ֆրից ֆոն Տարլենհեյմ
1937 ֆ Ճաշ Ռիթցում Dinner at the Ritz Պոլ դը Բրակ
1938 ֆ Կապույտ մորուքի ութերորդ կինը Bluebeard’s Eighth Wife Ալբեր դը Ռենյե
1938 ֆ Չորս տղամարդ և մի օգնական Four Men and a Prayer Քրիստոֆեր Լի
1938 ֆ Երեք կույր մուկ Three Blind Mice Ստիվ ՀարիսթոնСтив Харрингтон
1938 ֆ Առավոտյան պարեկություն The Dawn Patrol Լետենանտ Սքոթ
1939 ֆ Ամպրոպային լեռնանցք Wuthering Heights Էդգար Լինթոն
1939 ֆ Փեսայի մայրը Bachelor Mother Դևւդ Մերլին
1939 ֆ Իսկական փառք The Real Glory լետենանտ Տերենս Մակոլ
1939 ֆ Հավերժ մերը Eternally Yours Տոնի
1939 ֆ Ռաֆելս Raffles Էյ. Ջ, Ռեֆլս
1942 ֆ Առաջինը մի քանիսից The First of the Few Ջեֆրի Կրիսպ
1944 ֆ Ուղիղ առաջ The Way Ahead լետենանտ Ջիմ Պերի
1946 ֆ Շքեղ տիկնիկ Magnificent Doll Ահարոն Բյոր
1946 ֆ Կյանքի և մահվան հարց (Սանդուղք դեպի երկինք) A Matter of Life and Death Փիթեր Քարթեր
1947 ֆ Իդեալական հարսանիք The Perfect Marriage Դեյլ Ուիլյամս
1947 ֆ Ուրիշ սեր The Other Love դոկտոր Էնտոնի Ստենտոն
1947 ֆ Եպիսկոպոսի կինը The Bishop’s Wife եպիսկոպոս Հենրի Բրոգհեմ
1948 ֆ Գեղեցիկ արքայազն Չարլին Bonnie Prince Charlie արքայազն Չարլի
1949 ֆ Կախարդանք Enchantment գեներալ Ռոնալդ Պոլո Դեյն
1949 ֆ Համբույր մթության մեջ A Kiss in the Dark Էրիկ Ֆիլիպս
1949 ֆ Համբույր Կորլիսի համար A Kiss for Corliss Քենեթ Մարգուլիս
1950 ֆ Կարմիր գարնանածաղիկ The Elusive Pimpernel սըր Պերսի Բլեկնի / կարմիր գարնանածաղիկ
1950 ֆ Նոր Օռլեանի սիրելին The Toast of New Orleans Ժակ Ռիբոդո
1950 ս Nash Airflyte Theatre (1 эпизод) Արթուր Կարստայրս
1951 ֆ Ուրախ կյանք Happy Go Lovely Բի. Բրունո
1951 ֆ Երեք զինվոր Soldiers Three կապիտան Պինդենի
1951 ս Աստղերի շլեյթի թատրոն Schlitz Playhouse of Stars (1 эпизод)
1951 ֆ Հանդիպում Վեներայի հետ Appointment with Venus կապիտան Վալենտին Մորելենդ
1952 ֆ Քաղաքացին ասաց՝ ոչ The Lady Says No Բիլլ Շելբի
1952 ս Չեստերֆիլդը ներկայացնում է Chesterfield Presents (1 эпизод)
1952 ս Ցելանեզ թատրոն Celanese Theatre (1 эпизод) Ալան Սկվայր
1952 ս Ռոբերտ Մոնտգոմերը ներկայացնում է Robert Montgomery Presents (1 эпизод) Շեֆիլդ
1952—1953 ս Հոլիվուդյան պրեմիերա Hollywood Opening Night (2 эпизода)
1953 ֆ Երկնագույն լուսինը The Moon Is Blue Դևիդ Սլեյթեր
1954 ֆ Սիրո վիճակախաղ The Love Lottery Ռեկս Ալերտոն
1954 ֆ Եվ ապրեցին նրանք երջանիկ Happy Ever After Ջասպեր O’Լիրի
1955 ֆ Կերինգտոն Վ.Ց. Carrington V.C. մայոր Կարինգտոն
1955 ֆ Թագավորն ու գողը The King’s Thief Ջեյմս
1956 ֆ Թռչուններ և մեղուներ The Birds and the Bees գնդապետ Պատրիկ Հենրի Հարիս
1952—1956 ս Playhouse-ի չորս աստղերը Four Star Playhouse (33 эпизода) տարբեր դերեր
1956 ֆ Մետաքսանման գործ The Silken Affair Ռոջեր Թվիկհեմ
1956 ֆ Աշխարհի շուրջ ութսուն օրում Around the World in Eighty Days Ֆիլեաս Ֆոգ
1957 ֆ Օ, տղամարդիկ, օ, կանայք Oh, Men! Oh, Women! դոկտոր Ալան Կոլս
1957 ֆ Փոքրիկ խրճիթ The Little Hut Հենրի Բրիտենհեմ--Բրեթ
1957 ս Պարոն Ադամը և Եվան Mr. Adams and Eve (1 эпизод)
1957 ֆ Իմ ծառա Գոդֆրին My Man Godfrey Գոդֆրի Սմիթ
1957 ս Goodyear Television Playhouse (1 эпизод) Կելվին
1958 ֆ Բարև, տխրություն Bonjour tristesse Ռայմոն
1957—1958 ս Ալկոյի թատրոնը Alcoa Theatre (5 эпизодов) Մարկ Գարոն
1957—1958 ս Goodyear Theatre (4 эпизода) Ալան Կևին
1957—1958 ս Զեյն Գրեյի թատրոնը Zane Grey Theater (2 эпизода) Ալան Ռայկես
1958 ֆ Առանձին սեղանների շուրջ Separate Tables մայոր Անգուս Պոլոկ
1959 ֆ Հարցրու ցանկացած աղջկա Ask Any Girl Մայլզ Դաունգթոն
1959 հֆ Դևիդ Նիվենի շոուն The David Niven Show հաղորդավար
1959 ֆ Բարի տարեդարձ Happy Anniversary Կրիս Ուլտերս
1960 ս Դյուպոն-շոու Ջուն Էլիսոնի հետ The DuPont Show with June Allyson (1 эпизод) Մարկուս Դոդս
1960 ֆ Խնդրում ենք, երիցուկ մի կերեք Please Don’t Eat the Daisies Լոուրենս Մակեյ
1961 ֆ Նավարոն կղզու թնդանոթները The Guns of Navarone Միլեր
1962 ֆ Քաղաքը գերության մեջ է La citta` prigioniera մայոր Պիտեր Ուիտֆիլդ
1962 ֆ Ամենակարճ օրը Il giorno piu` corto անգլիացի զինվոր
1962 ֆ Լավ թշնամիները The Best of Enemies մայոր Ռիչարդսոն
1962 ֆ Ճանապարհ դեպի Հոնկոնգ The Road to Hong Kong Լամա
1962 ֆ Խավարի զենքը Guns of Darkness Թոմ Ջորդան
1963 ֆ 55 օր Պեկինում 55 Days at Peking սըր Արթուր Ռոբերտսոն
1963 ֆ Բյորկի օրենքը Burke’s Law (1 эпизод) Հարվի Կլիվ
1963 ֆ Վարդագույն հովազ The Pink Panther սըր Չարլզ Լիթոն
1964 ֆ Գիշերվա հեքիաթ Bedtime Story Լաուրենս Ջեյմիսոն
1964—1965 ս Չարաճճիները The Rogues (5 эпизодов) Ալեկ Ֆլեմինգ
1965 ֆ Այնտեղ, որտեղ լրտեսներ են Where the Spies Are դոկտոր Ջեյսոն Լավ
1965 ֆ Լեդի Լ. Lady L Դիկի, լորդ Լենդեյլ
1966 ֆ Սատանայի Աչքը Eye of the Devil Ֆիլիպ դը Մոնտֆակոն
1967 ֆ Կազինո Ռոյալ Casino Royale սըր Ջեյմս Բոնդ
1968 ֆ Պրուդենսը և դեղահաբերը Prudence and the Pill Ջերալդ Հարդկասթլ
1968 ֆ Անհավանական տարիներ The Impossible Years Ջոնաթան Կինգսլի
1969 ֆ Անսովոր նավաստին The Extraordinary Seaman Ջոն Ֆինչհեյվեն
1969 ֆ Սուպերուղեղ Le cerveau գնդապետ Քերոլ Մետյուզ
1969 ֆ Մինչև ձմեռը գա.. Before Winter Comes մայոր Բյորնսայդ
1971 ֆ Արձան The Statue Ալեքս Բոլտ
1972 ֆ Թագավոր, թագուհի, վալետ King, Queen, Knave Դրեյեր
1974 հֆ Քենթերվիլի ուրվականը The Canterville Ghost սըր Սայմոն դը Կենտերվիլ
1974 ֆ Հին վամպիրը Vampira կոմս Դրակուլա
1975 ֆ Հրաշալի հրթիռ The Remarkable Rocket պատմող
1975 ֆ Թղթե վագր Paper Tiger մայոր Ուոլտեր Բրեդբերի
1976 ֆ առանց ավանդի, առանց վերադարձի No Deposit, No Return Ջ. Օսբորն
1976 ֆ Ընթրիք սպանությամբ Murder by Death Դիկ Չարլսթոն
1977 ֆ Կենդլշու դաստակերտը Candleshoe վանական
1978 ֆ Մահը Նիլի վրա Death on the Nile գնդապետ ջոնի Ռայս
1979 ֆ Սոխակը երգում էր Բերկլիի հրապարակում A Nightingale Sang in Berkeley Square Այվեն
1979 ֆ Փախուստ դեպի Աթենք Escape to Athena պրոֆեսոր Լեյկ
1979 ս Անվախ անունով մարդը A Man Called Intrepid սըր Ուիլյամ Ստիվենսոն
1980 ֆ Կոպիտ տաշվածք (Կտրուկ շրջադարձ) Rough Cut գլխավոր տեսուչ Սիրիլ Ուլլիս
1980 ֆ Ծովային գայլեր The Sea Wolves գնդապետ Գրիս
1982 ֆ Լավ է ուշ, քան երբեք Better Late Than Never Նիկ Կարտլանդ
1982 ֆ Վարդագույն հովազի հետքը Trail of the Pink Panther Չարլզ Լիթթոն
1983 ֆ Վարդագույն հովազի անեծքը Curse of the Pink Panther Չարլզ Լիթթոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Նիվեն» հոդվածին։