Դրոկիա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դրոկիա | |||||
ռումիներեն՝ Drochia | |||||
| |||||
Երկիր | Մոլդովա | ||||
Համայնք | Drochia District? | ||||
Հիմնադրված է | 1889[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1895[2] | ||||
ԲԾՄ | 226 մետր | ||||
Բնակչություն | 13 150 մարդ (2014)[3] | ||||
Հեռախոսային կոդ | 252 | ||||
Փոստային դասիչ | MD-5202 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DR | ||||
Պաշտոնական կայք | primariadrochia.md | ||||
| |||||
Դրոկիա (մոլդ.՝ Drochia), քաղաք Մոլդովայում։ Դրոկիայի շրջանի կենտրոնն է։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումն առաջացել է «dropie» բառից, որը նշանակում է նշանակում է արոս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Դրոկիայի մասին հիշատակվել է 1777 թվականին։
1830 թվականին Դրոկիան փոքր բնակավայր էր, որտեղ ապրում էր 25 ընտանիք։ 1847 թվականին այս բնակավայրում կառուցվում է առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ խաղողի վերամշակման գործարանը։ 1875 թվականին կառուցվեցին երկու ջրաղաց, որոնք աշխատում էին գոլորշիով։ Դրոկիայում արդյունաբերությունն առավել ընդլայնվեց 19-րդ դարի վերջին, երբ կառուցվեց Բելցի-Օկցինա երկաթուղին։
1954 թվականի սեպտեմբերի 3-ին Դրոկիան դարձավ քաղաքատիպ ավան, իսկ 1973 թվականի դեկտեմբերի 28-ին ստացավ քաղաքի կարգավիճակ՝ դառնալով ԽՍՀՄ-ի 2000-րդ քաղաքը[4]։
1991 թվականին այստեղ ապրում էր 21,9 հազար բնակիչ։
Քաղաքի օրը նշվում է ամեն տարվա օգոստոսի 28-ին։
Ըստ 2014 թվականի տվյալների՝ այսօր Դրոկիայում բնակիչների թիվը կազմում է 13 150 մարդ[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր քաղաքում կան սննդի արդյունաբերության (պանիր, յուղ) և շինանյութերի գործարաններ։ Քաղաքի ծայրամասում կա շաքարի գործարան, որը պատկանում է գերմանական «Sudzuker-Moldova» կոնցեռնին։
Աստվածածնի վերափոխման տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածածնի վերափոխման տաճարը Մոլդովայի սուրբ վայրերից է։ Տաճարի որմնանկարները ստեղծել է ռումինացի նկարիչ Պետրե Ակիտենեն։ Տաճարը կառուցվել է 1988 թվականին․ շինարարությունը տևել է չորս տարի։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ladaniuc V., Țopa T. G. Localitățile Republicii Moldova: itinerar documentar-publicistic ilustrat. Volumul 6: Dre-G (ռումիներեն) — Chișinău: Draghiștea, 2006. — P. 47. — 776 p. — ISBN 9975-9868-2-X
- ↑ Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն) — Chișinău: Universitas, 1991. — 508 p. — ISBN 5-362-00841-2
- ↑ 2014 Moldovan census — 2017.
- ↑ «Дрокия — 2000-й город бывшего Советского Союза». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ Rezultatele Recensămîntului Populației și al Locuințelor din 2014: «Caracteristici - Populație (populația pe comune, religie, cetățenie)» (XLS). Biroul Național de Statistică. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova - Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Drochia Stadium on divizianationala.com Արխիվացված 2013-06-04 Wayback Machine
- Weather in Drochia
- Bogdan Petriceicu Hasdeu High School Webpage Արխիվացված 2011-08-12 Wayback Machine
- Drochia in Photos
- Meteo Moldova
- Drochia.md
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոկիա» հոդվածին։ |
|