Դումսքրոլինգ
Դումսքրոլինգ կամ դումսըրֆինգ (անգլ.՝ doom - «չար ճակատագիր», «կործանում» և scroll - «ոլորել, թերթել»), «ցավալի ընկղմում նորությունների հոսքի մեջ, որտեղ մեծ մասամբ վատ լուրեր են»[1], էկրանին հատկացված չափազանց մեծ քանակությամբ ժամանակ ծախսելու երևույթ, բացասական լուրերի կլանում[2][3]։ Որոշ դեպքերում նորությունների հոդվածների նկատմամբ մեծ ուշադրությունը և հիմնականում բացասական լուրերի ընթերցումը կարող են հանգեցնել վնասակար հոգեֆիզիոլոգիական ռեակցիաների[4]։ Հոգեվերլուծաբան Դմիտրի Բասովը դումսքրոլինգի զանգվածային տարածումը կապում է կորոնավիրուսային համաճարակի հետ։ Նորաբանությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ տերմինը առաջացել է 2018 թվականի հոկտեմբերին Թվիթթեր սոցիալական ցանցում[6][7]։ Այն առաջին անգամ օգտագործել է հեղինակ, լրագրող և Մինեսոտայի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Կարեն Հոն[8], երբ ամեն օր ուշ երեկոյան Թվիթթեր մտնելուց նա ինքն իրեն պնդել է՝ «դադարի՛ր թերթել նորությունների հոսքը և պառկի՛ր քնելու»[9]։ Այնուամենայնիվ, բառը կարող է ավելի վաղ ծագում ունենալ, և ինքնին երևույթը նախորդում է տերմինի առաջացմանը[10]։
Դումսքրոլինգի պրակտիկան կարելի է համեմատել 1970-ականների ավելի հին երևույթի հետ, որը կոչվում էր «չար աշխարհի համախտանիշ», որը համեմատելի է «մարդու վրա տեղեկատվության երկարատև ազդեցությամբ ձևավորված համոզմունքի հետ, որ աշխարհն ավելի վտանգավոր վայր է ապրելու համար, քան իրականում է»[11]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վատ լուրերը խրախուսում են մարդկանց ավելի շատ տեղեկություններ փնտրել այս և նմանատիպ թեմաների շուրջ[12], ինչը ստեղծում է շարունակական վատ լուրերի շարք։
Անգլերեն «doom» բառը խոսակցականում նշանակում է խավար և չարիք՝ նկատի ունենալով ճակատագիրը[13]։ Համացանցի հայտնվելու սկզբնական շրջանում «ճամփորդելը» սովորական բայ էր, որն օգտագործվում էր վեբ բովանդակությունը դիտելու համար. Նմանապես, «թերթել» բառը վերաբերում է տեքստի, պատկերների և այլնի վրայով անցնելուն[13]։
Դումսքրոլինգ բառը Մերիամ Վեբստեր (անգլ.՝ Merriam-Webster) բառարանում չկա,դրա կազմողները վերահսկում են լեզվում տերմինի պատմությունը և առկայությունը։ Բառն ավելի ու ավելի է օգտագործվում հասարակության մեջ, սակայն դրա օգտագործման հաճախականությունը դեռ չի համապատասխանում բառարաններում ներառելու չափանիշներին՝՝ բառի փաստացի օգտագործումը գեղարվեստական և գիտահանրամատչելի հրատարակություններում[3]։ Dictionary.com հարթակն այն ընտրել է որպես 2020 թվականի օգոստոսի տրենդ[14]։ Ավստրալական անգլերենի Macquarie բառարանը դումսքրոլինգն անվանել է 2020 թվականի տարվա բառ[15]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերմինը հայտնի է դարձել[2][16] COVID-19 համաճարակի, Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի, 2020 թվականիի ԱՄՆ նախագահական ընտրությունների և 2021 թվականին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի ժամանակ, քանի որ նշվել է, որ այս իրադարձությունները սրել են դումսքրոլինգի պրակտիկան[7][13]։
Դումսքրոլինգը լայն տարածում է գտել COVID-19 համաճարակի ժամանակ։ COVID-19-ի վերաբերյալ հուսալի նոր տվյալների բացակայության պատճառով շատ օգտատերեր իրենց նորությունների հոսքերում գտել են բորբոքային «կեղծ լուրեր»[17]։ Բացասական նորությունները լայնորեն տարածվել են համացանցում, ուստի տերմինի ժողովրդականությունը կտրուկ աճել է, հատկապես այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Թվիթթերը և Ինստագրամը։
Բացատրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացասական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ միշտ փորձել են ուսումնասիրել անհասկանալի և վտանգավոր երևույթները, որ փորձեն դրանց հակազդել[10]։ 20-րդ դարի վերջից հասարակությունը թվայնացրել է տեղեկատվության տարածումը, հիմնականում արագորեն տարածելով բամբասանքներ և ասեկոսեներ, ինչպես նաև սպանությունների, աղետների և այլ բացասական իրադարձությունների խիստ ուռճացված մանրամասներ։ Մասնագետները կարծում են, որ բացասական նորությունների գրավչությունը արտասովոր փորձի ցանկությունն է, որը կարող է «ցնցել» մարդուն և սովորեցնել իսկապես սիրել կյանքը, ինչը «կստվերի առօրյա, ընթացիկ առօրյա խնդիրները»։ Մինչ մարդը հետևում է վերջին նորություններին, վատ իրադարձությունները չեն կարող զարմացնել նրան, ակլ կարող է կատալիզատորի դեր խաղալ վատ սովորություն ձեռք բերելու համար։ Հոգեբանները նշում են, որ «դժբախտությունների հոսքը թերթելը ձեռնտու չէ, այլ ավելի շուտ «ճոճում է նավակը», խաթարում է մտավոր գործունեության կայունությունը և իրական կյանքից հեռու տանում դեպի վախերի և երևակայությունների աշխարհ[18][19]։
Կարծիք կա, որ մարդիկ հակում ունեն բացասականի հանդեպ[16]։ Ենթադրաբար բացասական իրադարձություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում մտավոր բարեկեցության վրա, քան լավերը[20]։ Լոուրենսի Կանզասի համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեֆրի Հոլը նշում է, որ եթե մարդը մշտական բավարարվածության մեջ է, հնարավոր սպառնալիքները կարող են գրավել նրա ուշադրությունը[21]։ Օհայոյի նահանգային համալսարանի Վեքսներ բժշկական կենտրոնի հոգեբույժը նույնպես կարծում է, որ մարդիկ ծրագրավորված են «բացասականը տեսնելու և ձգտելու դեպի բացասականը, քանի որ դա կարող է [նրանց] ֆիզիկական վնաս պատճառել»[22]։ Նա նշում է էվոլյուցիան որպես պատճառ, թե ինչու մարդիկ փնտրում են բացասական լուրեր[10]։
Շատերը անգիտակցաբար բացասական տեղեկատվություն են փնտրում։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները ուշադրություն են դարձնում օգտատերերի պահանջած բովանդակությանը և ցուցադրում են նմանատիպ բնույթի հաղորդագրություններ, որոնք հիմք են ծառայում դումսքրոլինգի[21]։
Ուղեղի անդրադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]էվոլյուցիոն մեխանիզմի արդյունքում մարդիկ «ծրագրավորված են հայտնաբերելու և կանխատեսելու վտանգը»։ Հաճախ հետևելով բացասական վերնագրերին, հետևելով կատարվող փաստերին, նրանք ենթադրում են, որ պատրաստ կլինեն վտանգներին և իրենց ավելի լավ կզգան, սակայն նորությունների երկարատև թերթումը կարող է հանգեցնել միայն վատ տրամադրության և հոգեկան առողջության, քանի որ անձնական վախերը կարող են ուժեղանալ[22]։
Ուղեղի ստորին ճակատային գալարը կարևոր դեր է խաղում տեղեկատվության մշակման և ենթադրյալ իրականության նոր տեղեկատվության մեջ դրա ինտեգրման գործում[22][23]։ Ուղեղը «ընտրովի զտում է վատ լուրերը», տեղեկատվության ստացմանը համընթաց, և դումսքրոլինգի ժամանակ կարող է վտանգ զգալ այդ գործողություններից և, ի պատասխան, միգուցե անջատել «վատ լուրերի ֆիլտրը»[22]։
Հետազոտողները փորձ են անցկացրել, որի ժամանակ ձախ ստորին ճակատային գալարը մանիպուլյացիայի է ենթարկվել՝ օգտագործելով տրանսկրանիալ մագնիսական խթանում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները մեծ հավանականությամբ ընդգրկվել են բացասական տեղեկատվության որոնման մեջ[23]։ Սա ենթադրում է, որ ձախ ստորին ճակատային գալարը կարող են պատասխանատու լինել անձնական համոզմունքների փոփոխության կանխարգելման համար, եթե մեկը հետևում է վատ լուրերին։ Երբ մասնակիցներին ներկայացվել է դրական տեղեկատվություն, տրանսկրանիալ մագնիսական խթանումը ցույց է տվել, որ ուղեղը դեռ թարմացնում էր համոզմունքները՝ ի պատասխան դրական նորությունների[23]։ Ուսումնասիրությունը նաև ենթադրում է, որ ուղեղը ընտրողաբար զտում է տեղեկատվությունը և թարմացնում համոզմունքները այնպես, որ նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը՝ լավ նորությունները մշակելով ավելի մեծ ուշադրությամբ[23]։ Ակտիվ դումսքրոլինգը ուղեղը ենթարկում է ավելի անբարենպաստ լուրերի և կարող է սահմանափակել լավ նորություններ ընդունելու և վատը անտեսելու ուղեղի կարողությունը[23]։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ մարդու մոտ հաճախ կարող են առաջանալ բացասական հույզեր, որոնք ստիպում են մարդուն զգալ անհանգստություն, դեպրեսիա և մեկուսացում[10]։
Ազդեցություն առողջության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության ոլորտի մասնագետները հայտնել են, որ չափից դուրս դումսքրոլինգը կարող է բացասաբար ազդել հոգեկան առողջության առկա խնդիրների վրա[22][24][25][26]։ Թեև դումսքրոլինգի ընդհանուր ազդեցությունը մարդկանց վրա կարող է տարբեր լինել[27], այն հաճախ կարող է առաջացնել մարդու մոտ անհանգստության, սթրեսի, վախի, դեպրեսիայի և մեկուսացման զգացումներ[24][28]։ Կոգնիտիվ խանգարումներ ունեցող մարդիկ կարող են ավելի շատ կենտրոնանալ կյանքի դժվարությունների և մտքերի վրա, որոնք անհանգստություն են առաջացնում։ Ակտիվ դումսքրոլինգի պատճառով խուճապի նոպաներ կարող են առաջանալ[28]։ Հետազոտությունները նաև ենթադրում են, որ վատ լուրերի սպառման և անհանգստության, դեպրեսիայի, սթրեսի և նույնիսկ հետտրավմատիկ սթրեսային խանգարման նման ախտանիշների առաջացման միջև կապ կա[22]։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասեքսի համալսարանի հոգեբանության դասախոսները հետազոտություն են անցկացրել, որի մասնակիցները դիտել են հեռուստատեսային նորություններ՝ բաղկացած «դրական, չեզոք և բացասական նյութերից»[11][29]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցներին, ովքեր դիտել են բացասական լրատվական հաղորդումներ, նկատվել է անհանգստության, տխրության և անձնական փորձառությունների նկատմամբ աղետալի հակումների աճ[29]։
Հոգեբան-գիտնականների և ամերիկյան «Հավինգթոն փոսթ» առցանց հրատարակության համատեղ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցները, ովքեր առավոտյան երեք րոպե բացասական լուրեր են դիտել, 27%-ով ավելի հավանական է, որ վեցից ութ ժամ հետո ամբողջ օրը գնահատել են որպես վատ։ Համեմատության համար, դժվարությունների լուծումների մասին լուրեր դիտած մասնակիցների 88%-ը այդ օրը գնահատել է որպես լավ[11]։
Ֆիզիոլոգիական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական հոգեբան դոկտոր Կարլա Մարի Մենլին գտնում է, որ որոշ մարդկանց համար դումսքրոլինգը կարող է կախվածություն առաջացնել՝ ստեղծելով անվտանգության զգացում դժվարին ժամանակներում[30]։ Փորձագետները նաև ասում են, որ դումսքրոլինգի հետևանքները կարող են խաթարել քնի ռեժիմը, նվազեցնել զգոնությունը և առաջացնել շատակերություն[28]։ Բժիշկները պարզել են, որ ԶԼՄ-ներում հրապարակված բացասական նյութերը կարող են նաև խաթարել հոգեբանական տրավմային դիմանալու մարդու կարողությունը։
Հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր Դեբորա Սերանին ասում է, որ բացասական մեդիան պաշտպանական պատասխան է առաջացնում, մասնավորապես ինկապսուլյացիա, որի ընթացքում անձը «փորձում է պարուրել կամ փակել տրավմայի արտահայտումները», ինչը հանգեցնում է դրա աղբյուրի ժխտմանը։ Մասնագետները նկարագրում են «թմբիրի» նման մի երևույթ, որը կարող է հանգեցնել հոգնածության, անգույն խոսքի և կոգնիտիվ ֆունկցիաների անկման[31]։ Բժիշկ Իննա Ռեշետովան ասում է, որ պառնալիքի աղբյուրներ փնտրելու մարդկանց սովորությունը կարող է ոչ միայն դառնալ ցանցում «կախվելու» վատ սովորություն, այլ նաև լրջորեն խաթարում են հոգեկան առողջությունը։ Նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետների, եթե մարդը հասկանում է, որ ինքը գտնվում է «անընդհատ տեղեկատվական ճնշման տակ»[1][32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Евгений Одинцов. «Врач дала советы, как перестать постоянно читать плохие новости» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
- ↑ 2,0 2,1 «Staying up late reading scary news? There's a word for that: 'doomscrolling'». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 3,0 3,1 «On 'Doomsurfing' and 'Doomscrolling'». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Cross-national evidence of a negativity bias in psychophysiological reactions to news». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 116 (38): 18888–18892. 2019 թ․ սեպտեմբեր. doi:10.1073/pnas.1908369116. PMID 31481621.
- ↑ Дарья Черткова. «Инфодемия, карантикулы и ковидиворс». Коммерсантъ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Your 'Doomscrolling' Breeds Anxiety. Here's How To Stop The Cycle». NPR.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 7,0 7,1 «Doomscrolling, explained». Vox (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Karen Ho». University of Minnesota (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Почему мы так любим плохие новости?». RTVI (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «There's a Reason You Can't Stop Looking at Bad News—Here's How to Stop». Health.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Doomscrolling Is Slowly Eroding Your Mental Health». Wired (անգլերեն). ISSN 1059-1028. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Applying "Negativity Bias" to Twitter: Negative News on Twitter, Emotions, and Political Learning». Journal of Information Technology & Politics. 12 (4): 342–359. 2015 թ․ հոկտեմբերի 2. doi:10.1080/19331681.2015.1100225. ISSN 1933-1681. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «On 'Doomsurfing' and 'Doomscrolling'». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «The Dictionary.com Word Of The Year For 2020 Is …». Dictionary.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «The Committee's Choice & People's Choice for Word of the Year 2020». Macquarie Dictionary (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 16,0 16,1 «Why we're obsessed with reading bad news — and how to break the 'doomscrolling' habit». www.yahoo.com (անգլերեն). 2020 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Americans who get news mostly through social media are least likely to follow coronavirus coverage». Pew Research Center's Journalism Project (անգլերեն). 2020 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Анжела Микоян. «Думскроллинг: зависимость от негативных новостей и ее влияние на психику». РИАМО (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Дарья Трошина. «Плохого понемножку». iz.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Baumeister R. F.; և այլք: (2001). «Bad is Stronger than Good». Review of General Psychology (անգլերեն). 5 (4): 323–370. doi:10.1037/1089-2680.5.4.323. ISSN 1089-2680.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|last=
(օգնություն) - ↑ 21,0 21,1 Megan Marples. «Doomscrolling can steal hours of your time -- here's how to take it back». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 «Protecting the brain against bad news». CMAJ. 193 (12): E428–E429. 2021 թ․ մարտ. doi:10.1503/cmaj.1095928. PMID 33753370.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 «Selectively altering belief formation in the human brain». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 109 (42): 17058–62. 2012 թ․ հոկտեմբեր. Bibcode:2012PNAS..10917058S. doi:10.1073/pnas.1205828109. PMID 23011798.
- ↑ 24,0 24,1 «This is the Way the World "Friends": Social Network Site Usage and Cultivation Effects». The Journal of Social Media in Society (անգլերեն). 9 (1): 1–21. 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Website reports only good news for a day, loses two thirds of its readers». The Independent (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «How do Good and Bad News Impact Mood During the Covid-19 Pandemic? The Role of Similarity». 2021 թ․ մարտի 18. doi:10.31219/osf.io/sy2kd. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The Mean-World Syndrome». Thought Maybe (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It». Healthline (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 29,0 29,1 «The psychological impact of negative TV news bulletins: the catastrophizing of personal worries». British Journal of Psychology. 88 ( Pt 1) (1): 85–91. 1997 թ․ փետրվար. doi:10.1111/j.2044-8295.1997.tb02622.x. PMID 9061893.
- ↑ «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It: Healthline». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It». Healthline (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Екатерина Бельчикова. «Что такое думскроллинг, или как перестать читать плохие новости». Популярная механика (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.