Դումսքրոլինգ

Դումսքրոլինգ կամ դումսըրֆինգ (անգլ.՝ doom - «չար ճակատագիր», «կործանում» և scroll - «ոլորել, թերթել»), «ցավալի ընկղմում նորությունների հոսքի մեջ, որտեղ մեծ մասամբ վատ լուրեր են»[1], էկրանին հատկացված չափազանց մեծ քանակությամբ ժամանակ ծախսելու երևույթ, բացասական լուրերի կլանում[2][3]։ Որոշ դեպքերում նորությունների հոդվածների նկատմամբ մեծ ուշադրությունը և հիմնականում բացասական լուրերի ընթերցումը կարող են հանգեցնել վնասակար հոգեֆիզիոլոգիական ռեակցիաների[4]։ Հոգեվերլուծաբան Դմիտրի Բասովը դումսքրոլինգի զանգվածային տարածումը կապում է կորոնավիրուսային համաճարակի հետ։ Նորաբանությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ տերմինը առաջացել է 2018 թվականի հոկտեմբերին Թվիթթեր սոցիալական ցանցում[6][7]։ Այն առաջին անգամ օգտագործել է հեղինակ, լրագրող և Մինեսոտայի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Կարեն Հոն[8], երբ ամեն օր ուշ երեկոյան Թվիթթեր մտնելուց նա ինքն իրեն պնդել է՝ «դադարի՛ր թերթել նորությունների հոսքը և պառկի՛ր քնելու»[9]։ Այնուամենայնիվ, բառը կարող է ավելի վաղ ծագում ունենալ, և ինքնին երևույթը նախորդում է տերմինի առաջացմանը[10]։
Դումսքրոլինգի պրակտիկան կարելի է համեմատել 1970-ականների ավելի հին երևույթի հետ, որը կոչվում էր «չար աշխարհի համախտանիշ», որը համեմատելի է «մարդու վրա տեղեկատվության երկարատև ազդեցությամբ ձևավորված համոզմունքի հետ, որ աշխարհն ավելի վտանգավոր վայր է ապրելու համար, քան իրականում է»[11]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վատ լուրերը խրախուսում են մարդկանց ավելի շատ տեղեկություններ փնտրել այս և նմանատիպ թեմաների շուրջ[12], ինչը ստեղծում է շարունակական վատ լուրերի շարք։
Անգլերեն «doom» բառը խոսակցականում նշանակում է խավար և չարիք՝ նկատի ունենալով ճակատագիրը[13]։ Համացանցի հայտնվելու սկզբնական շրջանում «ճամփորդելը» սովորական բայ էր, որն օգտագործվում էր վեբ բովանդակությունը դիտելու համար. Նմանապես, «թերթել» բառը վերաբերում է տեքստի, պատկերների և այլնի վրայով անցնելուն[13]։
Դումսքրոլինգ բառը Մերիամ Վեբստեր (անգլ.՝ Merriam-Webster) բառարանում չկա,դրա կազմողները վերահսկում են լեզվում տերմինի պատմությունը և առկայությունը։ Բառն ավելի ու ավելի է օգտագործվում հասարակության մեջ, սակայն դրա օգտագործման հաճախականությունը դեռ չի համապատասխանում բառարաններում ներառելու չափանիշներին՝՝ բառի փաստացի օգտագործումը գեղարվեստական և գիտահանրամատչելի հրատարակություններում[14]։ Dictionary.com հարթակն այն ընտրել է որպես 2020 թվականի օգոստոսի տրենդ[15]։ Ավստրալական անգլերենի Macquarie բառարանը դումսքրոլինգն անվանել է 2020 թվականի տարվա բառ[16]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերմինը հայտնի է դարձել[17][18] COVID-19 համաճարակի, Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի, 2020 թվականիի ԱՄՆ նախագահական ընտրությունների և 2021 թվականին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի ժամանակ, քանի որ նշվել է, որ այս իրադարձությունները սրել են դումսքրոլինգի պրակտիկան[19][20]։
Դումսքրոլինգը լայն տարածում է գտել COVID-19 համաճարակի ժամանակ։ COVID-19-ի վերաբերյալ հուսալի նոր տվյալների բացակայության պատճառով շատ օգտատերեր իրենց նորությունների հոսքերում գտել են բորբոքային «կեղծ լուրեր»[21]: Բացասական նորությունները լայնորեն տարածվել են համացանցում, ուստի տերմինի ժողովրդականությունը կտրուկ աճել է, հատկապես այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Թվիթթերը և Ինստագրամը։
Բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացասական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդիկ միշտ փորձել են ուսումնասիրել անհասկանալի և վտանգավոր երևույթները, որ փորձեն դրանց հակազդել[10]։ 20-րդ դարի վերջից հասարակությունը թվայնացրել է տեղեկատվության տարածումը, հիմնականում արագորեն տարածելով բամբասանքներ և ասեկոսեներ, ինչպես նաև սպանությունների, աղետների և այլ բացասական իրադարձությունների խիստ ուռճացված մանրամասներ։ Մասնագետները կարծում են, որ բացասական նորությունների գրավչությունը արտասովոր փորձի ցանկությունն է, որը կարող է «ցնցել» մարդուն և սովորեցնել իսկապես սիրել կյանքը, ինչը «կստվերի առօրյա, ընթացիկ առօրյա խնդիրները»։ Մինչ մարդը հետևում է վերջին նորություններին, վատ իրադարձությունները չեն կարող զարմացնել նրան, ակլ կարող է կատալիզատորի դեր խաղալ վատ սովորություն ձեռք բերելու համար։ Հոգեբանները նշում են, որ «դժբախտությունների հոսքը թերթելը ձեռնտու չէ, այլ ավելի շուտ «ճոճում է նավակը», խաթարում է մտավոր գործունեության կայունությունը և իրական կյանքից հեռու տանում դեպի վախերի և երևակայությունների աշխարհ[22][23]։
Կարծիք կա, որ մարդիկ հակում ունեն բացասականի հանդեպ[18]։ Ենթադրաբար բացասական իրադարձություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում մտավոր բարեկեցության վրա, քան լավերը[24]։ Լոուրենսի Կանզասի համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեֆրի Հոլը նշում է, որ եթե մարդը մշտական բավարարվածության մեջ է, հնարավոր սպառնալիքները կարող են գրավել նրա ուշադրությունը[25]։ Օհայոյի նահանգային համալսարանի Վեքսներ բժշկական կենտրոնի հոգեբույժը նույնպես կարծում է, որ մարդիկ ծրագրավորված են «բացասականը տեսնելու և ձգտելու դեպի բացասականը, քանի որ դա կարող է [նրանց] ֆիզիկական վնաս պատճառել»[26]։ Նա նշում է էվոլյուցիան որպես պատճառ, թե ինչու մարդիկ փնտրում են բացասական լուրեր[10]։
Շատերը անգիտակցաբար բացասական տեղեկատվություն են փնտրում։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները ուշադրություն են դարձնում օգտատերերի պահանջած բովանդակությանը և ցուցադրում են նմանատիպ բնույթի հաղորդագրություններ, որոնք հիմք են ծառայում դումսքրոլինգի[25]։
Ուղեղի անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
էվոլյուցիոն մեխանիզմի արդյունքում մարդիկ «ծրագրավորված են հայտնաբերելու և կանխատեսելու վտանգը»։ Հաճախ հետևելով բացասական վերնագրերին, հետևելով կատարվող փաստերին, նրանք ենթադրում են, որ պատրաստ կլինեն վտանգներին և իրենց ավելի լավ կզգան, սակայն նորությունների երկարատև թերթումը կարող է հանգեցնել միայն վատ տրամադրության և հոգեկան առողջության, քանի որ անձնական վախերը կարող են ուժեղանալ[26]։
Ուղեղի ստորին ճակատային գալարը կարևոր դեր է խաղում տեղեկատվության մշակման և ենթադրյալ իրականության նոր տեղեկատվության մեջ դրա ինտեգրման գործում[27][28]։ Ուղեղը «ընտրովի զտում է վատ լուրերը», տեղեկատվության ստացմանը համընթաց, և դումսքրոլինգի ժամանակ կարող է վտանգ զգալ այդ գործողություններից և, ի պատասխան, միգուցե անջատել «վատ լուրերի ֆիլտրը»[27]։
Հետազոտողները փորձ են անցկացրել, որի ժամանակ ձախ ստորին ճակատային գալարը մանիպուլյացիայի է ենթարկվել՝ օգտագործելով տրանսկրանիալ մագնիսական խթանում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները մեծ հավանականությամբ ընդգրկվել են բացասական տեղեկատվության որոնման մեջ[29]։ Սա ենթադրում է, որ ձախ ստորին ճակատային գալարը կարող են պատասխանատու լինել անձնական համոզմունքների փոփոխության կանխարգելման համար, եթե մեկը հետևում է վատ լուրերին։ Երբ մասնակիցներին ներկայացվել է դրական տեղեկատվություն, տրանսկրանիալ մագնիսական խթանումը ցույց է տվել, որ ուղեղը դեռ թարմացնում էր համոզմունքները՝ ի պատասխան դրական նորությունների[29]։ Ուսումնասիրությունը նաև ենթադրում է, որ ուղեղը ընտրողաբար զտում է տեղեկատվությունը և թարմացնում համոզմունքները այնպես, որ նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը՝ լավ նորությունները մշակելով ավելի մեծ ուշադրությամբ[29]։ Ակտիվ դումսքրոլինգը ուղեղը ենթարկում է ավելի անբարենպաստ լուրերի և կարող է սահմանափակել լավ նորություններ ընդունելու և վատը անտեսելու ուղեղի կարողությունը[29]։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ մարդու մոտ հաճախ կարող են առաջանալ բացասական հույզեր, որոնք ստիպում են մարդուն զգալ անհանգստություն, դեպրեսիա և մեկուսացում[10]։
Ազդեցություն առողջության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբանական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առողջապահության ոլորտի մասնագետները հայտնել են, որ չափից դուրս դումսքրոլինգը կարող է բացասաբար ազդել հոգեկան առողջության առկա խնդիրների վրա[30][31][32][33]։ Թեև դումսքրոլինգի ընդհանուր ազդեցությունը մարդկանց վրա կարող է տարբեր լինել[34], այն հաճախ կարող է առաջացնել մարդու մոտ անհանգստության, սթրեսի, վախի, դեպրեսիայի և մեկուսացման զգացումներ[31][35]։ Կոգնիտիվ խանգարումներ ունեցող մարդիկ կարող են ավելի շատ կենտրոնանալ կյանքի դժվարությունների և մտքերի վրա, որոնք անհանգստություն են առաջացնում։ Ակտիվ դումսքրոլինգի պատճառով խուճապի նոպաներ կարող են առաջանալ[35]։ Հետազոտությունները նաև ենթադրում են, որ վատ լուրերի սպառման և անհանգստության, դեպրեսիայի, սթրեսի և նույնիսկ հետտրավմատիկ սթրեսային խանգարման նման ախտանիշների առաջացման միջև կապ կա[30]։
Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասեքսի համալսարանի հոգեբանության դասախոսները հետազոտություն են անցկացրել, որի մասնակիցները դիտել են հեռուստատեսային նորություններ՝ բաղկացած «դրական, չեզոք և բացասական նյութերից»[36][11]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցներին, ովքեր դիտել են բացասական լրատվական հաղորդումներ, նկատվել է անհանգստության, տխրության և անձնական փորձառությունների նկատմամբ աղետալի հակումների աճ[36]։
Հոգեբան-գիտնականների և ամերիկյան «Հավինգթոն փոսթ» առցանց հրատարակության համատեղ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցները, ովքեր առավոտյան երեք րոպե բացասական լուրեր են դիտել, 27%-ով ավելի հավանական է, որ վեցից ութ ժամ հետո ամբողջ օրը գնահատել են որպես վատ։ Համեմատության համար, դժվարությունների լուծումների մասին լուրեր դիտած մասնակիցների 88%-ը այդ օրը գնահատել է որպես լավ[11]։
Ֆիզիոլոգիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլինիկական հոգեբան դոկտոր Կարլա Մարի Մենլին գտնում է, որ որոշ մարդկանց համար դումսքրոլինգը կարող է կախվածություն առաջացնել՝ ստեղծելով անվտանգության զգացում դժվարին ժամանակներում[37]։ Փորձագետները նաև ասում են, որ դումսքրոլինգի հետևանքները կարող են խաթարել քնի ռեժիմը, նվազեցնել զգոնությունը և առաջացնել շատակերություն[38]։ Բժիշկները պարզել են, որ ԶԼՄ-ներում հրապարակված բացասական նյութերը կարող են նաև խաթարել հոգեբանական տրավմային դիմանալու մարդու կարողությունը։
Հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր Դեբորա Սերանին ասում է, որ բացասական մեդիան պաշտպանական պատասխան է առաջացնում, մասնավորապես ինկապսուլյացիա, որի ընթացքում անձը «փորձում է պարուրել կամ փակել տրավմայի արտահայտումները», ինչը հանգեցնում է դրա աղբյուրի ժխտմանը։ Մասնագետները նկարագրում են «թմբիրի» նման մի երևույթ, որը կարող է հանգեցնել հոգնածության, անգույն խոսքի և կոգնիտիվ ֆունկցիաների անկման[39]։ Բժիշկ Իննա Ռեշետովան ասում է, որ պառնալիքի աղբյուրներ փնտրելու մարդկանց սովորությունը կարող է ոչ միայն դառնալ ցանցում «կախվելու» վատ սովորություն, այլ նաև լրջորեն խաթարում են հոգեկան առողջությունը։ Նա խորհուրդ է տալիս դիմել մասնագետների, եթե մարդը հասկանում է, որ ինքը գտնվում է «անընդհատ տեղեկատվական ճնշման տակ»[40][41]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Евгений Одинцов։ «Врач дала советы, как перестать постоянно читать плохие новости» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-03-16-ին։ Վերցված է 2022-03-15
- ↑ «Staying up late reading scary news? There's a word for that: 'doomscrolling'»։ Business Insider։ Արխիվացված օրիգինալից 2020-04-14-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «On ‘Doomsurfing’ and ‘Doomscrolling’»։ Merriam-Webster (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-24-ին։ Վերցված է 2021-08-25
- ↑ «Cross-national evidence of a negativity bias in psychophysiological reactions to news»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 116 (38): 18888–18892։ September 2019։ PMID 31481621 ։ doi:10.1073/pnas.1908369116
- ↑ Дарья Черткова։ «Инфодемия, карантикулы и ковидиворс»։ Коммерсантъ (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-03-17-ին։ Վերցված է 2022-03-17
- ↑ «Your 'Doomscrolling' Breeds Anxiety. Here's How To Stop The Cycle»։ NPR.org (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-07-19-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «Doomscrolling, explained»։ Vox (անգլերեն)։ 2020-11-03։ Արխիվացված օրիգինալից 2020-11-03-ին։ Վերցված է 2021-01-06
- ↑ «Karen Ho»։ University of Minnesota (անգլերեն)։ Վերցված է 2022-03-17
- ↑ «Почему мы так любим плохие новости?»։ RTVI (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-17-ին։ Վերցված է 2022-03-17
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «There's a Reason You Can't Stop Looking at Bad News—Here's How to Stop»։ Health.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-07-18-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ 11,0 11,1 11,2 «Doomscrolling Is Slowly Eroding Your Mental Health»։ Wired (անգլերեն)։ ISSN 1059-1028։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «Applying "Negativity Bias" to Twitter: Negative News on Twitter, Emotions, and Political Learning»։ Journal of Information Technology & Politics 12 (4): 342–359։ 2015-10-02։ ISSN 1933-1681։ doi:10.1080/19331681.2015.1100225։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ 13,0 13,1 «On 'Doomsurfing' and 'Doomscrolling'»։ Merriam-Webster (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-04-24-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «On ‘Doomsurfing’ and ‘Doomscrolling’»։ Merriam-Webster (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-24-ին։ Վերցված է 2021-08-25
- ↑ «The Dictionary.com Word Of The Year For 2020 Is …»։ Dictionary.com (անգլերեն)։ 2020-11-30։ Արխիվացված օրիգինալից 2017-12-04-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ «The Committee's Choice & People's Choice for Word of the Year 2020»։ Macquarie Dictionary (անգլերեն)։ 2020-12-07։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-14-ին։ Վերցված է 2021-08-31
- ↑ «Staying up late reading scary news? There's a word for that: 'doomscrolling'»։ Business Insider։ Արխիվացված օրիգինալից 2020-04-14-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ 18,0 18,1 «Why we're obsessed with reading bad news — and how to break the 'doomscrolling' habit»։ www.yahoo.com (անգլերեն)։ July 2020։ Արխիվացված օրիգինալից 2020-07-02-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «Doomscrolling, explained»։ Vox (անգլերեն)։ 2020-11-03։ Արխիվացված օրիգինալից 2020-11-03-ին։ Վերցված է 2021-01-06
- ↑ «On 'Doomsurfing' and 'Doomscrolling'»։ Merriam-Webster (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-04-24-ին։ Վերցված է 2021-01-07
- ↑ «Americans who get news mostly through social media are least likely to follow coronavirus coverage»։ Pew Research Center's Journalism Project (անգլերեն)։ 2020-03-25։ Արխիվացված օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ Анжела Микоян։ «Думскроллинг: зависимость от негативных новостей и ее влияние на психику»։ РИАМО (ռուսերեն)։ Վերցված է 2022-03-17(չաշխատող հղում)
- ↑ Дарья Трошина։ «Плохого понемножку»։ iz.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-05-11-ին։ Վերցված է 2022-05-11
- ↑ Baumeister R. F. և այլք: (2001)։ «Bad is Stronger than Good»։ Review of General Psychology (անգլերեն) 5 (4): 323–370։ ISSN 1089-2680։ doi:10.1037/1089-2680.5.4.323
- ↑ 25,0 25,1 Megan Marples։ «Doomscrolling can steal hours of your time -- here's how to take it back»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 2021-04-23-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ 26,0 26,1 «Protecting the brain against bad news»։ CMAJ 193 (12): E428–E429։ March 2021։ PMID 33753370 ։ doi:10.1503/cmaj.1095928
- ↑ 27,0 27,1 «Protecting the brain against bad news»։ CMAJ 193 (12): E428–E429։ March 2021։ PMID 33753370 ։ doi:10.1503/cmaj.1095928
- ↑ «Selectively altering belief formation in the human brain»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 109 (42): 17058–62։ October 2012։ Bibcode:2012PNAS..10917058S։ PMID 23011798։ doi:10.1073/pnas.1205828109
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 «Selectively altering belief formation in the human brain»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 109 (42): 17058–62։ October 2012։ Bibcode:2012PNAS..10917058S։ PMID 23011798։ doi:10.1073/pnas.1205828109
- ↑ 30,0 30,1 «Protecting the brain against bad news»։ CMAJ 193 (12): E428–E429։ March 2021։ PMID 33753370 ։ doi:10.1503/cmaj.1095928
- ↑ 31,0 31,1 «This is the Way the World "Friends": Social Network Site Usage and Cultivation Effects»։ The Journal of Social Media in Society (անգլերեն) 9 (1): 1–21։ 2020-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ «Website reports only good news for a day, loses two thirds of its readers»։ The Independent (անգլերեն)։ 2014-12-05։ Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ «How do Good and Bad News Impact Mood During the Covid-19 Pandemic? The Role of Similarity»։ 2021-03-18։ doi:10.31219/osf.io/sy2kd։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-08-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ «The Mean-World Syndrome»։ Thought Maybe (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ 35,0 35,1 «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It»։ Healthline (անգլերեն)։ 2020-07-26։ Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ 36,0 36,1 «The psychological impact of negative TV news bulletins: the catastrophizing of personal worries»։ British Journal of Psychology։ 88 ( Pt 1) (1): 85–91։ February 1997։ PMID 9061893։ doi:10.1111/j.2044-8295.1997.tb02622.x
- ↑ «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It: Healthline»։ Արխիվացված օրիգինալից 2022-03-07-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It»։ Healthline (անգլերեն)։ 2020-07-26։ Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ «'Doomscrolling' During COVID-19: What It Does and How to Avoid It»։ Healthline (անգլերեն)։ 2020-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին։ Վերցված է 2021-04-08
- ↑ Евгений Одинцов։ «Врач дала советы, как перестать постоянно читать плохие новости» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-03-16-ին։ Վերցված է 2022-03-15
- ↑ Екатерина Бельчикова։ «Что такое думскроллинг, или как перестать читать плохие новости»։ Популярная механика (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2022-03-14-ին։ Վերցված է 2022-03-17