Դոստոևսկու փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոստոևսկու փողոց (այլ կիրառումներ)
Դոստոևսկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն630 մետր
Անվանվել էՖեոդոր Դոստոևսկի
Փոստային ինդեքս298604, 298607

Դոստոևսկու փողոց (ռուս.՝ Улица Достоевского), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Սկիզբ է առնում Կրասնոարմեյսկայա և Պիոներսկայա փողոցների հանգույցից և ավարտվում Սեչենովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 630 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Դոստոևսկու փողոցը սկսվում է Կրասնոարմեյսկայա և Պիոներսկայա փողոցների հանգույցից, հատում Դոստոևսկու նրբանցքը, Տավրիչեսկայա, Շինարարների, Սոսնովայա փողոցները և ավարտվում Սեչենովի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 25 շինություն։ Երկարությունը 630 մետր է։

Դոստոևսկու փողոցի փոստային դասիչներն են՝ 298604, 298607։

Փողոցն անվանվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881) պատվին։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը[2]։ Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են խոհական վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»։ Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի վրա։ Նրա գաղափարագեղագիտական սկզբունքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Encyclopædia Britannica, Inc.(չաշխատող հղում) Fyodor Dostoyevsky
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 439». Վերցված է 2019 Ապրիլ 23-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]