Սեչենովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեչենովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1,7 կմ
Անվանվել էԻվան Սեչենով
Փոստային ինդեքս298607

Սեչենովի փողոց (ռուս.՝ Улица Сеченова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ Իվան Միխայլովիչ Սեչենովի (1829-1905) պատվին։ Սկիզբ է առնում Լենինի անվան առափնյա փողոցից` որպես նրա շարունակություն և ավարտվում Կոմունարների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1700 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Սեչենովի փողոցը սկսվում է Լենինի անվան առափնյա փողոցից` որպես նրա շարունակություն, հատում Վոլոդարսկու, Կոմունարների, Շինարարների, կրկին Կոմունարների, Դոստոևսկու, Կրասնոարմեյսկայա, Սուվորովի փողոցները և ավարտվում Կոմունարների փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 63 շինություն։ Երկարությունը 1700 մետր է։

Սեչենովի փողոցի փոստային դասիչն է՝ 298607։

Փողոցն անվանվել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ Իվան Միխայլովիչ Սեչենովի (1829-1905) պատվին։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։ Կազմակերպել է ֆիզիոլոգիայի առաջին լաբորատորիաները (Օդեսայում, Պետերբուրգում), որոնք դարձան նաև դեղաբանության, թունաբանության և կլինիկական բժշկագիտության հետազոտությունների կենտրոն։ 1861 թվականին հաստատել է օրգանիզմի և միջավայրի միասնության սկզբունքը, առաջ քաշել ինքնակարգավորման գաղափարը՝ կապված հոմեոստազի պատկերացման հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջեր 298-299».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]