Դոն Ժուան կամ Պատժված անառակը (K. 527; իտալ.՝ Il dissoluto punito, ossia il Don Giovanni), Լորենցո դա ՊոնտեիլիբրետտոյովՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա կամ ուրախ դրամա (իտալ.՝ dramma giocoso)։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1787 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Պրահայի Սոսլովնի թատրոնում։ Համարվում է ավստրիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր մշտական տեղն է զբաղեցնում աշխարհի օպերային թատրոնների խաղացանկում։