Դոն Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Ադամս
անգլ.՝ Don Adams
Ծնվել էապրիլի 12, 1923 թ․
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորք
Մահացել էսեպտեմբեր 25, 2005 թթ․
Մահվան վայրԼոս Անջելես
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1954-2005 թթ․
Երեխա(ներ)Սեսիլի Ադամս, Սթեյսի Ադամս և Քրիսթին Ադամս
Պարգևներ և մրցանակներ
Մանուշակագույն սիրտ Մարտական ժապավեն Good Conduct Medal Ամերիկյան արշավանքի մեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

և

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Դոն Ադամս (անգլ.՝ Don Adams, (Donald James Yarmy), ապրիլի 13, 1923(1923-04-13)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 2005(2005-09-25)[1][2][3], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5])՝ ամերիկացի դերասան, կատակերգու։ 50 տարվա կարիերայի ընթացքում ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Մաքսվելլա Սմարտա կերպարի համար (Ագենտ 68) կատակերգական, լրտեսական «Աղեղների լարումը» անգլ.՝ Get Smart սերիալում, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Ադամսը երեք անգամ արժանացել է Էմմի մրցանակին Մաքսվելլա Սմարտա դերի համար (1967-1969 թթ.)։ Նա հնչյունավորել է «Տենեսի սմոքինգը և նրա պատմությունները» (ռուս.՝ Теннесси Смокинг и его истории) (1963-1966) սերիալը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոն Ադամսը ծնվել է Նյու Յորքում, Ուիլյամ Յարմի և նրա կնոջ՝ Կոնսուելոյի ընտանիքում։ Հայրը եղել է հրեա, իսկ մայրը կաթոլիկ հռոմեացի՝ հոլանդական և իռլանդական արմատներով[6]։ Դոնը հավատացյալ չէր, սակայն միացավ կաթոլիկական եկեղեցուն։ Չունենալով մեծ սեր ուսման նկատմամբ ՝ բարձր դասարաններում չի հաճախել դասերին, իսկ հետո թողել է դպրոցը։ 1941 թվականին իր երկու զարմիկների հետ անցել է զինվորական ծառայության։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնալդ Յարմին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում Սողոմոնյան կղզիներում։ 1942 թվականին ուղարկվել է համալրելու Գուալդալկանալի ճակատամարտի մասնակից զորքերի շարքերը։ Այդ ժամանակաշրջանում դասակից միայն նա ողջ մնաց, քանի որ վարակվել էր մալարիայով և էվակուացվել Նոր Զելանդիայի հոսպիտալ։ Դոնը հրաշքով հաղթահարեց հիվանդությունը՝ անցկացնելով մեկ տարի հոսպիտալում, իսկ առողջանալուց հետո անցավ մարտական պատրաստության որպես սերժանտ-հրահանգիչ։ Դոնալդ Յարմին բանակից զորացրվելուց հետո ընդունվեց գեղարվեստի ուսումնարան՝ գովազդային նկարիչ դառնալու նպատակով։ Նկարչի կարիերան, այնուամենայնիվ, չստացվեց, և նա տեղափոխվեց Մայամի։ Այստեղ հանդիպեց իր մանկության ընկերոջը՝ Ջիմ Լոուրենսին, ում հետ ստեղծեց հումորային խումբ՝ «Փոքր եղբայրներ» անվամբ (անգլ.՝ The Young Brothers)։ Դոնալդը ժամանակավոր կրել է նաև Յանգ ազգանունը (Young)։ Սակայն դուետը երկար կյանք չունեցավ, և շուտով Դոնը հանդես եկավ որպես մենակատար գիշերային ակումբներում[7]։ Ակումբներից մեկում նա ծանոթացավ երգչուհի Ադելաիդա Էվանտիսի հետ (Adelaide Efantis), ով հանդես էր գալիս Ադելաիդա Ադամս մականվամբ։ Ամուսնանալով Ադելաիդայի հետ ՝ Դոնալդը ընդունեց կնոջ մականունը և դարձավ Դոն Ադամս։ Երբ բաժանվեցին, Դոնը պահեց մականունը ՝ բացատրելով, որ հոգնել է այբուբենի վերջում լինելուց[8]։

«Բիլա Դանի շոու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը սկսել է աշխատել հեռուստաընկերությունում 1954 թվականին, երբ հաղթեց «Արթուր Գոդֆրիի տաղանդների որոնումը» խոսակցային ժանրում, գրված իր երիտասարդական տարիների ընկերոջ ՝ Դան Բիլի կողմից։ Սկսեց հայտնվել բազմաթիվ կոմեդիաներում, տարբեր դրամատիկական տեսարաններում։ Նա խաղաց «Բիլա Դանի շոու»-ում 1963-1965 թվականներին NBC հեռուսաալիքով։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը երջանիկ էր, երբ ավարտվեց Աղեղների լարումը հեռուստասերիալի ցուցադրությունը, նա ցանկանում էր իրեն փորձել այլ ծրագրերում։ «Աղեղների լարումը» հեռուստասերիալից հետո նրա դերերը ավելի քիչ էին հաջողված։ Դրանք այնպիսի կատակերգական սերիալներ էին, ինչպիսիք են «Խաղընկերը» (1971-1972 թվականներին), «Դոն Ադամս սքրին-տեստ» (1975—1976 թվականներին) և այլն։

«Դոն Ադամս սքրին-տեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոն Ադամս սքրին-տեստ», խաղային շոու, որը տևել է 26 սերիա 1975-1976 թվականներին։ Շոուն կազմված է երկուական 15 րոպեանոց մասերից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը ամուսնացել և բաժանվել է 3 անգամ․

  • Ադելաիդա «Դելլ» Էվանտիս (1949 թվականից մինչև 1958 թվական )։ Ունեցել են 4 երեխա՝ դերասանուհի Սեսիլիա Ադամս, Կերոլին, Քրիստին և Կատյա։
  • Դորոտի Բրեքեն (1960 թվականից մինչև 1973 թվական)։ Ունեցել են 2 երեխա՝ Սթեյնսի Նոել և Շոն Ադամս։
  • Ջուդի Լուսիանո (հունիսի 10, 1977 թվականից մինչև 1990 թվական)։ Նրանք ունեցել են դուստր Բեյջ Դաուն Ադամս։

Ադամսը ունեցել է ընդհանուր 7 երեխա, 5 թոռ և 3 ծոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 https://www.imdb.com/name/nm0010915/
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #130610321 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «the címke // infohungary». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին. (անգլ.)
  7. «The Unclassified Get Smart Site». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին. (անգլ.)
  8. Դերասանների լսումները, որպես կանոն, անցկացվում են այբբենական կարգով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Ադամս» հոդվածին։