Դոն Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դոն Ադամս
անգլ.՝ Don Adams
DonAdams.jpg
Ծնվել է ապրիլի 12, 1923 թ․
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նյու Յորք
Մահացել է սեպտեմբեր 25, 2005 թթ․
Մահվան վայր Լոս Անջելես
Կրթություն ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1954-2005 թթ․
Երեխա(ներ) Սեսիլի Ադամս և Stacey Adams
Պարգևներ և մրցանակներ Primetime Emmy Award for Outstanding Lead Actor in a Comedy Series, Primetime Emmy Award for Outstanding Lead Actor in a Comedy Series և Primetime Emmy Award for Outstanding Lead Actor in a Comedy Series


Դոն Ադամս (անգլ.՝ Don Adams, (Donald James Yarmy), ապրիլի 13, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք[1] - սեպտեմբերի 25, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]) ամերիկացի դերասան, կատակերգու։ 50 տարվա կարիերայի ընթացքում ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Մաքսվելլա Սմարտա կերպարի համար (Ագենտ 68) կատակերգական, լրտեսական «Աղեղների լարումը» անգլ.՝ Get Smart սերիալում, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Ադամսը երեք անգամ արժանացել է Էմմի մրցանակին Մաքսվելլա Սմարտա դերի համար (1967-1969 թթ)։ Նա հնչյունավորել է «Տենեսի սմոքինգը և նրա պատմությունները» (ռուս.՝ Теннесси Смокинг и его истории) (1963-1966) սերիալը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոն Ադամսը ծնվել է Նյու Յորքում , Ուիլյամ Յարմի և նրա կնոջ՝ Կոնսուելոյի ընտանիքում։ Հայրը եղել է հրեա, իսկ մայրը կաթոլիկ հռոմեացի՝ հոլանդական և իռլանդական արմատներով[6]։ Դոնը հավատացյալ չէր, սակայն միացավ կաթոլիկական եկեղեցուն։ Չունենալով մեծ սեր ուսման նկատմամբ ՝ բարձր դասարաններում չի հաճախել դասերին, իսկ հետո թողել է դպրոցը։ 1941 թվականին իր երկու զարմիկների հետ անցել է զինվորական ծառայության։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնալդ Յարմին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում Սողոմոնյան կղզիներում։ 1942 թվականին ուղարկվել է համալրելու Գուալդալկանալի ճակատամարտի մասնակից զորքերի շարքերը։ Այդ ժամանակաշրջանում դասակից միայն նա ողջ մնաց, քանի որ վարակվել էր մալարիայով և էվակուացվել Նոր Զելանդիայի հոսպիտալ։ Դոնը հրաշքով հաղթահարեց հիվանդությունը՝ անցկացնելով մեկ տարի հոսպիտալում, իսկ առողջանալուց հետո անցավ մարտական պատրաստության որպես սերժանտ-հրահանգիչ։ Դոնալդ Յարմին բանակից զորացրվելուց հետո ընդունվեց գեղարվեստի ուսումնարան՝ գովազդային նկարիչ դառնալու նպատակով։ Նկարչի կարիերան, այնուամենայնիվ, չստացվեց, և նա տեղափոխվեց Մայամի։ Այստեղ հանդիպեց իր մանկության ընկերոջը՝ Ջիմ Լոուրենսին, ում հետ ստեղծեց հումորային խումբ՝ «Փոքր եղբայրներ» անվամբ (անգլ.՝ The Young Brothers)։ Դոնալդը ժամանակավոր կրել է նաև Յանգ ազգանունը (Young)։ Սակայն դուետը երկար կյանք չունեցավ, և շուտով Դոնը հանդես եկավ որպես մենակատար գիշերային ակումբներում[7]։ Ակումբներից մեկում նա ծանոթացավ երգչուհի Ադելաիդա Էվանտիսի հետ (Adelaide Efantis), ով հանդես էր գալիս Ադելաիդա Ադամս մականվամբ։ Ամուսնանալով Ադելաիդայի հետ ՝ Դոնալդը ընդունեց կնոջ մականունը և դարձավ Դոն Ադամս։ Երբ բաժանվեցին, Դոնը պահեց մականունը ՝ բացատրելով, որ հոգնել է այբուբենի վերջում լինելուց[8]։

«Բիլա Դանի շոու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը սկսել է աշխատել հեռուստաընկերությունում 1954 թվականին, երբ հաղթեց «Արթուր Գոդֆրիի տաղանդների որոնումը» խոսակցային ժանրում, գրված իր երիտասարդական տարիների ընկերոջ ՝ Դան Բիլի կողմից։ Սկսեց հայտնվել բազմաթիվ կոմեդիաներում, տարբեր դրամատիկական տեսարաններում։ Նա խաղաց «Բիլա Դանի շոու»-ում 1963-1965 թվականներին NBC հեռուսաալիքով։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը երջանիկ էր, երբ ավարտվեց Աղեղների լարումը հեռուստասերիալի ցուցադրությունը, նա ցանկանում էր իրեն փորձել այլ ծրագրերում։ «Աղեղների լարումը» հեռուստասերիալից հետո նրա դերերը ավելի քիչ էին հաջողված։ Դրանք այնպիսի կատակերգական սերիալներ էին, ինչպիսիք են «Խաղընկերը» (1971-1972 թվականներին), «Դոն Ադամս սքրին-տեստ» (1975—1976 թվականներին) և այլն։

«Դոն Ադամս սքրին-տեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոն Ադամս սքրին-տեստ», խաղային շոու, որը տևել է 26 սերիա 1975-1976 թվականներին։ Շոուն կազմված է երկուական 15 րոպեանոց մասերից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը ամուսնացել և բաժանվել է 3 անգամ․

  • Ադելաիդա «Դելլ» Էվանտիս (1949 թ․ից մինչև 1958 թ․ )։ Ունեցել են 4 երեխա՝ դերասանուհի Սեսիլիա Ադամս, Կերոլին, Քրիստին և Կատյա։
  • Դորոտի Բրեքեն (1960 թ․ից մինչև 1973 թ․)։ Ունեցել են 2 երեխա՝ Սթեյնսի Նոել և Շոն Ադամս։
  • Ջուդի Լուսիանո (հունիսի 10,1977 թ․իցմինչև 1990 թ․)։ Նրանք ունեցել են դուստր Բեյջ Դաուն Ադամս։

Ադամսը ունեցել է ընդհանուր 7 երեխա, 5 թոռ և 3 ծոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130610321 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. «the címke // infohungary»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-09  (անգլ.)
  7. «The Unclassified Get Smart Site»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-09  (անգլ.)
  8. Դերասանների լսումները, որպես կանոն, անցկացվում են այբբենական կարգով: