Դմիտրի Բլոխինցև
Դմիտրի Բլոխինցև Дмитрий Блохинцев | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29 1907 (հունվարի 11 1908) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 27, 1979[2] (71 տարեկան) Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան, Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, «Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտ» ԲԸ և ՄՀՄԻ |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա և ֆիզիկա[3] |
Անդամակցություն | Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Գիտական ղեկավար | Իգոր Տամմ |
Եղել է գիտական ղեկավար | Aleksandr Gurevich? և Yuri Romanov? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Leonid Blokhnitsev? |
Կայք | theor.jinr.ru/people/Blokhintsev/first1.htm |
Դմիտրի Իվանովիչ Բլոխինցև (դեկտեմբերի 29 1907 (հունվարի 11 1908), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1979[2], Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1956)։ ԽՄԿԿ անդամ (1943)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոխինցև Դմիտրի Իվանովիչը 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1936 թվականից եղել է նույն համալսարանի պրոֆեսոր[4]։ Բլոխինցևը ղեկավարել է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծումն ու կառուցումը։ 1956-1965 թթ. եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տնօրեն, 1965 թվականից՝ նույն ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրենն էր[5]։ Դմիտրիի առաջին գիտական աշխատանքները նվիրված էին պինդ մարմնի քվանտային տեսությանը, կիսահաղորդիչներին բնորոշ երևույթների ուսումնասիրությանը, շարժվող անհամասեռ միջավայրերի ձայնագիտությանը և քվանտային մեխանիկային[6]։ 1947 թվականից զբաղվում է միջուկային տեխնիկայի և տարրական մասնիկների տեսության պրոբլեմներով։ Բլոխինցև քվանտային մեխանիկայի ԽՍՀՄ-ում առաջին դասագրքի հեղինակն է[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է ԽՍՀՄ պետական (1952) և Լենինյան (1957) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Блохинцев Дмитрий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Грэхэм Л. Р. Естествознание, философия и науки о человеческом поведении в Советском Союзе: Пер. с англ. - М.: Политиздат, 1991. - 480 с
- ↑ Реактор снова в строю
- ↑ Куземский А. Л. Работы Д. И. Блохинцева и развитие квантовой физики
- ↑ Люди Дубны
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 454)։ |
- Հունվարի 11 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1979 մահեր
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ռուս ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Խորհրդային գիտնականներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ