Jump to content

Դինա Կամինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Կամինսկայա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1919(1919-01-13)[1]
ԾննդավայրԴնեպր, Makhnovshchina
Մահացել էհուլիսի 7, 2006(2006-07-07)[2] (87 տարեկան)
Մահվան վայրՖոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունիրավապաշտպան, փաստաբան և իրավաբան
ԵրեխաներDimitri Simes?
 Dina Kaminskaya Վիքիպահեստում

Դինա Իսաակովնա Կամինսկայա (ռուս.՝ Ди́на Исаа́ковна Ками́нская, հունվարի 13, 1919(1919-01-13)[1], Դնեպր, Makhnovshchina - հուլիսի 7, 2006(2006-07-07)[2], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[3]), խորհրդային փաստաբան և իրավապաշտպան, որը հայտնի է 1960-ականների և 1970-ականների սկզբների խորհրդային այլախոհների նկատմամբ դատավարություններին մասնակցությամբ, ինչպես նաև ամերիկյան հուշավիպագիր գրող և մարդու իրավունքների թեմայով հաղորդումների ռադիոհաղորդավար, 1989 թվականից՝ Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ[4]։ Իրավագետ Կոնստանտին Սիմիսի կինը, քաղաքագետ Դմիտրի Սայմսի՝ մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Կամինսկայան ծնվել է 1919 թվականի հունվարի 13-ին, Եկատերինոսլավում։ Նրա ծնողները՝ Իսահակ Էֆիմովիչը և Օլգա Կառլովնա Կամինսկիները, սերում էին աղքատ գավառական հրեա ընտանիքներից։ Հայրն ու ավագ քույրը փաստաբաններ էին, ինչն էականորեն ազդել էր Դինայի մասնագիտության ընտրության վրա[3]։

1941 թվականին Դինա Կամինսկայան ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը և աշխատել որպես փաստաբան[3]։ Եղել է Մոսկվայի քաղաքային փաստաբանների միության անդամ։ Որպես փաստաբան մասնակցել է խորհրդային այլախոհների դատավարություններին, որոնցում նա պաշտպանել է Վլադիմիր Բուկովսկուն (1967 թվականի հունվարի 22-ի ցույցի դեպքը), Յուրի Գալանսկովին («քառյակի դատավարությունը», 1967), Անատոլի Մարչենկոյին (1968), Լարիսա Բոգորազին և Պավել Լիտվինովին («յոթնյակի ցույցի» գործը, 1968 թվականի օգոստոսի 25-ը), Մուստաֆա Ջեմիլևին և Իլյա Գաբային (1969-1970)[3][5]։

«Արդարադատություն, թե՞ բռնություն», «Քառյակի դատավարություն», «Կեսօր», «Տաշքենդյան դատավարություն» գործերով Դինա Կամինսկու պաշտպանական ճառերը ընդգրկվել են ժողովածուի մեջ, և տարածվել «Սամիզդատի» կողմից։ 1970 թվականին Մոսկվայի փաստաբանների միության նախագահությունը Կամինսկայայի դեմ հարուցեց կարգապահական վարույթ, որը քննարկվեց շուրջ մեկ տարի։ 1971 թվականին, փաստաբանական գործունեության երեսուներորդ տարում, Կամինսկայան ստացավ առաջին տույժը, և այդ օրվանից զրկվեց քաղաքական գործերի պաշտպանությանը մասնակցելու իրավունքից։ Նրան չթույլատրվեց մասնակցել Վլադիմիր Բուկովսկու (1971), Սերգեյ Կովալյովի (1975) և Նաթան Շարանսկու (1975) դատավարություններին։ Դինա Իսաակովնան այլևս չէր մասնակցում քաղաքական գործընթացներին, բայց մասնագիտական խորհուրդներ էր տալիս նման հարցերի վերաբերյալ։ Կամինսկայայի և նրա ամուսնու գործունեությունը դարձավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի մարմինների նրանց նկատմամբ հետաքրքրության մեծացման պատճառ[3]։

1973 թվականի հունվարին Դինա Կամինսկայայի և Կոնստանտին Սիմիսի որդին՝ Դմիտրի Սայմսը և նրա կինը արտագաղթեցին Միացյալ Նահանգներ[3]։ 1977 թվականին Դինա Կամինսկայան և նրա ամուսինը հարցաքննվեցին ՊԱԿ-ի կողմից և, ձերբակալության սպառնալիքի պատճառով, ստիպված էին արտագաղթել Միացյալ Նահանգներ[3]։

Գտնվելով տարագրության մեջ՝ Դինա Կամինսկայան շարունակում էր իր փաստաբանական գործունեությունը։ Նա Մոսկովյան հելսինկյան խմբի անդամ էր, վարում էր «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հաղորդումները, ինչպես նաև գրեց «Փաստաբանի գրառումները» հուշագրությունների գիրքը (1984)[3][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/07/14/AR2006071401598.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Гульнара Бекирова. Дина Каминская. Судьба адвоката. — Десять лет назад ушла из жизни одна из самых известных советских адвокатов Дина Каминская, автор радио «Свобода». Официальный сайт радио «Свобода» (США) // svoboda.org (8 июля 2016 года)
  4. Каминская Дина Исааковна (1919-2006). Биография. Официальный сайт Московской Хельсинкской группы // mhg.ru
  5. Некролог. 10 июля в Вашингтоне умерла Дина Каминская. Արխիվացված 2009-07-29 Wayback Machine Официальный сайт Международного историко-просветительского правозащитного и благотворительного общества «Мемориал» // memo.ru (13 июля 2006 года) (չաշխատող հղում) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Еврейская Украина: 10 фактов о евреях Днепра (бывшего Днепропетровска)». Некоммерческий интернет-проект Объединённой еврейской общины Украины // jewishnews.com.ua. 28 августа 2017 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Կամինսկայա» հոդվածին։