Դիերվիլլա ցախակեռասային
Դիերվիլլա ցախակեռասային | |
Դիերվիլլա ցախակեռասային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Դիերվիլլա (Diervilla) |
Տեսակ | Դիերվիլլա ցախակեռասային (D. lonicera) |
Միջազգային անվանում | |
Diervilla lonicera |
Դիերվիլլա ցախակեռասային (լատին․՝ D. lonicera), ցախակեռասագիների ընտանիքի, դիերվիլլա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որը բուսուտներ է առաջացնում արմատային մացառներով։ Երիտասարդ ընձյուղները մերկ են կամ ծածկված շատ կարճ մազմզուկներով, կլորավուն են կամ թեթևակի 4 անկյունանի։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, 4-16 սմ երկարությամբ, 28 սմ լայնությամբ, գագաթում երկարավուն սրված, սրտաձև, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, սղոցաեզր, թարթիչաեզր, վերևի կողմից՝ մերկ, ներքևից՝ բաց կանաչավուն, մերկ կամ ջղերի ուղղությամբ ծածկված նոսր մազմզուկներով, 0,3-0,6 սմ երկարությամբ կոթուններով։ Ծաղիկները հավաքված են ծայրային կամ ծոցային, 2-5 ծաղիկներից կազմված ծաղկաբույլերում։ Ստորինները 1 ծաղկանի են, մյուսները՝ 3: Բաժակն ունի 3-4 (երբեմն' 8) մմ երկարություն, կազմված 5 գծամախաթանման բլթակներից։ Պսակը բաց դեղնավուն է, 1,2-1,3 սմ երկարությամբ, երկշուրթ է, նեղ, հետ ոլորված պսակաթերթիկներով։ Տուփիկը մերկ է, 0,7-0,8 սմ երկարությամբ, առանց բացվելու երկրորդ տարին մնում է թփի վրա։ Սերմերը անկյունագնդաձև են, փայլուն, նուրբ ցանցավոր։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Նյուֆաունդլենդից դեպի արևմուտք, մինչև Սասկաչևանա, հարավում` մինչև հյուսիսային Կարոլինա և Միչիգան։ Աճում է գետերի ափին և քարքարոտ վայրերում։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում և նրա Վանաձորի բաժանմունքում։ Հաջողությամբ է աճում ու զարգանում, էկոլոգիական ճնշվածության նշաններ չունի։ Առանձնապես աչքի չի ընկնում դեկորատիվ հատկանիշներով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը Xll: Մշակության հավանական շրջանները՝ 1-32: [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 297։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիերվիլլա ցախակեռասային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիերվիլլա ցախակեռասային» հոդվածին։ |
|