Դիերվիլլա ցախակեռասային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիերվիլլա ցախակեռասային
Դիերվիլլա ցախակեռասային
Դիերվիլլա ցախակեռասային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Դիերվիլլա (Diervilla)
Տեսակ Դիերվիլլա ցախակեռասային (D. lonicera)
Միջազգային անվանում
Diervilla lonicera

Դիերվիլլա ցախակեռասային (լատին․՝  D. lonicera), ցախակեռասագիների ընտանիքի, դիերվիլլա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, որը բուսուտներ է առաջացնում արմատային մացառներով։ Երիտասարդ ընձյուղները մերկ են կամ ծածկված շատ կարճ մազմզուկներով, կլորավուն են կամ թեթևակի 4 անկյունանի։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, 4-16 սմ երկարությամբ, 28 սմ լայնությամբ, գագաթում երկարավուն սրված, սրտաձև, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, սղոցաեզր, թարթիչաեզր, վերևի կողմից՝ մերկ, ներքևից՝ բաց կանաչավուն, մերկ կամ ջղերի ուղղությամբ ծածկված նոսր մազմզուկներով, 0,3-0,6 սմ երկարությամբ կոթուններով։ Ծաղիկները հավաքված են ծայրային կամ ծոցային, 2-5 ծաղիկներից կազմված ծաղկաբույլերում։ Ստորինները 1 ծաղկանի են, մյուսները՝ 3: Բաժակն ունի 3-4 (երբեմն' 8) մմ երկարություն, կազմված 5 գծամախաթանման բլթակներից։ Պսակը բաց դեղնավուն է, 1,2-1,3 սմ երկարությամբ, երկշուրթ է, նեղ, հետ ոլորված պսակաթերթիկներով։ Տուփիկը մերկ է, 0,7-0,8 սմ երկարությամբ, առանց բացվելու երկրորդ տարին մնում է թփի վրա։ Սերմերը անկյունագնդաձև են, փայլուն, նուրբ ցանցավոր։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Նյուֆաունդլենդից դեպի արևմուտք, մինչև Սասկաչևանա, հարավում` մինչև հյուսիսային Կարոլինա և Միչիգան։ Աճում է գետերի ափին և քարքարոտ վայրերում։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում և նրա Վանաձորի բաժանմունքում։ Հաջողությամբ է աճում ու զարգանում, էկոլոգիական ճնշվածության նշաններ չունի։ Առանձնապես աչքի չի ընկնում դեկորատիվ հատկանիշներով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը Xll: Մշակության հավանական շրջանները՝ 1-32: [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 297։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիերվիլլա ցախակեռասային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիերվիլլա ցախակեռասային» հոդվածին։