Դենի Օ'Դոնոհյու
Դենի Օ'Դոնոհյու | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Danny O'Donoghue |
Ի ծնե անուն | Դենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1979 (45 տարեկան)[1] Դուբլին, Իռլանդիա |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, փոփ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ |
Գործունեություն | 1998 - այժմ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Կրթություն | Holy Cross National School? և National Performing Arts School? |
Անդամակցություն | The Script |
Կապված | Mytown, The Script |
Danny O'Donoghue Վիքիպահեստում |
Դենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու (անգլ.՝ Daniel John Mark Luke O'Donoghue, հոկտեմբերի 3, 1980[2], Դուբլին, Իռլանդիա[3])[4], իռլանդացի երգիչ-երաժիշտ, The Script ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենին ծնվել է Դուբլինում՝ Բալինտիրում, Շեյ և Էյլիշ Օ'Դոնոհյուների ընտանիքում։ Նրա հայրը՝ Շեյը, եղել է The Dreamers խմբի անդամ։ Դենին վեց երեխաներից կրտսերն է։ Մանուկ տարիներին Դենին դեմ էր երաժիշտ դառնալու գաղափարին, սակայն, վերջին հաշվով նա լքեց դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական կարիերան[5]։
1999 թվականին Դենին պայմանագիր կնքեց Universal Records լեյբլի հետ՝ այդկերպ դառնալով Mytown խմբի անդամ իր ընկեր Մարկ Շիհանի հետ միասին (The Script խմբի այժմյա կիթառահարի և բեք վոկալիստի)։ Խումբը որոշ ժամանակ հաջողություններ ունեցավ, ինչից հետո Դենին և Մարկը տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ սկսեցին երգեր և պրոդյուսեր հանդիսանալ այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC-ն[5]։
Մեկ տարի անց նրանք վերադառնում են Դուբլին, որտեղ նրանց է միանում հարվածային գործիքներ նվագող Գլեն Փաուերը։ Այդկերպ նրանք սկսում են աշխատել սեփական նյութերի վրա, ինչի հետևանքով 2001 թվականին ձևավորվեց The Script խումբը[6]։
Խմբի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 8-ին։ Սկավառակի բոլոր երգերի համահեղինակը Դենին է։ Այն ունեցավ մեծ հաջողություն հատկապես խմբի հայրենիքում՝ Իռլանդիայում։ Իլանդական ձայնասկավառակների չարթում այն գրավեց առաջին հորիզոնականը[7]։ Դրանից հետո նրանք թողարկեցին ևս երկու ձայնասկավառակ՝ «Science & Faith» (2010 թվականի սեպտեմբերին) և «#3» (2012 թվականի սեպտեմբերին)։ Այդ երկու ձայնասկավառակներն էլ լավագույնը դարձան Իռլանդիայում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից մինչև 2012 թվականին Դենին հանդիպում էր լիտվացի մոդել Իրմա Մալիի հետ, որի հետ նա ծանոթացել էր «Breakeven» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվեց Դենիի և «The Voice UK» նախագծի մասնակից Բո Բրյուսի սիրավեպի վերաբերյալ բամբասանքների պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Danny O'Donoghue». Glamour Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #14243941X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Andi O' Donoghue on Twitter». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 5,0 5,1 «Danny O'Donoghue: 'I idolised Dad. I'd bring home my songs to him like paychecks'». The Observer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Oh Danny boy! Script revel in chart success». Irish Independent. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «The Script - The Script - Music Chart». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենի Օ'Դոնոհյու Internet Movie Database կայքում
- DannyODonoghue.Net Արխիվացված 2016-10-13 Wayback Machine
|