Jump to content

Դեյս Մելբարդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյս Մելբարդե
լատիշ․՝ Dace Melbārde
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1971(1971-04-03) (53 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուլատիշերեն
ԿրթությունԼատվիայի համալսարան և Լատվիայի մշակույթի ակադեմիա
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԼատվիայի Սեյմի պատգամավոր, Մշակույթի նախարար, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Մշակույթի նախարար, Մշակույթի նախարար, Մշակույթի նախարար և Մշակույթի նախարար
ԿուսակցությունNational Alliance? և New Unity?
Պարգևներ և
մրցանակներ
Երեք աստղերի շքանշան
 Dace Melbārde Վիքիպահեստում

Դեյս Մելբարդե (ապրիլի 3, 1971(1971-04-03), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ քաղաքական գործիչ։ Նա Ազգային դաշինքի անդամ է։ 2013 թվականից մինչև 2019 թվականը եղել է Լատվիայի մշակույթի նախարարը[1][2]։ 2019 թվականի մայիսին, ներկայացնելով «Ազգային դաշինք» քաղաքական կուսակցությունը, ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, որտեղ միացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Վալմիերասի 1-ին միջնակարգ դպրոցում (1989), Լատվիայի համալսարանի պատմության և փիլիսոփայության դպրոցում (պատմության գիտությունների բակալավրի կոչում, 1994), Լատվիայի մշակույթի ակադեմիայում (մագիստրոսի կոչում մշակույթի տեսության, կառավարման և պատմության մասնագիտությամբ, 1996 թվական) և Լատվիայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման դպրոցում (ընկերությունների կառավարման մագիստրոսի կոչում, 2001 թվական)։

1992-1995 թվականներին Մելբարդեն եղել է Լատվիայի ռազմական թանգարանի կրթական և տեղեկատվական աշխատանքի գլխավոր մասնագետը։ 1994-1996 թվականներին ղեկավարել է Լատվիայի ոստիկանական քոլեջի մշակութային կենտրոնը։ 1996-1999 թվականներին եղել է Ազգային երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի փոխտնօրեն։ Այնուհետև մինչև 2004 թվականը եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լատվիայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը։ 2003-2005 թվականներին եղել է Ռիգայի պատմական կենտրոնի պահպանման և զարգացման խորհրդի նախագահ, 2004-2006 թվականներին՝ Կրթություն բոլորի համար նախարարների խորհրդի անդամ։

2004-2009 թվականներին եղել է Լատվիայի մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության հարցերով նախկին պետքարտուղարի տեղակալը։ 2005-2009 թվականներին՝ Լատվիայի երգի և պարի փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ։ Հետագա երկու տարիներին եղել է Լատվիայի բրիտանական խորհրդի ղեկավարը։ 2011 թվականին դարձել է Գեղարվեստական կրթության և ոչ նյութական ժառանգության պետական կենտրոնի տնօրեն։ 2013 թվականին Մելբարդեն դարձել է Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարար, նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականը, երբ ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

1999 և 2000 թվականներին Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է Լատվիայում երիտասարդական քաղաքականության զարգացման գործում ներդրման համար։ 2002 թվականին Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է Լատվիայի պետության կառուցման գործում ունեցած ձեռքբերումների համար։ 2005 թվականին տեղի է ունեցել Պատանեկան պալատի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Ականավոր երիտասարդներ» համաշխարհային մրցույթի եզրափակիչը, և Մելբարդեն «Մշակույթի նվաճումներ» անվանակարգում ազգային մրցույթի հաղթող է ճանաչվել։ 2005 թվականին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի կողմից պարգևատրվել է Լատվիայի դպրոցի երեխաների և պատանիների երգի և պարի տոնակատարության կազմակերպման գործում ներդրած ավանդի համար։ 2005 թվականին Մշակույթի կառավարման գերազանցության ազգային մշակութային հիմնադրամի կողմից պարգևատրվել է Spīdola մրցանակով։ 2013 թվականին պարգևատրվել է Երեք աստղերի 4-րդ աստիճանի շքանշանով։

Քաղաքական գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերին Ժանետա Յաունզեմե Գրենդենի հրաժարականից հետո Մելբարդեն հաստատվել է որպես Լատվիայի մշակույթի նախարարի անկուսակցական ներկայացուցիչ Վալդիս Դոմբրովսկիսի կառավարությունում։

Ընդհանուր առմամբ Մելբարդեն որպես մշակույթի նախարար աշխատել է հինգ կառավարություններում`

  • 2013 թվականի հոկտեմբերի 31` Վալդիս Դոմբրիվսկիսի գլխավորած կառավարությունում Հանրապետության մշակույթի նախարար
  • 2014 թվականի հունվարի 22` Լայմդոտա Ստրաույումայի գլխավորած կառավարությունում Հանրապետության մշակույթի նախարար
  • 2014 թվականի նոյեմբերի 5` Հանրապետության մշակույթի նախարար Լայմդոտա Ստրաույումայի գլխավորած կառավարությունում
  • 2016 թվականի փետրվարի 11` Հանրապետության մշակույթի նախարար Մարիս Կուչինսկիսի գլխավորած կառավարությունում
  • 2019 թվականի հունվարի 23` Արթուրս Կրիսյանիս Կարինսի գլխավորած կառավարությունում Հանրապետության մշակույթի նախարար

2014 թվականի փետրվարին անդամակցել է «Ազգային դաշինք» քաղաքական կուսակցությանը։ Նույն թվականին ընտրվել է Լատվիայի Հանրապետության Լատվիայի խորհրդարանում։ Նա հաջորդ ժամկետում նույնպես վերընտրվել է Լատվիայի խորհրդարանի կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minister for Culture». Ministry of Culture. Ministry of Culture of the Republic of Latvia. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Biography Ms Dace Melbarde, Latvia». General Conference 37th Session. United Nations Educational, Scientific and Cultural Organization. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյս Մելբարդե» հոդվածին։