Երգի ու պարի փառատոն (Լատվիա)
Երգի ու պարի փառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | Երգի և պարի բալթիական փառատոն |
Ենթաեսակ | choir festival? և dance festival? |
Երկիր | ![]() |
![]() |
Երգի ու պարի համալատվիական փառատոն (լատիշ․՝ Vispārējie latviešu Dziesmu un Deju svētki), մշակութային ավանդական միջոցառում Լատվիայում, ժողովրդական երգչախմբերի ու ազգային պարերի խմբերի փառատոն։
Փառատոնը կազմակերպվում է երեք-հինգ տարին մեկ Ռիգայում։ 1873 թվականից ի վեր այն կազմակերպվել է 25 անգամ։ Փառատոնին մասնակցում են մոտ 30.000 մարդ` երգչախմբերի, փողային նվագախմբերի, պարային խմբերի, ժողովրդական-ազգագրական խմբերի կազմում Լատվիայից և այլ երկրներից։
Միջոցառման շրջանակներում որոշվում են լավագույն կատարողները, պարգևատրվում են փառատոնի դափնեկիրները։
Երգի փառատոնն ընդգրկված է Լատվիայի մշակութային կանոնակարգում[1]։
Լիտվայում և Էստոնիայում անցկացվում են համանման փառատոներ` Երգի փառատոն Լիտվայում և Էստոնական երգի փառատոն Էստոնիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի սկզբին Լատվիայի որոշ քաղաքներում գերմանացիների օրինակով սկսել են երգչախմբեր և պարային խմբեր ձևավորել։ 1857 թվականին Տալլինում և 1861 թվականին Ռիգայում անկացվել են գերմանա-բալթյան երգչախմբերի մասշտաբային փառատոներ։ 1864 թվականին հոգևորական, գրականագետ Յուրիս Նեյկենսը, հետևելով բալթյան գերմանացիների օրինակին, Դիկլիում կազմակերպել է արական լատիշական երգչախմբերի փառատոն, որին մասնակցել է վեց երգչախումբ` 120 մասնակիցներով։ Դրան հետևել են համանման մի քանի միջոցառումներ, այդ թվում` Կուրզեմեում և Դոբելեում կազմակերպված տոնակատարությունները, որին մասնակցել է մոտ 400 մարդ[2]։
1873 թվականի ամռանը նորաստեղծ «Ռիգայի լատիշական միությունը» կազմակերպել է երգի համաբալթիական առաջին փառատոնը (լատիշ․՝ I Vispārīgie latviešu Dziedāšanas svētki), որին հաջորդել են երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերերոդ փառատոները։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ էստրադա, Մեժապարկ
Ռիգա, Լատվիա, 1955
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փառատոններ չեն կազմակերպվել։ Անկախ Լատվիայում կազմակերպվել են VI, VII, VIII և IX փառատոները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես փառատոներ չեն կազմակերպվել[2]։
Լատվիայի` ԽՍՀՄ-ին միանալուց հետո տոների կազմակերպումը վերսկսվել է։ 1948-1985 թվականներին կազմակերպվել է տասը փառատոն (X—XIX):
Խորհրդային Լատվիայի երգի առաջին երկու տոները (1948 և 1950 թվականներ) անց են կացվել Ռիգայի կենտրոնում` ներկայիս Էսպլանադա զբոսայգու տարածքում։ Բազամահազարանոց երգչախումբը տեղավորվել է հատուկ այդ տոնակատարության համար պատրաստված ժամանակավոր էստրադայում։
1955 թվականին կառուցվել է Ռիգայի մշակույթի ու հանգստի Մեժապարկ զբոսայգու Մեծ էստրադան, որը նախատեսված է եղել երգի փառատոների համար։ Ճարտարապետները եղել են Վ. Շնիտնիկովը և Գ. Իրբիտեն։ Էստրադան տեղավորում էր 10.000 երգիչ և 30.000 հանդիսատես ամֆիթատրոնում։
Խորհրդային շրջանում տոներն ունեցել են այլընտրանքային համարակալում և հաճախ համընկել են կոմունիստական տոնակատարություններին, օրինակ` 1970 թվականին այն նշվել է Լենինի ծննդյան հարյուրամյակի հետ, իսկ 1977 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի հետ։ 1960 թվականից սկսած` հիմնական փառատոնին զուգընթաց կազմակերպվել են նաև երգի ու պարի դպրոցական ու պատանեկան փառատոներ[2]։
Սկսած 1950 թվականից` արտասահմանում ևս, ուր լատիշական համայնքներ են եղել, կազմակերպվել են երգի ու պարի փառատոներ։ Այդպիսի տոնակատարություններ են կազմակերպվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Այս տոները կազմակերպվում են նաև ներկայումս` դառնալով լատիշական մշակույթի ինքնատիպ օրեր[3][4]։
Երգի ու պարի 20-րդ փառատոնը կայացել է 1990 թվականի ամռանը` Լատվիայի անկախության ձեռքբերումից քիչ անց։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի և պարի բալթիական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում[5]։
2013 թվականին անց է կացվել Երգի ու պարի 25-րդ փառատոնը, իսկ 2018 թվականին՝ 26-րդը, որը նվիրված է եղել Լատվիայի Հանրապետության 100-ամյակին[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dziesmu svētki(լատիշերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 571—573. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
- ↑ Реферат на сайте Латвийского университета
- ↑ Культурная жизнь латышей за границей, 1974
- ↑ Baltic song and dance celebrations (Estonia, Latvia, Lithuania). Inscribed in 2008 (3.COM) on the Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity (originally proclaimed in 2003).
- ↑ «Официальный сайт праздника». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dziesmu svētku mazā enciklopēdija. — Rīga: Musica Baltica, 2004. — 44 с. — ISBN 9984-588-30-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փառատոնին վերաբերող փաստաթղթեր Լատվիայի ազգային գրադարանի պորտալում
- Փառատոնին վերաբերող նյութեր Լատվիայի պետական պատմական արխիվի պորտալում Արխիվացված 2018-09-09 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգի ու պարի փառատոն (Լատվիա)» հոդվածին։ |