Դասականների ծառուղի
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Alley_of_Classics.jpg/200px-Alley_of_Classics.jpg)
Դասականների ծառուղի, քանդակների համալիր Քիշնև քաղաքի «Շտեֆան չել Մարե» զբոոսայգում։ Ծառուղու երկու կողմերով ողորկված կարմիր գրանիտե պատվանդաններին կանգնեցված են Մոլդովայի գրողների և հասարակական-քաղաքական գործիչների բրոնզե կիսանդրիներ։ Դասականների ծառուղին հատում է զբոսայգու կենտրոնը, որտեղ գրանիտե շարքում կանգնեցված է Ա.Ս.Պուշկինի բրոնզե կիսանդրին (1885)՝ քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի աշխատանքը։ Ծառուղին կառուցապատվել է 1958 թվականին և այդ ժամանակվանից դարձել է քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի հանգստի վայրը։ Սկզբում ծառուղին կազմված էր 12 կիսանդրիներից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, սկսեց լրացվել մոլդովական մշակույթի գործիչների և ռումինական պոետների և գրողների կիսանդրիներով, որոնց գործունեությունը չէր ողջունվում սովետական շրջանում։
Այս պահին Դասականների ծառուղում կանգնեցված է 25 կիսանդրի։
Կիսանդրի | Կանգնեցման ժամանակը | Քանդակագործ | Պատկեր |
---|---|---|---|
Վասիլե Ալեքսանդրի | 1957 | Լ.Ի.Դուբինովսկի | |
Թեոդոր Արգեզի | 1995 | Դմիտրի Վերդյանու | ![]() |
Գերոգե Ասակի | 1957 | Լ.Ի.Դուբինովսկի | ![]() |
Ջորջե Բակովիա | 2001 | Միլիցա Պետրուշկու | ![]() |
Լուչիան Բլագա | 1992 | Ալեքսանդր Պիկունով-Տիրցեու | ![]() |
Օկտավիան Գորա | 2000 | Կորնել Մեդրիա | ![]() |
Ակեքսանդրու Դոնիչ | 1957 | Ի.Լ.Կեպտենարու | ![]() |
Նիկոլայե Յորգա | 1990-е | Միխաիլ Եկոբիչ | |
Դիմիտրիե Կանտեմիր | 1957 | Ն. Գորենիշև | |
Միհայիլ Կոգըլնիչեանու | ![]() | ||
Ջորջե Սեբաստիանի Կոշբուկ | 1996 | Կոնստանտին Պոպովիչ | ![]() |
Ջորջե Կելինեսկու | 1997 | Սերգեյ Գանենկո | |
Իոն Կրյանգե | 1957 | Լև Ավերբուխ | |
Ալեքսեյ Մատեևիչ | 1990 | Դմիտրի Ռուսու-Սկվորցով | ![]() |
Նիկոլայ Սպաֆարի | 1957 | Լև Ազերբուխ | |
Կոստակե Նեգրուցի | 1957 | Լ.Ի.Դուբինովսկի և Ալեքսանդր Մայկո | |
Ալեկու Ռուսո | 1957 | Վ. Լարչենկո | ![]() |
Միխաիլ Սադովյանու | 1990-е | հեղինակների կոլեկտիվ | ![]() |
Կոնստանտին Ստամատի | 1957 | Լեոնիդ Ֆիտով | |
Կոնստանտին Ստերե | 1991 | Գ. Դուբրովին | ![]() |
Նիկիտա Ստենեսկու | 1990-е | հեղինակների կոլեկտիվ | ![]() |
Ալեքսանդրու Հաժդեու | 1957 | Վ. Կրակովյակ | ![]() |
Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու | 1957 | Յոսիֆ Կեպտենարու | ![]() |
Էլիդե Միրչա | 1997 | Վասիլի Գոլյա | ![]() |
Միխայ Էմինեսկու | 1957 | Լ. Դուբինովսկի | ![]() |
Գրիգորե Վիերու | 2010 | Ռոմի Ադամ | |
Ադրիան Պեունեսկու | 2011[1] | Ռոմի Ադամ |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники Молдавии. — Кишинёв, 1969. — С. 10.
- Исторические и культурные памятники Республики Молдова = Monumente de istorie şi cultură din Republica Moldova. — Кишинёв, 1994. — С. 83.
- Кишинёв. Энциклопедия = Chişinău, Enciclopedie. — Кишинёв, 1997. — С. 34.