Կոստակե Նեգրուցի
Կոստակե Նեգրուցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրիֆեշտի, Յասի շրջան, Մոլդովական իշխանություն |
Վախճանվել է | 1868[1][2][4][…] |
Վախճանի վայր | Յասի, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Leon Negruzzi? և Iacob Negruzzi? |
Ազգականներ | Ella Negruzzi? |
![]() |
Կոստակե Նեգրուցի (ռումիներեն՝ Constantin (Costache) Negruzzi, 1808[1][2][3][…], Տրիֆեշտի, Յասի շրջան, Մոլդովական իշխանություն - 1868[1][2][4][…], Յասի, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն), մոլդովական և ռումինական գրող։
Մինչև 1848 թվականի հեղափոխությունը հանդես է եկել ի պաշտպանություն դեմոկրատական վերափոխումների և ազգային մշակույթի։ 1838 թվականի «Վանդալիզմ» հոդվածի և 1844 թվականի «Տոդերիկե» վիպակի համար ենթարկվել է հալածանքների։ Հետագայում նրա հասարակական հայացքներում գերակշռել են պահպանողական միտումները։ Նեգրուցիի գրական առաջին փորձերը՝ «Իմ բեսարաբական զվարճանքները» վերաբերում են 1821—1823 թվականներին։ 1837 թվականին գրել է «Զոյե» և 1840 թվականին «Ձիարշավ» ռոմանտիկական վիպակները։ 1840 թվականին «Ալեքսանդրու Լեպուշնյանու» պատմական վիպակը մոլդովական և ռումինական ռեալիստական արձակի առաջին խոշոր ստեղծագործությունն է։ Նեգրուցին կատարել է նաև թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինի, Վիկտոր Հյուգոյի և այլ գրողների ստեղծագործություններից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 214)։ ![]() |
- 1808 ծնունդներ
- 1868 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մոլդովացի գրողներ
- Ռումինացի գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Ռումինացի լեզվաբաններ
- Ռումինացի բանաստեղծներ
- Ռումինացի թարգմանիչներ
- Ռումինացի դրամատուրգներ
- Ռումինացի լրագրողներ
- Մոլդովայի քաղաքական գործիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին