Ալեքսանդրու Հաժդեու
Ալեքսանդրու Հաժդեու ռումիներեն՝ Alexandru Hâjdău (Hasdeu) | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 30, 1811 |
| Ծննդավայր | Միզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | նոյեմբերի 9, 1872 (60 տարեկան) |
| Վախճանի վայր | Խոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | գրող |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
| Անդամակցություն | Ռումինական ակադեմիա |
| Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
| Զավակներ | Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու |
Ալեքսանդրու Թադեի Հաժդեու (Алекса́ндр Фадде́евич Хижде́у, նոյեմբերի 30, 1811, Միզյուրինցի, Շումի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1872, Խոտին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն), մոլդովացի գրող և գիտնական։ Գրել է ռուսերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Խարկովի, Լվովի և Մյունխենի համալսարանները։ Ռումինական ակադեմիայի անդամ (1866 թ.)։ Մոլդավական ֆոլկլորագիտության հիմնադիրը։ Հեղինակ է գրականագիտական հոդվածների («Բեսարաբական գրողներ, 1835 թ. են)։ Հաժդեուի բանաստեղծություններից աչքի է ընկնում «Մոլդավական սոնետներ» (1837 թ.) շարքը։ Գրել է «Դուկան» (1830 թ.) վիպակը և «Առնաուտի իշխանությունը» (1872 թ.) պատմական նովելը, որի հերոսներից շատերը հայեր են։ Նովելը պատմում է ժողովրդական ապստամբությանը հայերի մասնակցության, պարտությունից հետո 3 հազար հայ ընտանիքի Մոլդավիայից Տրանսիլվանիա գաղթելու (1672 թ.), այնտեղ հայաքաղաքներ և այլ կենտրոններ հիմնելու մասին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրու Հաժդեու» հոդվածին։ |
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Նոյեմբերի 9 մահեր
- 1872 մահեր
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Մոլդովացի գիտնականներ
- Մոլդովացի գրողներ
- Ռումինացի ակադեմիկոսներ
- Մոլդովացի պատմաբաններ