Գրիգորե Վիերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորե Վիերու
մոլդ.՝ Grigore Vieru
Ծնվել էփետրվարի 14, 1935(1935-02-14)[1][2][3]
ԾննդավայրՊերերիտա, Briceni District
Վախճանվել էհունվարի 18, 2009(2009-01-18)[3] (73 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
ԼեզուՄոլդովերեն, ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Մոլդովա
ԿրթությունԻոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան
Ստեղծագործական շրջան1957-2009
Ժանրերբանաստեղծություն, մանկական բանաստեղծություն
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա և Moldovan Writers' Union?
ԿուսակցությունՄոլդովայի ազգային ճակատ
Պարգևներ
 Grigore Vieru Վիքիպահեստում

Գրիգորե Վիերու (մոլդ.՝ Grigore Vieru, 14 փետրվարի, 1935, Պերերիտա, Խոտինի գավառ, Բեսարաբիա, Ռումինիայի թագավորություն - 18 հունվարի, 2009, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորե Վիերուն ծնվել է 1935 թվականի փետրվարի 14-ին Բեսարաբիայում՝ Խոտինի գավառի Պերերիտա գյուղում (ներկայում՝ Բրիչանիի շրջան Մոլդովայի Հանրապետություն)՝ Պավել և Եվդոկիա Վիերուների ընտանիքում։ Եղել է ընտանիքի միակ երեխան, որ կենդանի է մնացել։

Հայրենի գյուղի դպրոցում յոթերորդ դասարանն ավարտելուց հետո Գրիգորե Վիերուն կրթությունը շարունակել է Լիպկանի քաղաքի երկրորդ միջնակարգ դպրոցում։ Ուսանողական տարիներին՝ 1957 թվականին, տպագրվել է նրա առաջին գիրքը՝ «Alarmă» («Տագնապ»), որում ընդգրկված էին բանաստեղծություններ մանուկների համար։

1958 թվականին ավարտել է Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ու բանասիրության ֆակուլտետը։ Նույն թվականին որպես խմբագիր աշխատանքի է ընդունվել «Լենինյան կայծ» թերթում։

1959 թվականի հունիսի 8-ին Գրիգորե Վիերուն ամուսնացել է Ռաիսա Նակուի հետ։ 1960 թվականի հունիսի 16-ին ծնվել է նրանց որդին, ում անվանել են Թեոդոր։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խմբագիր՝ Գրիգորե Վիերուն աշխատել է «Մոլդովական գիրք» հրատարակչությունում, որտեղ լույս են տեսել նրա մանկական բանաստեղծությունների երկու ժողովածուները՝ «Făt-Frumos curcubelul» և «Bună ziua, fulgilor!»: 1963 թվականին հրատարակվում է մանկական բանաստեղծությունների «Mulţumim pentru pace» («Շնորհակալություն խաղաղության համար») ժողովածուն և բանաստեղծությունների, երգերի ու հեքիաթների «Făguraşi» ժողովածուն։

1965 թվականի հունիսի 19-ին ծնվում է Գրիգորե Վիերուի երկրորդ որդին՝ Քելինը։ 1967 թվականին բանաստեղծն արժանանում է Մոլդավիայի կոմերիտմիության Բորիս Գլավանի անվան մրցանակի։ 1968 թվականին լույս է տեսնում նրա ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուն՝ «Քո անունը» (ռուս.՝ «Имя твоё»), որ արժանանում է հանրապետության գրաքննադատների բարձր գնահատականին։

1973 թվականին Գրիգորե Վիերուն խորհրդային գրողների պատգամավորության կազմում այցելել է Ռումինիա, հանդիպել ռումինական «Secolul XX» («XX դար») թերթի խմբագիրների հետ։ Հետագայում լույս են տեսել «Մամա» (բանաստեղծություններ, 1975), նախադպրոցականների համար նախատեսված «Albinuţa» («Մեղու») (1980), «Fiindcă iubesc» («Որովհետև սիրում եմ», բանաստեղծություններ, 1979) գրքերը։

1984 թվականին «Մելոդիա» ընկերության «Դիսկոակումբ» շարքում հրատարակվեց Անատոլի Կիրիյակի՝ Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի ժողովածուն, որում ընդգրկված էին Սիլվիա Կիրիյակի, Սոֆիա Ռոտարուի, Շտեֆան Պետրակեի և Անաստասիա Լազարյուկի կատարումները։ Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգեր («Adio», «Amor», «Молодость-цветок», «Песня о моей жизни», «Нежная мелодия», «Романтика») կատարել է Սոֆիա Ռոտարուն[5]։

Գրիգորե Վիերուի բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել մոլդովացի կոմպոզիտորներ Զլատա Տկաչը, Յան Ռայբուրգը, Պյոտր Տեոդորովիչը, Դավիդ Գերշֆելդը, Ալեքսանդր Մուլյարը, Եվգենի Դոգան, Սոլոմոն Շապիրոն, Դմիտրի Գեորգիցեն, Պավել Ռիվիլիսը, Յուլիա Ցիբուլսկայան, Սեմյոն Լունգուլը, Մարկ Կոպիտմանը, Վասիլի Զագորսկին, Իոն Ալդյա-Տեոդորովիչը։

Բանաստեղծն ինքը գրեկ է երգերի երաժշտություն («Să creşti mare»), հրատարակվել են նրա երգերի «Poftim de intraţi» և «Cine crede» ժողովածուները։ Երաժշտություն է ստեղծվել նաև Գրիգորե Վիերուի այլ ստեղծագործությունների համար, դրանցից են՝ «Պավլիկ Մորոզով. ծիրանեգույն փողկապ» (Pavlik Morozov: Cravata lui cea purpurie…), «Գեղեցիկ Մոլդովա» (Moldovă frumoasă), «Մենք ապրում են կոլխոզում» (Noi vom trăi în comuna, երաժշտությունը՝ Զլատա Տկաչի), «Կարմիր Հոկտեմբեր» (Octombrie cel roşu, երաժշտությունը՝ Զլատա Տկաչի), «Մեր դրոշը» (Steagul nostru, երաժշտությունը՝ Վալերի Ռոտարուի), «Գնում են պիոներները» (Trec pionerii, երաժշտությունը՝ Պավել Ռիվիլիսի)[6]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջին Գրիգորե Վիերուն դարձել է Ռումինիայի ու Մոլդավիայի միավորման համար պայքարող շարժման ակտիվ գործիչներից մեկը։ 1989 թվականին ընտրվել է Մոլդովական ԽՍՀ ժողովրդական պատգամավոր։ Մասնակցել է Քիշնևում անցկացվող բազմաթիվ ցույցերի։

2001 թվականից հետո անցել է իշխող Կումինիստների կուսակցության ընդդիմության շարքերը[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 15-ի՝ լույս 16-ի գիշերը Գրիգորե Վիերուն ավտովթարի է ենթարկվել Յալովենի շրջանի Դենչեն գյուղից ոչ հեռու՝ Բեսարաբյասկա-Քիշնև ավտոճանապարհին. նա եղել է «Ժոկ» ազգային պարերի ազգային ակադեմիական անսամբլի տնօրենի տեղակալ Գեորգի Մունտյանուի վարած թեթև մարդատար մեքենայի ուղևորը։ Որպես վթարի պատճառներ Քիշնևի ոստիկանությանը նշել է արագության գերազանցումն ու վարորդի հոգնածությունը[8][9]։

Գրիգորե Վիերուն տեղափոխվել է Քիշնևի շտապօգնության հիվանդանոց, որտեղ մահացել է 2009 թվականի հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 1:20[10]։ 2009 թվականի հունվարի 20-ը Մոլդովայում հայտարարվել է սգո օր[11]։

Գրիգորե Վիերուն թաղվել է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը[12]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիշնևում Գրիգորե Վիերուի անվամբ կոչվել է պողոտա, իսկ Դասականների ծառուղում տեղադրվել է նրա կիսանդրին։ 2010 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծի կիսանդրին տեղադրվել է Ստրաշենիում։ Վիերուի հուշարձան է տեղադրված նաև Բուխարեստում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդավիայի կոմերիտմիության Բորիս Գլավանի անվան մրցանակ (1967)
  • Մոլդավիայի պետական մրցանակ (1978)
  • Հանս Քրիստիան Անդերսենի պատվավոր դիպլոմ (1988)
  • «Հերկուլես» մրցանակ գրականության բնագավառում (1991)
  • Մոլդովայի Հանրապետության ժողովրդական գրող (1992)
  • Լուչիան Բլագայի միջազգային մրցանակ պոեզիայի բնագավառում (1992)
  • Մոլդովայի հանրապետության գրողների միության հատուկ մրցանակ (1994)
  • մեդալ «Էմինեսկու։ Ծննդյան 150-ամյակին» (2000, Ռումինիա)
  • Իոն Կրյանգեի անվան մանկավարժական համալսարանի գիտությունների դոկտորի պատվավոր աստիճան (2005, Քիշնև)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виеру Григоре Павлович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://lex.justice.md/index.php?action=view&view=doc&lang=1&id=320944
  5. «София Ротару | фан клуб «ФОРТУНА»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  6. «Григоре Виеру и музыка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  7. Справка ИА REGNUM
  8. «Григоре Виеру был доставлен в реанимацию после ДТП» (ռուսերեն). Moldova Azi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. «Полиция восстановила картину дорожно-транспортного происшествия, в котором погиб поэт Григоре Виеру» (ռուսերեն). Moldova Azi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  10. 10,0 10,1 «Поэт Григоре Виеру ушел из жизни» (ռուսերեն). Moldova Azi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. «В Молдавии 20 января объявлен днем национального траура» (ռուսերեն). Радио "Свобода". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. «Памятник Григоре Виеру был открыт на могиле поэта» (ռուսերեն). Moldovenii. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորե Վիերու» հոդվածին։