Ալեկու Ռուսո
Ալեկու Ռուսո Alecu Russo | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 17, 1819[1] |
| Ծննդավայր | Քիշնև, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | փետրվարի 5, 1859[1] (39 տարեկան) |
| Վախճանի վայր | Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն |
| Գրական անուն | Terenţie Hora |
| Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, բանաստեղծ և ակնարկագիր |
| Լեզու | ռումիներեն |
| Քաղաքացիություն | |
Ալեկու Ռուսո (ռումիներեն՝ Alecu Russo, մարտի 17, 1819[1], Քիշնև, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1859[1], Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն), մոլդովացի և ռումինացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Շվեյցարիայում և Վիեննայում։ Վերադառնալով հայրենիք՝ հարել է դեմոկրատական շարժմանը, մասնակցել Մոլդավիայի, ապա նաև՝ Տրանսիլվանիայի 1848 թվականի հեղափոխական դեպքերին։ Մեզ չհասած «ժիկնիչերուլ Վադրե» (բեմ․ 1846) կատակերգությունում ծաղրվել են իրենց դարն ապրած բարքերն ու սովորույթները։ Ռուսոյի հիմնական ստեղծագործությունը «Ռումինիայի երգը» (1850) քնար ական-հրապարակախոսական պոեմն Է՝ նվիրված ժողովրդի դժվարին ճակատագրին ու նրա ազատասիրական ձգտումներին։ «Կեղծիքի ժայռը», «Սովեժա» և այլ ակնարկներում սուր քննադատության են ենթարկում ֆեոդալիզմի մնացուկները Մոլդավիայում։ «ժողովրդական պոեզիա» (1846), «Մոլդավական Էտյուդ» (1851), «Մտորումներ» (1855) հոդվածները հաստատում են այն միտքը, որ գրականությունը հասարակական կոչում ու նշանակություն ունի։ Ռուսոն եղել է ազգային բանահյուսության հավաքման նախաձեռնողներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեկու Ռուսո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 100)։ |
- Մարտի 17 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Քիշնև քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 1859 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռումինացի գրողներ
- Մոլդովացի գրողներ
- Գրաքննադատներ
- Ռումինացի բանաստեղծներ
- Ռումինացի դրամատուրգներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Ռումինացի արձակագիրներ
- Տուբերկուլոզից մահացածներ