Jump to content

Դայո Ուպամեկանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայո Ուպամեկանո
Dayot Upamecano
Ուպամեկանոն Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dayotchanculle Upamecano
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1998(1998-10-27)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Էվրո
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 5
Պատանեկան կարիերա
2004-2007 Ֆրանսիա Վիլանտե Անժե
2008-2009 Ֆրանսիա Դե Պրեյ
2009-2013 Ֆրանսիա Էվրյո
2013-2015 Ֆրանսիա Վալանսյեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ավստրիա Լիֆերինգ 16 (0)
2016-2017 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 17 (0)
2017-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 31 (1)
Ազգային հավաքական
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 3 (0)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 12 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 10 (1)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 23-ի, 2018

Դայո Ուպամեկանո (ֆր.՝ Dayot Upamecano, հոկտեմբերի 27, 1998(1998-10-27)[1][2], Էվրո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուպամեկանոն Վալանսյենի ակադեմիայի սան է։ 2015 թվականի հուլիսին տեղափոխվել է ավստրիական Ռեդ Բուլ Զալցբուրգ 2․2 միլիոն եվրոյի դիմաց[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Լիֆերինգի՝ Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆարմ ակումբի կազմում նշեց 2015 թվականի հուլիսի 31-ին՝ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[5]։ Լիֆերինգի կազմում Ուպամեկանոն անցկացրեց 16 հանդիպում։ 2016 թվականի մարտի 19-ին՝ Մատերսբուրգի դեմ խաղում ֆրանսիացին նշեց իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում։

ՌԲ Լայպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 13-ին Ուպամեկանոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[6]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Լայպցիգի կազմում նշեց փետրվարի 4-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում։ Իր առաջին գոլը գերմանական ակումբի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 9-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ Ուպամեկանոն մասնակցեց 2014 թվականի Էգեյան գավաթին և նվաճեց բրոնզե մեդալ[7][8]։ Նա մասնակցեց իր թիմի 4 խաղերից 3-ին և ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան։ Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Կիպրոսի դեմ խաղում։ Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքականների կազմում Ուպամեկանոն հաղթեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությունը՝ մասնակցելով իր թիմի բոլոր 6 խաղերին և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[9]։ Ֆրանսիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ԱՄՆ-ի դեմ խաղում[10]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 23-ի դրությամբ[11]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ 2015–16 Էրստե Լիգա 16 0 16 0
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2015–16 Ավստրիայի Բունդեսլիգա 2 0 0 0 0 0 2 0
2016–17 15 0 1 0 5 0 21 0
Ընդհանուր 17 0 1 0 5 0 0 0 23 0
ՌԲ Լայպցիգ 2016–17 Բունդեսլիգա 12 0 0 0 12 0
2017–18 19 1 2 0 7 0 22 0
Ընդհանուր 31 1 2 0 7 0 0 0 40 1
Կարիերայի ընդհանուր 64 1 3 0 12 0 0 0 79 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Մ17
  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն․ 2015

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն․ 2015․ խորհրդանշական հավաքական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - D. Upamecano - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  4. Mogan, Tony (2015 թ․ հուլիսի 11). «Manchester United target Dayot Upamecano signs for FC Red Bull Salzburg». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Liefering vs. St. Pölten - 31 July 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  6. «RB Leipzig sign Dayot Upamecano from Red Bull Salzburg | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  7. «Dayot Upamecano: Who is the Man Utd, Man City and Arsenal target?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «USA win 2014 Mercedes-Benz Aegean Cup - TFF». www.tff.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. uefa.com (2015 թ․ հունիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Match - France - Etats-Unis - FFF». Fédération Française de Football (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Dayot Upamecano». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայո Ուպամեկանո» հոդվածին։