Դամանհուր (մասրի՝ دمنهور, հին հունարեն՝ Ἑρμοῦ πόλις μικρά), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի Դելտայում, Բուհեյրա մուհաֆազի վարչական կենտրոնը։ 161 հզ. բնակչություն (1970)։ Երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային ուղիների հանգույց է, բամբակի և բրնձի մշակման կարևոր շրջանի կենտրոն։ Կան տեքստիլ, յուղի մշակման ձեռնարկություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 271)։