Դաբաղ
Դաբաղ | |
---|---|
Անկած կովի լորձաթաղանթ աֆազիաները | |
Տեսակ | խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն և վարակիչ հիվանդություն |
Պատճառ | foot-and-mouth disease virus? |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, թունավորում, Հոդացավ, միալգիա, Աֆթաներ և saliva secretion? |
Վարակ տարածող | խոշոր եղջերավոր կենդանիներ, Q4289565? և ընտանի խոզ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և անասնաբուժություն |
ՀՄԴ-9 | 078.4 |
ՀՄԴ-10 | B08.8 |
Foot-and-mouth disease Վիքիպահեստում |
Դաբաղ (Aphthae epizooticae), տավարի, խոզերի, այծերի, ոչխարների[1][2], ուղտերի, եղջերուների և այլ երկսմբակավոր կենդանիների[3][4]՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և երբեմն էլ մաշկի վրա յուրահատուկ բշտերի (աֆթաներ) առաջացմամբ։ Հայտնի են նաև ոզնիների և փղերի վարակման դեպքեր[5][6]։
Հիվանդության հարուցիչը քամվող վիրուս է։ Հիվանդության հարուցիչը պիկորնավիրուս է Aphthovirus ցեղից։ Վարակը տեղի է ունենում, երբ վիրուսը թափանցում է թիրախ բջիջ։ Բջիջից հետագայում դուրս են գալիս վիրուսի հազարավոր օրինակներ, որոնք թափանցում են հիվանդ կենդանու արյան մեջ։ Վիրուսը ունի գենետիկորեն շատ փոփոխական է[7], որը սահմանափակում է պատվաստման արդյունավետությունը։
Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։ Վիրուսը ունի 7 սերոտիպներ[8], որոնցից A, C, O, Ասիա 1-ը և SAT3 առանձին ճյուղեր, SAT 1 և SAT 2-ի էվոլյուցիան դեռ անհայտ է[9]։
Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-12 օր է[10][11]։
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիայի հիմնական աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են, որոնք վարակվում են հիվանդների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով[5]։ Հիվանդության առաջին փուլում կենդանու բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա առաջանում են առաջնային աֆթաներ, որով էլ վերջանում է ավելի դիմացկուն կենդանիների դաբաղի զարգացումը։ Սակայն ավելի հաճախ վիրուսը արյան միջով տարածվում է օրգանիզմում, և հիվանդության երկրորդ փուլում լորձաթաղանթի ու մաշկի վրա ձևավորվում են երկրորդային աֆթաներ։ Մատղաշների դաբաղը ընթանում է առանց աֆթաների, սուր սեպտիցեմիայի ձևով։ Դաբաղի ժամանակ բարձրանում է օրգանիզմի ջերմաստիճանը, մեծանում են աֆթաները, միաձուլվում և լցվում՝ սկզբում պարզ, իսկ ապա պղտոր շճային հեղուկով։ Նկատվում է առատ թքահոսություն, երբեմն՝ լուծ, սիրտանոթային համակարգի խանգարումներ։ Խոզերը, այծերը և ոչխարները հիվանդանում են կճղակային ձևով (կենդանիները կաղում են)։ Անկումները կարող են հասնել մինչև 2%, իսկ չարորակ ընթացքի դեպքում՝ մինչև 50%։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը՝ ախտահարված հատվածների լվացում ախտահանիչ լուծույթներով, խոցերի բուժում օծանելիքով։ Կճղակները մաքրում և լվանում են պղնձարջասպի լուծույթով, քսում փայտի ձյութ։ Կանխարգելիչ միջոցառումները՝ անապահով տնտեսությունների նկատմամբ սահմանվում է կարանտին։ Համաճարակի օջախը ցանկապատում են, ամեն օր ախտահանում, կենդանիներին պահում մսուրային պայմաններում։ Հիվանդ կենդանիներին բուժում են, պայմանական առողջներին՝ իմունացնում համապատասխան պատվաստով։ Իմունացվում են նաև դաբաղի վտանգին ենթակա տնտեսությունների կենդանիները։ Կարանտինային սահմանափակումները վերացվում են արձանագրված վերջին հիվանդի առողջացումից 21 օր հետո եզրափակիչ ախտահանմամբ հանդերձ։ Վակցինացված կենդանիների սպանդը թույլատրվում է 21 օր անց։
Մարդկանց դաբաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց դաբաղ, մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաղիքային ուղիների խանգարումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Infection dynamics of foot-and-mouth disease virus in pigs using two novel simulated-natural inoculation methods». Research in Veterinary Science. 96: 396–405. doi:10.1016/j.rvsc.2014.01.009.
- ↑ «PLOS ONE». plosone.org.
- ↑ Arzt, J.; Juleff, N.; Zhang, Z.; Rodriguez, L. L. (2011). «The Pathogenesis of Foot-and-Mouth Disease I: Viral Pathways in Cattle». Transboundary and Emerging Diseases. 58 (4): 291. doi:10.1111/j.1865-1682.2011.01204.x.
- ↑ Arzt, J.; Baxt, B.; Grubman, M. J.; Jackson, T.; Juleff, N.; Rhyan, J.; Rieder, E.; Waters, R.; Rodriguez, L. L. (2011). «The Pathogenesis of Foot-and-Mouth Disease II: Viral Pathways in Swine, Small Ruminants, and Wildlife; Myotropism, Chronic Syndromes, and Molecular Virus-Host Interactions». Transboundary and Emerging Diseases. 58 (4): 305. doi:10.1111/j.1865-1682.2011.01236.x.
- ↑ 5,0 5,1 «Canadian Food Inspection Agency - Animal Products - Foot-and-Mouth Disease Hazard Specific Plan». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ McLauchlan, J. D.; Henderson, W. M. (1947). «The Occurrence of Foot-and-Mouth Disease in the Hedgehog under Natural Conditions». The Journal of Hygiene. 45 (4): 474–479. doi:10.1017/s0022172400014194.
- ↑ Martinez-Salas E, Saiz M, Sobrino F (2008). «Foot-and-Mouth Disease Virus». Animal Viruses: Molecular Biology. Caister Academic Press. էջեր 1–38. ISBN 978-1-904455-22-6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Foot and Mouth Virus Information». Copus.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Yoon SH, Park W, King DP, Kim H (2011) Phylogenomics and molecular evolution of foot-and-mouth disease virus. Mol Cells
- ↑ J. Arzt. «The Early Pathogenesis of Foot-and-Mouth Disease in Cattle After Aerosol Inoculation». sagepub.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Foot-and-Mouth Symptom Guide». Farmers Weekly. 2007 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 259)։ |