Փոփոխականություն (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Փոփոխականություն (կենսաբանությունում), կարգաբանորեն ազգակից օրգանիզմների և դրանց խմբերի հատկանիշների ու հատկությունների բազմազանությունը։ Փոփոխականությունը հատուկ է կենդանի օրգանիզմներին, որի պատճառով բնության մեջ չկան բոլոր հատկանիշներով նման անհատներ։ «Փոփոխականություն» տերմինն օգտագործվում է նաև արտաքին ներգործություններին մորֆո–ֆիզիոլոգիական փոփոխություններով պատասխանելու օրգանիզմների ունակությունը նշելու և էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների փոխակերպումները բնութագրելու համար։ Տարբերում են ժառանգական կաղամբի աճման ձևերի ժառանգական և ոչ ժառանգական (պարատիպային), անհատական և խմբային, որակական և քանակական, ինքնուրույն և կոռելյատիվ (հարաբերակցական), նպատակադրված և ոչ նպատակադրված (ըստ Չ․ Դարվինի՝ որոշակի և անորոշ), հարմարվողական (ադապտիվ) և ոչ հարմարվողական փոփոխականությունյան ձևեր։ ժառանգական փոփոխականությունը պայմանավորված է տարբեր մուտացիաներ (մուտացիոն փոփոխականություն) և խաչասերումների ժամանակ գեների վերահամակցումների (համակցված փոփոխականություն) առաջացմամբ։ ժառանգական փոփոխականությունյան վրա է հիմնված անհատական տարբերությունների ողջ բազմազանությունը, այն ընդգրկում է ինքնուրույն, կոռելյատիվ, հարմարվողական և ոչ հարմարվողական փոփոխականությունները։ Ոչ ժառանգական փոփոխականությունը ընդգրկում է այն փոփոխությունները, որոնք առաջանում են արտաքին գործոնների (սնուցում, ջերմաստիճան, լույս, խոնավություն և այլն) ներգործությունից։ Ոչ ժառանգական հատկանիշները չեն փոխանցվում ժառանգաբար և հաջորդ սհրունդներում զարգանում են միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում (մոդիֆիկացիոն փոփոխականություն)։ Սակայն ղուտ ոչ ժառանգական հատկանիշներ և հատկություններ չկան, քանի որ դրանք արտաքին միջավայրի ազդեցություններին պատասխանելու օրգանիզմների ժառանգականորեն պայմանավորված ունակության արտացոլումն են։ Ուստի, ժառանգական և ոչ ժառանգական փոփոխականություները սերտորեն կապված են միմյանց հետ։ Ուսումնասիրում են ինչպես առանձին անհատների (անհատական փոփոխականություն), այնպես էլ անհատների խմբերի (խմբային փոփոխականություն) փոփոխականություններ։ Աշխարհագրական փոփոխականությունը բնական պայմաններում արդյունք է մեկուսացման, բնական ընտրության և էվոլյուցիայի այլ գործոնների ազդեցության, որը տեսակի պատմական ձևավորման պրոցեսում հանգեցնում է անհատների ելակետային խմբի բաժանմանը երկու և ավելր խմբերի։ Որոշ դեպքերում տեսակի սահմանում անհատների խմբերի տարբերությունները պայմանավորված են մոդիֆիկացիոն փոփոխականությամբ։ «Սեզոնային» փոփոխականություննները սերունդների զարգացման վրա կլիմայական պայմանների ազդեցության արդյունք է։ Օրինակ, տարեկան երկու սերունդ տվող որոշ միջատների և խոտաբույսերի գարնանային ու աշնանային պոպուլյացիաները տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Էկոլոգիական փոփոխականություննները տարբեր վայրերում աճող կամ ապրող նույն տեսակի անհատների միջև եղած տարբերություններն են (հաճախ կոչվում են Էկոտիպեր)։ Կոռելյատիվ փոփոխականությունները տարբեր հատկանիշների և հատկությունների փոխադարձ կապված փոփոխությունն է, օրինակ, կապը հասակի և զանգվածի (դրական կոռելյացիա), բջիջների մեծության և բաժանման արագության (բացասական կոռելյացիա) միջև։ Կոռելյատիվ փոփոխականության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի հնէաբանանության, մարդաբանության, սելեկցիայի և բժշկագիտության համար։ Կենդանի օրգանիզմների ժառանգականությունը և փոփոխականությունը սերտ կապված են միմյանց հետ։ Գենոտիպի ոչ կայունությունը պայմանավորվում է գենոտիպային փոփոխականության ամբողջությամբ, իսկ ոչ ժառանգական փոփոխականությունը արդյունք է գենոտիպի սոսկ համեմատական կայունության։ ժառանգական փոփոխականությունը կարելի է խթանել մուտագեն գործոններով (ճառագայթում, ջերմաստիճան, քիմիական նյութեր), համակցված փոփոխականությունը կարելի է վերահսկել արհեստական ընտրության միջոցով։ Ոչ ժառանգական փոփոխականության վրա կարելի է ներգործել փոփոխելով արտաքին միջավայրի պայմանները (սնուցում, խոնավություն և այլն)։ փոփոխականության ձևերի և կատեգորիաների ճիշտ պատկերացումը կարևոր է էվոլյուցիոն սխեմաների և տեսությունների ստեղծման, բույսերի և կենդանիների սելեկցիայի, բժշկական աշխարհագրության և պոպուլյացիոն մարդաբանության ուսումնասիրության համար։ Փոփոխականության ուսումնասիրություններում հիմնականում կիրառվում են համեմատանկարագրական և կենսաչափական մեթոդները։ Հետազոտությունների հիմնական օբյեկտներն են միկրոօրգանիզմները, որոնք բարձր փոփոխականության և արագ բազմացման շնորհիվ հնարավոր են դարձնում փոփոխականության բազմակողմանի ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 369 CC-BY-SA-icon-80x15.png