Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն
Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն | |
---|---|
Գրիգոր Ամիրյանի բնակելի տունը | |
Տեսակ | կառույց |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Երևան |
Շինության ձև | Պատմամշակութային հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջերին՝ 1870-ական թթ։ Պատկանել է մեծահարուստ առևտրական Գրիգոր Ամիրյանին[1]։ Նրան է պատկանել նաև Աբովյան 10 հասցեում գտնվող շենքը, որտեղ այժմ գտնվում է Երկրաբանության պետական թանգարանը։
1884-1888 և 1898-1907 թթ. այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային դուման և վարչությունը, որը 1907 թ. տեղափոխվեց Տեր-Ղուկասովսկու փողոցում կառուցված շենք (գտնվել է «Կոնգրես» հյուրանոցի տեղում, քանդվել է 1999-2000 թվականներին)։
1910-1911 թթ. ծառայել է որպես ակնաբուժարան։
1911-1915 թթ. շենքում է եղել բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի մասնավոր բուժարանը։
Շենքի վրա կա է հուշաքար, համաձայն որի 1928 թ. այդ շենքում է իջևանել ռուս բանաստեղծ Մաքսիմ Գորկին։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցված է բարեկեցության ժամանակաշրջանի (Belle Époque) ոճով։
Վարպետ Օնիկի լուսանկարչատունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբովյան փողոցում գտնվող այս շենքում է գործել Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը։ Դրա պատմությունը սկսվում է դեռևս 1927 թ., երբ ծագումով վանեցի Գաբրիել Խանոյանը գաղթում է Երևան։ Որոշ ժամանակ անց նա մեկնում է Կիսլովոդսկ՝ ուսանելու լուսանկարչական արվեստ։
1917 թ. վերադառնում է Հայաստան և 1922 թ. Աստաֆյան 22 հասցեում բացում իր լուսանկարչատունը։
Օնիկ Հարությունյանը սկսում է ուսանել քեռու՝ Գաբրիել Խանոյանի մոտ և շուտով սկսում է օգնել նրան։
Օնիկ Հովհաննիսյանը կամ, ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, վարպետ Օնիկը 55 տարի զբաղվել է լուսանկորչությամբ և ստեղծել բազմաթիվ լուսանկարներ։ Լուսանկարել է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Բաղրամյանը և այլք։
Այսօր վարպետ Օնիկի լուսանկարչատունն աշխատեցնում է նրա տղան՝ Արմեն Խանոյանը։
2009 թ. Երևանի քաղաքապետարանը հայտարարեց տենդեր։ Շահող ընկերությունը որոշեց չքանդել շենքը և տարածք հատկացրեց լուսանկարչատանը։
2010 թ. լուսանկարչատունը տեղափոխվեց Պուշկինի փողոցի նորակառույց շենքերից մեկում։
2011 թվականից այստեղ է գործում «Դալան» պատկերասրահը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում — Անի Բլոգ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբովյան 10 հասցեի իրական տերերը
- Ֆոտոկամարի ուրվականը
- Երևանի պատմությունը՝ ամենահին լուսանկարչատանը
- Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում
- «Այլ Երևան» նախագիծ
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.10 |