Գաբրիել Խանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Խանոյան
Դիմանկար
Ծնվել է1898
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1982
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ
 Gabriel Khanoyan Վիքիպահեստում

Գաբրիել Հովհաննեսի Խանոյան (1898, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Խանոյանը ծնվել է 1898 թվականին Վանում։ Սովորել է Վարագա վանքին կից դպրոցում։ Մինչև 1915 թվականն ապրել է Վանի Այգեստան թաղամասում։ 1915 թվականին մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը[1]։

«Այս բակում 1934-1974 թթ. աշխատել է լուսանկարիչ, արվեստագետ, թատերական փաստավավերագիր Գաբրիել Խանոյանը»

Խանոյանների ընտանիքը գաղթել է Ռուսաստան, որտեղ Գաբրիելը մասնագիտացել է լուսանկարչության մեջ, աշակերտել լուսանկարիչ Բրաուդին։ 1934 թվականին Խանոյանների ընտանիքը հաստատվել է Երևանում։ 1937 թվականին Սպայի տանը բացվել է Խանոյանի լուսանկարչատունը[2][3][4], որի ֆոտոշարքերը համալրել են հայ մշակույթի ականավոր գործիչների դիմանկարները՝ Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Դավիթ Մալյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի։ Խանոյանն աշխատել է թատրոնում, եղել է նաև վավերագրական լուսանկարիչ[1]։

Խանոյանի ստեղծած լուսանկարներն ունեն պատմական նշանակություն, քանի որ ներկայացնում են 1930-1970-ական թվականների Խորհրդային Հայաստանի կյանքին առնչվող կարևորագույն դեպքեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Khanoyan, Gabriel | Armenian Photography Foundation». lusadaran.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Երևանի պատմությունը` ամենահին լուսանկարչատանը».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]