Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն
![]() Գրիգոր Ամիրյանի բնակելի տունը | |
Գտնվում է | Երևան, Աբովյան փողոց 12 |
Կառուցվել է | 1870 |
Շինության ձևը | Պատմամշակութային հուշարձան |
Ներկա վիճակը | Կանգուն |
Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջերին՝ 1870-ական թթ։ Պատկանել է մեծահարուստ առևտրական Գրիգոր Ամիրյանին[1]։ Նրան է պատկանել նաև Աբովյան 10 հասցեում գտնվող շենքը, որտեղ այժմ գտնվում է Երկրաբանության պետական թանգարանը։
1884-1888 և 1898-1907 թթ. այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային դուման և վարչությունը, որը 1907 թ. տեղափոխվեց Տեր-Ղուկասովսկու փողոցում կառուցված շենք (գտնվել է «Կոնգրես» հյուրանոցի տեղում, քանդվել է 1999-2000 թվականներին)։
1910-1911 թթ. ծառայել է որպես ակնաբուժարան։
1911-1915 թթ. շենքում է եղել բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի մասնավոր բուժարանը։
Շենքի վրա կա է հուշաքար, համաձայն որի 1928 թ. այդ շենքում է իջևանել ռուս բանաստեղծ Մաքսիմ Գորկին։
Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցված է բարեկեցության ժամանակաշրջանի (Belle Époque) ոճով։
Վարպետ Օնիկի լուսանկարչատունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբովյան փողոցում գտնվող այս շենքում է գործել Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը։ Դրա պատմությունը սկսվում է դեռևս 1927 թ., երբ ծագումով վանեցի Գաբրիել Խանոյանը գաղթում է Երևան։ Որոշ ժամանակ անց նա մեկնում է Կիսլովոդսկ՝ ուսանելու լուսանկարչական արվեստ։
1917 թ. վերադառնում է Հայաստան և 1922 թ. Աստաֆյան 22 հասցեում բացում իր լուսանկարչատունը։
Օնիկ Հարությունյանը սկսում է ուսանել քեռու՝ Գաբրիել Խանոյանի մոտ և շուտով սկսում է օգնել նրան։
Օնիկ Հովհաննիսյանը կամ, ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, վարպետ Օնիկը 55 տարի զբաղվել է լուսանկորչությամբ և ստեղծել բազմաթիվ լուսանկարներ։ Լուսանկարել է այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Բաղրամյանը և այլք։
Այսօր վարպետ Օնիկի լուսանկարչատունն աշխատեցնում է նրա տղան՝ Արմեն Խանոյանը։
2009 թ. Երևանի քաղաքապետարանը հայտարարեց տենդեր։ Շահող ընկերությունը որոշեց չքանդել շենքը և տարածք հատկացրեց լուսանկարչատանը։
2010 թ. լուսանկարչատունը տեղափոխվեց Պուշկինի փողոցի նորակառույց շենքերից մեկում։
2011 թվականից այստեղ է գործում «Դալան» պատկերասրահը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում — Անի Բլոգ» (հայերեն)։ Վերցված է 2022-04-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆոտոկամարի ուրվականը Archived 2014-12-25 at the Wayback Machine.
- Երեւանի պատմությունը` ամենահին լուսանկարչատանը
- Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում
- «Այլ Երևան» նախագիծ
- Շրջայց Երևանով:Հին Աբովյան փողոց` Պուշկինի փողոցից Թումանյան փողոց
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.10 |