Գրեթե Վայթց
Գրեթե Վայթց | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Grete Andersen |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և ուսուցչուհի |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 1, 1953[1][2][3] |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա[4] |
Մահվան ամսաթիվ՝ | ապրիլի 19, 2011[5][1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր՝ | Օսլո, Նորվեգիա[4] |
Ակումբ՝ | SK Vidar? |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Քաշ՝ | 53 կիլոգրամ |
Գրեթե Վայթց (նորվ.՝ Grete Waitz, ծննդյան անունը՝ Անդերսեն, հոկտեմբերի 1, 1953[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] - ապրիլի 19, 2011[5][1][2], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի մարաթոնի վազորդ և աշխարհի նախկին ռեկորդակիր։ 1979 թվականին Վայթցը պատմության մեջ առաջին կինն է դարձել, ով երկուսուկես ժամվա ընթացքում անցել է մարաթոնը։ 1978-1988 թթ. նվաճել է 9 նյույորքյան մարաթոն։ 1984 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի և Հելսինկիի 1983 թվականի աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալի, 1983 և 1986 թվականներին՝ Լոնդոնի մարաթոնի հաղթող։ Վայթցը նաև Աշխարհի դահուկավազքի առաջնության հնգակի հաղթող է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե Անդերսենը ծնվել է 1953 թվականին Օսլոյում[9]։ Վայթցը տաղանդավոր երիտասարդ վազորդ էր, բայց ծնողները լրջորեն չէին ընդունում նրա պոտենցիալ մասնագիտությունը։ Այնուամենայնիվ, Վայթցը մասնակցեց Մյունխենի 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի 1500 մետր մրցավազքին, և մարզական կարիերան առաջ տանելու համար սովորեց ուսուցիչների քոլեջում։
- Ամուսին՝ Ջեք
- Եղբայրներ՝ Յան և Առիլդ[10]
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկության տարիներին Վայթցը Նորվեգիայի ազգային պատանեկան 400 և 800 մետր վազքում նվաճել է պատանեկան կոչումներ։ 17 տարեկանում նա Եվրոպայի պատանեկան ռեկորդ է սահմանել 1500 մ համար 4:17 ժամանակով և 1974 թվականին և այս միջոցառման ժամանակ Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 1975 թվականին Վայթցը Օսլոյում նվաճել է 3000 մետր աշխարհի ռեկորդը՝ վազելով 8։ 46.6: Օսլոյում մեկ տարի անց նա իջեցրեց այդ ռեկորդը 8։ 45.4, այնուհետև 1977 թվականին նա տարածության համար արժանացել է ոսկե մեդալի Դյուսելդորֆում անցկացվող ԱՖՄՄ Աշխարհի գավաթի հանդիպման աթլետիկայի մրցաշարում` 8։ 43.50 լավագույն անձնական ցուցանիշով։ Երկու տարի անց Մոնրեալում արժանացել է արծաթե մեդալի, ինչպես նաև Օսլոյում՝ սահմանելով իր լավագույն անձնական ցուցանիշը՝ 8: 31.75: 1978 թվականին Պրահայում 1500 մետր վազքում սահմանել է իր կարիերայի 4։ 00.55 լավագույն ցուցանիշը, որը դեռևս համարվում է Նորվեգիայի ազգային ռեկորդ։ Նրա վերջին մրցավազքը 1982 թվականի հունիսին Օսլոյում 5000 մետր հաղթանակ էր, որի ժամանակ սահմանել է 15։ 08.80-ը՝ աշխարհի ռեկորդից հետ մնալով կես վայրկյան։
Անձնական լավագույն ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1500 մետր - 4:00.55 - Պրահա - 03/09/1978 թ.
- Մեկ մղոն - 4:26.90 - Գեյթսհեդ - 09/07/1978 թ.
- 3000 մետր - 8:31.75 - Օսլո (Բիսլեթ) - 17/07/1979 թ.
- 15 կմ - 47:52 - Տամպա, Ֆինլանդիա - 11/02/1984 թ.
- Մարաթոն - 2:24:54 - Լոնդոն - 20/04/1986 թ.[11]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայթցը մահացել է քաղցկեղից 2011 թվականի ապրիլի 9-ին[12]։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Վայթցը կհուղարկավորվի պետական միջոցներով՝ դառնալով Նորվեգիայի պատմության մեջ 6-րդ կինը, ով արժանացել է այդ պատվին[13]։ Սա համարժեք է պետական հուղարկավորությանը, թեև ընտանիքի հորդորով արարողությունը փակ է եղել[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 World Athletics database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118863487 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Marathon Great Grete Waitz Passes Away — 2011.
- ↑ 6,0 6,1 Tidligere vinnere — Norwegian Union of Sport Journalists.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
- ↑ 8,0 8,1 Utnevnelser til St. Olavs Orden — 2008.
- ↑ Robbins, Liz; Weber, Bruce (April 19, 2011), «Grete Waitz, Marathon Champion, Dies at 57», The New York Times
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ IAFF athletes http://www.iaaf.org/athletes/biographies/letter=w/athcode=63544/index.html
- ↑ Langset, Kristine Grue; Torgersen, Hans O.; Dragland, Lene Li (2011 թ․ ապրիլի 19). «Grete Waitz er død» (Norwegian). Aftenposten. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Grete Waitz får begravelse på statens regning» (Norwegian). Verdens Gang. 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Berglund, Nina (2011 թ․ ապրիլի 21). «Grete Waitz to receive state funeral». Views and News from Norway. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography of Grete Waitz
- Grete Waitz reflects on her, & Fred Lebow's, last NYC Marathon Արխիվացված 2010-10-21 Wayback Machine
- Google Doodle tribute to Grete Waitz
Ռեկորդներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Լյուդմիլա Բրագինա |
Կանանց 3000 մետր ռեկորդային առաջընթաց 24 June 1975 – օգոստոսի 7 1976 |
Հաջորդող՝ Լյուդմիլա Բրագինա |
Նախորդող՝ Քրիստա Վալենսեկ |
Մարաթոնի աշխարհի ռեկորդ հոկտեմբեր 22 1978 – ապրիլ 18 1983 |
Հաջորդող՝ Ջոն Բենուա |
Նախորդող՝ Ջոն Բենուա |
Կիսամարթոն մայիսի 15 1982 – սեպտեմբեր 18 1983 |
Հաջորդող՝ Ջոն Բենուա |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող՝ Լյուդմիլա Բրագինա |
Կանանց 3000 մ տարվա լավագույն կատարում 1975 1977–1979 |
Հաջորդող՝ Լյուդմիլա Բրագինա |
Նախորդող՝ Ինգրիդ Կրիստիանսեն |
Մարաթոնի տարեկան աղյուսակ 1986 |
Հաջորդող՝ Ինգրիդ Կրիստիանսեն |