Գրեթե Վայթց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեթե Վայթց
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Grete Andersen
Մասնագիտացում՝թեթևատլետ և ուսուցչուհի
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3]
Ծննդավայր՝Օսլո, Նորվեգիա[4]
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2] (57 տարեկան)
Մահվան վայր՝Օսլո, Նորվեգիա[4]
Ակումբ՝SK Vidar?
172 սանտիմետր
Քաշ՝53 կիլոգրամ

Գրեթե Վայթց (նորվ.՝ Grete Waitz, ծննդյան անունը՝ Անդերսեն, հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] - ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի մարաթոնի վազորդ և աշխարհի նախկին ռեկորդակիր։ 1979 թվականին Վայթցը պատմության մեջ առաջին կինն է դարձել, ով երկուսուկես ժամվա ընթացքում անցել է մարաթոնը։ 1978-1988 թթ. նվաճել է 9 նյույորքյան մարաթոն։ 1984 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի և Հելսինկիի 1983 թվականի աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալի, 1983 և 1986 թվականներին՝ Լոնդոնի մարաթոնի հաղթող։ Վայթցը նաև Աշխարհի դահուկավազքի առաջնության հնգակի հաղթող է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե Անդերսենը ծնվել է 1953 թվականին Օսլոյում[9]։ Վայթցը տաղանդավոր երիտասարդ վազորդ էր, բայց ծնողները լրջորեն չէին ընդունում նրա պոտենցիալ մասնագիտությունը։ Այնուամենայնիվ, Վայթցը մասնակցեց Մյունխենի 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի 1500 մետր մրցավազքին, և մարզական կարիերան առաջ տանելու համար սովորեց ուսուցիչների քոլեջում։

  • Ամուսին՝ Ջեք
  • Եղբայրներ՝ Յան և Առիլդ[10]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին Վայթցը Նորվեգիայի ազգային պատանեկան 400 և 800 մետր վազքում նվաճել է պատանեկան կոչումներ։ 17 տարեկանում նա Եվրոպայի պատանեկան ռեկորդ է սահմանել 1500 մ համար 4:17 ժամանակով և 1974 թվականին և այս միջոցառման ժամանակ Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 1975 թվականին Վայթցը Օսլոյում նվաճել է 3000 մետր աշխարհի ռեկորդը՝ վազելով 8։ 46.6: Օսլոյում մեկ տարի անց նա իջեցրեց այդ ռեկորդը 8։ 45.4, այնուհետև 1977 թվականին նա տարածության համար արժանացել է ոսկե մեդալի Դյուսելդորֆում անցկացվող ԱՖՄՄ Աշխարհի գավաթի հանդիպման աթլետիկայի մրցաշարում` 8։ 43.50 լավագույն անձնական ցուցանիշով։ Երկու տարի անց Մոնրեալում արժանացել է արծաթե մեդալի, ինչպես նաև Օսլոյում՝ սահմանելով իր լավագույն անձնական ցուցանիշը՝ 8: 31.75: 1978 թվականին Պրահայում 1500 մետր վազքում սահմանել է իր կարիերայի 4։ 00.55 լավագույն ցուցանիշը, որը դեռևս համարվում է Նորվեգիայի ազգային ռեկորդ։ Նրա վերջին մրցավազքը 1982 թվականի հունիսին Օսլոյում 5000 մետր հաղթանակ էր, որի ժամանակ սահմանել է 15։ 08.80-ը՝ աշխարհի ռեկորդից հետ մնալով կես վայրկյան։

Անձնական լավագույն ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1500 մետր - 4:00.55 - Պրահա - 03/09/1978 թ.
  • Մեկ մղոն - 4:26.90 - Գեյթսհեդ - 09/07/1978 թ.
  • 3000 մետր - 8:31.75 - Օսլո (Բիսլեթ) - 17/07/1979 թ.
  • 15 կմ - 47:52 - Տամպա, Ֆինլանդիա - 11/02/1984 թ.
  • Մարաթոն - 2:24:54 - Լոնդոն - 20/04/1986 թ.[11]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայթցը մահացել է քաղցկեղից 2011 թվականի ապրիլի 9-ին[12]։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Վայթցը կհուղարկավորվի պետական միջոցներով՝ դառնալով Նորվեգիայի պատմության մեջ 6-րդ կինը, ով արժանացել է այդ պատվին[13]։ Սա համարժեք է պետական հուղարկավորությանը, թեև ընտանիքի հորդորով արարողությունը փակ է եղել[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118863487 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Marathon Great Grete Waitz Passes Away — 2011.
  6. 6,0 6,1 Tidligere vinnereNorwegian Union of Sport Journalists.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  8. 8,0 8,1 Utnevnelser til St. Olavs Orden — 2008.
  9. Robbins, Liz; Weber, Bruce (April 19, 2011), «Grete Waitz, Marathon Champion, Dies at 57», The New York Times
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. IAFF athletes http://www.iaaf.org/athletes/biographies/letter=w/athcode=63544/index.html
  12. Langset, Kristine Grue; Torgersen, Hans O.; Dragland, Lene Li (2011 թ․ ապրիլի 19). «Grete Waitz er død» (Norwegian). Aftenposten. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Grete Waitz får begravelse på statens regning» (Norwegian). Verdens Gang. 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Berglund, Nina (2011 թ․ ապրիլի 21). «Grete Waitz to receive state funeral». Views and News from Norway. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Կանանց 3000 մետր ռեկորդային առաջընթաց
24 June 1975 – օգոստոսի 7 1976
Հաջորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Նախորդող՝
Քրիստա Վալենսեկ
Մարաթոնի աշխարհի ռեկորդ
հոկտեմբեր 22 1978 – ապրիլ 18 1983
Հաջորդող՝
Ջոն Բենուա
Նախորդող՝
Ջոն Բենուա
Կիսամարթոն
մայիսի 15 1982 – սեպտեմբեր 18 1983
Հաջորդող՝
Ջոն Բենուա
Սպորտային ձեռքբերումներ

Կաղապար:Մարաթոնյան հաղթանակի հաջորդականություն

Նախորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Կանանց 3000 մ տարվա լավագույն կատարում
1975
1977–1979
Հաջորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Նախորդող՝
Ինգրիդ Կրիստիանսեն
Մարաթոնի տարեկան աղյուսակ
1986
Հաջորդող՝
Ինգրիդ Կրիստիանսեն